Շաշի Կապուր
Շաշի Կապուր (հինդի` शशि कपूर, իրական անունը` Բալբիր Ռաջ Կապուր, մարտի 18, 1938[1][2], Կալկաթա, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[3] - դեկտեմբերի 4, 2017[4][1][2], Մումբայ, Հնդկաստան), հնդիկ կինոդերասան, պրոդյուսեր և ռեժիսոր։ Նկարահանվել է ավելի քան 124 ֆիլմում՝ այդ թվում նաև բրիտանական և ամերիկյան։ Filmfare Awards Ազգային կինոմրցանակի մրցանակակիր։ 2011 թվականին արժանացել է կառավարական Պադմա Բհուշան պարգևին, իսկ 2015 թվականին՝ Դադասահեբ Փհալկեի անվան մրցանակին։ Կապուրների դերասանական դինաստիայի երկրորդ սերնդի ներկայացուցիչներից է։
Ծնվել է | մարտի 18, 1938[1][2] |
---|---|
Ծննդավայր | Կալկաթա, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[3] |
Մահացել է | դեկտեմբերի 4, 2017[4][1][2] (79 տարեկան) |
Մահվան վայր | Մումբայ, Հնդկաստան |
Կրթություն | Don Bosco High School? |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Կրոն | հինդուիզմ |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և կինոդերասան |
Ծնողներ | հայր՝ Պրիտհվիռաջ Կապուր, մայր՝ Ռամսարնի Կապուր |
Ամուսին(ներ) | Ջենիֆեր Քենդալ |
Երեխա(ներ) | Կարան Կապուր, Կունալ Կապուր և Սանջանա Կապուր |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՇաշի Կապուրը ծնվել է Կալկաթայում` թատրոնի և կինոյի հայտնի դերասան Պրիտհվիռաջ Կապուրի ընտանիքում։ Նա Ռաջ Կապուրի և Շամմի Կապուրի կրտսեր եղբայրն է։ Առաջին անգամ բեմ է ելել վեց տարեկանում իր հոր թատրոնում, իսկ առաջին անգամ ֆիլմում երևացել է 1944 թվականին նկարահանված «Meena» կինոնկարում։ Որպես երեխա-դերասան նկարահանվել է շուրջ 19 կինոնկարներում։ Այդ ֆիլմերից է նաև «Թափառաշրջիկը» (1951 թ.), որտեղ Շաշի Կապուրը խաղում է Ռաջ Կապուրի կերպարի դերը՝ մանուկ տարիքում։ Պատանի տարիքում Շաշի Կապուրը աշխատել է որպես ռեժիսորի օգնական։
Արդեն մեծահասակ տարիներին նրա կինոդեբյուտը կայացել է 1961 թվականին՝ Յաշ Չոպրայի «Ճակատագրի որդին» ֆիլմում։ Ֆիլմը հաջողություն չի ունեցել։ Հետագա տարիներին նկարահանվել է ոչնչով աչքի չնկնող ֆիլմերում։ Առաջին հաջողված ֆիլմը «Երբ բացվում են ծաղիկները» (1965 թ.) կինոնկարն էր։ 1960-1980-ական թվականների ընթացքում նա արդեն Բոլիվուդի հայտնի դերասաններից էր։
Իր հաջողված ֆիլմերի մեծ մասը նա նկարահանվել է այդ տարիների աստղ համարվող Ամիթաբհ Բաչչանի հետ, որոնց թվին են պատկանում «Պատ» (1975 թ.), «Սերը կյանք է» (1976 թ.), «Շիվա աստծո եռաժանին» (1978 թ.), «Սև քարը» (1979 թ.) և այլ ֆիլմեր։ 1975 թվականին նկարահանված «Պատ» ֆիլմի համար նա ստացել է Filmfare Awards մրցանակը՝ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերի համար։
