Վահիդա Ռեհման (հինդի` वहीदा रहमान, փետրվարի 3, 1938(1938-02-03)[1], Չենգալպատտու, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան), հնդիկ կինոդերասանուհի և պարուհի, նկարահանվել է տելուգու, հինդի և թամիլերեն լեզուներով մոտ 80 ֆիլմում։ Ազգային կինոմրցանակի և Filmfare Awards-ի մրցանակակիր, պարգևատրվել է նաև կառավարական Պադմա Շրի և Պադմա Բհուշան պարգևներով։

Վահիդա Ռեհման
Ծնվել էփետրվարի 3, 1938(1938-02-03)[1] (86 տարեկան)
ԾննդավայրՉենգալպատտու, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնիսլամ
Մասնագիտությունկինոդերասանուհի և դերասանուհի
ԸնտրանիPyaasa?, king for Bulgaria?, Chaudhvin Ka Chand?, Sahib Bibi Aur Ghulam?, Abhijan?, Guide?, Khamoshi?, 15 Park Avenue? և Rang De Basanti?
Ամուսին(ներ)Շաշի Ռեխի
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Վահիդա Ռեհմանը ծնվել է 1938 թվականի փետրվարի 3-ին[2], ներկայիս Թամիլնադ նահանգում ` հնդկական ադմինիստրատիվ ծառայության սպայի ընտանիքում[3] և ուներ երեք քույր։ Երբ ընտանիքը տեղափոխվել է Ջայպուր, նա հաճախել է տեղի Սուրբ Հովսեփի վանքին կից դպրոցը[4], միաժամանակ ուսումնասիրելով հնդկական դասական պարեր։ 1948 թվականին նրան հրավիրել են «Rojulu Marayi» ֆիլմում պարային համար կատարելու։ Այդ ժամանակ նա 15 տարեկան էր։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1955 թվականին և երեկույթներից մեկի ժամանակ, որտեղ նշում էին ֆիլմի հաջողությունը, նրան նկատել է ռեժիսոր Գուրու Դատը և հրավիրել Բոլիվուդ։

1956 թվականին Վահիդա Ռեհմանը նկարահանվել է «Դետեկտիվ» ֆիլմում, սակայն նրա առաջին գլխավոր դերը 1957 թվականին նկարահանված «Ծարավ» ֆիլմում էր։ Այնուհետև հաջորդել են «Թղթե ծաղիկներ» (1959 թ.), «Լիալուսին» (1962 թ.) և «Տերը, տիրուհին և ծառան» (1962 թ.) կինոնկարները։ Վահիդա Ռեհմանը հիանալիորեն էր աշխատում Դև Անանդի հետ։ Նրանք միասին նկարահանվել են «16 թվականը» (1958 թ.) և «Սև շուկա» (1960 թ.) ֆիլմերում, սակայն 1965 թվականին նկարահանված «Սուրբը» («Էքսկուրսավարը») կինոնկարի համար Վահիդա Ռեհմանը ստացավ իր առաջին Filmfare Award մրցանակը՝ կանացի լավագույն դերի համար։

1962 թվականին Վահիդա Ռեհմանը նկարահանվել է Սաթյաջիտ Ռայի «Ուղևորություն» կինոնկարում։ Նրա տաղանդի դրսևորման վառ օրինակներից էր «Երրորդ խոստումը» (1967 թ.) ֆիլմը՝ Ռաջ Կապուրի մասնակցությամբ։ 1967 թվականին Դիլիպ Կումարի հետ նկարահանվել է «Ռամն ու Շյամը» ֆիլմում, իսկ 1968 թվականին Ռաջեշ Կհաննայի հետ՝ «Երկնագույն լոտոս» կինոնկարում։ 1971 թվականին նկարահանվել է «Ռեշման և Շերան» կինոնկարում, որտեղ նրա խաղընկերն էր Սունիլ Դատը։ 1970-ական թվականներին արդեն նրան առաջարկում էին երկրորդական դերեր, իսկ 1980-1990-ական թվականներին հազվադեպ էր ընդունում առաջարկները, քանի որ զբաղված էր երեխաների դաստիարակությամբ և իր անձնական բիզնեսով։ Վահիդա Ռեհմանի հետագա տարիների աշխատանքներից են «Սիրո ակնթարթ» (1991 թ.), «Ջուր» (2005 թ.), «Քրքումի գույնը» (2006 թ.), «Դելի-6» (2009 թ.) և այլ ֆիլմեր։

Անձնական կյանքը խմբագրել

Վահիդա Ռեհմանը երկարատև սիրավեպ է ունեցել ռեժիսոր Գուրու Դատի հետ։ Նրանց բաժանման հիմնական պատճառներից մեկն այն էր, որ Գուրու Դատը ամուսնացած էր։ 1974 թվականին նա ամուսնացել է դերասան Շաշի Ռեքհիի հետ և ունեցել երկու երեխա՝ մեկ դուստր և մեկ որդի[5]։ Վահիդա Ռեհմանի ամուսինը մահացել է 2000 թվականին։

Մասնակի ֆիլմագրությունը խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1956 Դետեկտիվ C.I.D. Կամինի
1957 Ծարավ Pyaasa Գուլաբո
1958 Կեսգիշերին 12 O'Clock Բանի Չոուդհարի
1958 Տասնվեց թվականը Solva Saal Լաջ
1959 Թղթե ծաղիկներ Kaagaz Ke Phool Շանտի
1960 Սև շուկա Kala Bazar Ալկա Սինհա
1961 Լիալուսին Chaudhvin Ka Chand Ջամիլա
1961 Գեղեցկության թագուհին և գողերի թագավորը Roop Ki Rani Choron Ka Raja Ռուպա
1962 Ուղևորություն Abhijaan Գուլաբի
1962 Տերը, տիրուհին և ծառան Sahib Bibi Aur Ghulam Ջաբա
1962 Գիշերը պատմված հեքիաթ Baat Ek Raat Ki Նիլա, Մինա
1963 Մեկ սիրտ - հարյուր սիրային պատմություններ Ek Dil Sao Afsane