Շաշի Կապուրը բոլիվուդյան առաջին դերասաններից էր, որ նկարահանվել է նաև բրիտանական և ամերիկյան ֆիլմերում` ձեռք բերելով միջազգային ճանաչում։ 1978 թվականին Շաշի Կապուրը հանդես է եկել «Անմտություն» ֆիլմով, որը քննադատների կողմից գնահատվեց դրականորեն և պարգևատրվեց Ազգային կինոմրցանակով՝ որպես հինդի լեզվով նկարահանված լավագույն ֆիլմ։ 1980 թվականին նա հիմնել է իր սեփական Film Valas պրոդյուսերական կազմակերպությունը և թողարկել է «Մեր ժամանակաշրջանը» հաջողված ֆիլմը։ Որպես պրոդյուսեր, 1981 թվականին նա հանդես եկավ «Չաուրինգի նրբանցք 36» կինոնկարով, որտեղ նկարահանվել էր նաև նրա կինը։ 1986 թվականին Շաշի Կապուրը նկարահանվել է «Նյու-Դելի Թայմս» ֆիլմում` արժանանալով Ազգային կինոմրցանակի տղամարդու լավագույն դերի համար։ Որպես ռեժիսոր` 1991 թվականին նա հանդես է եկել խորհրդա-հնդկական «Սև արքայազն Աջուբան» ֆիլմով, որը սակայն հաջողություն չի ունեցել։
Անձնական կյանքը
խմբագրել1958 թվականին Շաշի Կապուրն ամուսնացել է անգլիացի դերասանուհի Ջենիֆեր Քենդալի հետ։ Վերջինս մահացել է 1984 թվականին՝ հաստ աղիքի քաղցկեղից։ Կնոջ մահից հետո Շաշի Կապուրը երկար ժամանակ չէր կարողանում դուրս գալ դեպրեսիայից։ Այդ ամուսնությունից նա ունեցել է երեք երեխա՝ մեկ դուստր (Սանջանա Կապուր) և երկու որդի (Կարան Կապուր, Կունալ Կապուր)։ Երեքն էլ նախկինում որպես դերասաններ նկարահանվել են կինոյում։
Մահը
խմբագրել2017 թվականի դեկտեմբերի 3-ին Շաշի Կապուրը հոսպիտալացվել է։ Ըստ Հնդկաստանի խոշորագույն Press Trust of India տեղեկատվական գործակալության[5], նա մահացել է դեկտեմբերի 4-ին` լյարդի ցիրոզից[5][6]։ Համաձայն իր զարմիկ Ռանդհիր Կապուրի խոսքերի՝ Շաշի Կապուրը երկար տարիներ տառապում էր երիկամների անբավարարությունից[7][8]։
Մասնակի ֆիլմագրությունը
խմբագրելԹվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1948 | Մոխրացնող կիրք | Aag | դեռահաս Կևալ Կհաննան |
1951 | Թափառաշրջիկը | Awaara | դեռահաս Ռաջը |
1961 | Ճակատագրի որդին | Dharmputra | Դիլիպ Ռայ |
1962 | Քո ձեռքերը զարդարված են հինայով | Mehndi Lagi Mere Haath | Դիպակ |
1962 | Սիրային նամակներ | Prem Patra | Արուն Կումար Մաթհուր |
1963 | Տան տերը | The Householder | Պրեմ Սագար |
1964 | Բենազիր | Benazir | Անվար |
1965 | Փորձություն ժամանակի միջոցով | Waqt | Մուննա, Վիջայ Կումար |
1965 | Պարոն Շեքսպիր | Shakespeare-Wallah | Սանջու |
1965 | Երբ բացվում են ծաղիկները | Jab Jab Phool Khile | Ռաջա, Ռաջկումար |
1966 | Կեցցե սերը | Pyar Kiye Jaa | Աշոկ Վերմա |
1966 | Միսթր Բիրադարի | Biradari | Ռաջան |
1966 | Իմ երազներն ու քո երազանքները | Neend Hamari Khwab Tumhare | Անվար Ֆարուք |
1967 | Հիասքանչ Պոլլին | Pretty Polly | Ամազ |
1967 | Երես առ երես | Aamne - Saamne | Դիպակ Վերմա, Գոպալ Միտալ |
1968 | Մանկական հարսանիք | Kanyadaan | Ամար, Կումար |
1968 | Սխալվելու իրավունք | Juaari | - |
1968 | Գեղեցկուհու սիրտը | Haseena Maan Jayegi | Կամալ, Ռակեշ |
1969 | Անպատասխան սեր | Ek Shriman Ek Shrimati | Պրիտամ |
1969 | Քո թարթիչների ստվերի ներքո | Jahan Pyar Mile | - |
1969 | Հանուն սիրո | Raja Saab | Ռաջու |
1969 | Սիրո ժամանակը | Pyar Ka Mausam | Պյարելալ, Ջհատպատ Սինգհ |
1970 | Հիասքանչ պարուհին | Abhinetri | Շեքհար |
1970 | Բոմբեյի կինոն | Bombay Talkie | Վիկրամ |
1970 | Հաճելի ուղևորություն | Suhana Safar | Սունիլ |
1971 | Պարկեշտուհին | Sharmeelee | կապիտան Աջիտ Կապուր |
1971 | Պարտքին հավատարիմ | Patanga | Շյամ |
1972 | Սիդհարթա | Siddhartha | Սիդհարթա |
1972 | Ճշմարտության ճանապարհին | Siddhartha | Սիդհարթհա |
1973 | Եկ իմ գիրկը | Aa Gale Lag Jaa | Պրեմ |
1974 | Ակամա ինքնակոչները | Chor Machaye Shor | Վիջայ Շարմա |
1974 | Հաց հանապազօրյա | Roti Kapada Aur Makaan | Մոհան Բաբու |
1974 | Նշանաբանը` «Երկնագույն լոտոս» | Jeevan Sangram | Արջուն |
1974 | Արքայազնն ու աղքատը | Paap Aur Punya | Գանգա Սինգհ, Ջվալա Սինգհ |
1975 | Գողությունն իմ աշխատանքն է | Chori Mera Kaam | Բհոլանաթհ |
1975 | Ճաղավանդակից այն կողմ | Salaakhen | Ռաջու, Չանդեր |
1975 | Սիրո փորձություն | Prem Kahani | Դհիրաջ Կումար |
1975 | Պատ | Deewaar | Ռավի Վերմա |
1976 | Սերը կյանք է | Kabhie Kabhie | Վիջայ Կհաննա |
1976 | Ռամ և Շանկար | Shankar Dada | Շանկար Դադա |
1976 | Ֆակիրա | Fakira | Վիջայ, Ջհումրիտալայա, Ֆակիրա |
1976 | Գայթակղություն | Deewaangee | Շեքհար |
1976 | Ընտանեկան արժեքներ | Aap Beati | Ռանջիտ |
1977 | Պատիվ և հավատ | Immaan Dharam | Մոհան Կումար Սաքսենա |
1977 | Ալմաստ և քար | Hira Aur Patthar | Շանկար |
1977 | Ձերբազատում | Mukti | Կայլաշ Շարմա |
1977 | Անցյալի ստվերում | Doosara Aadmi | Շաշի Սեհգալ |
1977 | Հրեշտակ կամ սատանա | Farishta Ya Qatil | - |
1978 | Ճշմարտություն, սեր և գեղեցկություն | Satyam Shivam Sundaram: Love Sublime | Ռանջիվ |
1978 | Շիվա աստծո եռաժանին | Trishul | Շեքհար Գուպտա |
1978 | Երկու ճամփորդ | Do Musafir | Ռաջու, Վիկի |
1978 | Հարազատ արյուն | Apna Khoon | Ռամ Վերմա, Ռաջա |
1978 | Հյուրը | Atithee | Անանդ |
1978 | Դաժան արդարություն | Phaansi | Ռաջու |
1978 | Ամարն ու Շակտին | Amar Shakti | Չհոտա Կումար, Ամար Սինգհ |
1978 | Անսովոր առաջարկ | Aahuti | Լաքշման Պրասադ |
1978 | Ռահուն և Կետուն | Rahu Ketu | Ռավի Կապուր |
1978 | Հիրալալ և Պաննալալ | Heeralal Pannalal | Հիրալալ |
1979 | Գաուտամ և Գովինդա | Gautam Govinda | տեսուչ Գաուտամ |
1979 | Անմտություն | Junoon | Ջավեդ Խան |
1979 | Սև քարը | Kaala Patthar | Ռավի Մալհոտրա |
1979 | Բախտը քո ձեռքերում է | Duniya Meri Jeb Mein | Կարան Կհաննա |
1979 | Գողն ու զինվորը | Chor Sipahee | տեսուչ Շանկար Կումար, Բադա Սահեբ |
1979 | Գիտակցում | Ahsaas | Անիլ Սահնի |
1979 | Ընտանեկան երջանկություն | Suhaag | Կիշան Կապուր |
1980 | Երկու անգամ երկու` հինգ | Do Aur Do Paanch | Սունիլ, Լաքշման |
1980 | Գեղեցիկ կյանք | Shaan | Ռավի Կումար |
1980 | Ինքնակամ ցանկությամբ | Swayamvar | Լաքշման |
1981 | Այրվող սիրտը | Kranti | Շակտի |
1981 | Մարդասպանը | Krodhi | Կումար Սահնի |
1981 | Մեր ժամանակաշրջանը | Kalyug | Կարան Սինգհ |
1981 | Սիրային կապ | Silsila | Շեքհար Մալհոտրա |
1981 | Խաբուսիկ երջանկություն | Baseraa | Բալռաջ Կոհլի |
1982 | Պարոն օրենսգետ | Vakil Babu | Շեքհար Կումար |
1982 | Ինչպես փրկել սերը | Sawaal | տեսուչ Ռավի Մալհոտրա |
1982 | Լռել կարողացողը | Bezubaan | Կումար |
1982 | Տապ և փոշի | Heat and Dust | նաբոբ |
1982 | Նվիրված ծառան | Namak Halaal | Ռաջա |
1983 | Խոր վերք | Gehri Chot: Urf - Door-Desh | Արուն Կհաննա |
1983 | Զանգակածաղիկներ | Ghungroo | Սենապատի Վիկրամ Սինգհ |
1983 | Արյունակցական ազգակցություն | Bandhan Kuchchey Dhaagon Ka | Պրեմ Կապուր |
1984 | Տունը` դա տաճար է | Ghar Ek Mandir | Պրեմ |
1984 | Սիրո մեծ ուժը | Zameen Aasmaan | - |
1985 | Հալչող ամպեր | Pighalta Aasman | Սուրաջ Արորա, Պրակաշ Արորա |
1985 | Մրրիկ | Aandhi-Toofan | տեսուչ Ռանջիտ Սինգհ |
1985 | Հանցավոր գաղտնիքներ | Bepanaah | Ռավի Մալհոտրա |
1985 | Կորսվածն ու ձեռք բերվածը | Alag Alag | դոկ. Ռանա |
1986 | Մեղք | Ilzaam | Ռանջիտ Սինգհ |
1986 | Սվատի | Swati | Ռաջենդրա Պրասադ |
1986 | Նյու-Դելի Թայմս | New Delhi Times | Վիկաս Պանդե |
1987 | Սինդուր | Sindoor | պրոֆեսոր Վիջայ Չոուդհարի |
1987 | Սեմմին և Ռոուզին մտնում են անկողին | Sammy and Rosie Get Laid | Ռաֆի Ռեհման |
1987 | Սերը շահում է | Pyaar Ki Jeet | դոկ. Ռեհման |
1987 | Գոյություն | Naam O Nishan | տեսուչ Սանգրամ Սինգհ |
1988 | Խեղդողները | The Deceivers | Ռաջա Չանդրա Սինգհ |
1989 | Պարտքի կանչով | Farz Ki Jung | տեսուչ Վիկրամ |
1989 | Իմ լեզուն | Meri Zabaan | Ռաջա Վիջայ Սինգհ |
1994 | Կալանքի մեջ | In Custody | Նուր |
1996 | Գուլիվերի ճանապարհորդությունը | Gulliver's Travels | Ռաջա |
1998 | Նյու-Յորքի հետնաբակերը | Side Streets | Վիկրամ Ռաջ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #131969684 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 4,2 Indian veteran actor Shashi Kapoor dies at 79
- ↑ 5,0 5,1 «Remembering Shashi Kapoor: The Veteran, Versatile Bollywood Actor». NDTV. 2017 թ․ դեկտեմբերի 4.
- ↑ «Shashi Kapoor was always the best man, never the groom - Latest News & Updates at Daily News & Analysis». 2017 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «Shashi Kapoor dies at 79». Ind Today (Maxim News). Telangana, India. 2017 թ․ դեկտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Who was Shashi Kapoor?». Financial Express (անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շաշի Կապուր» հոդվածին։ |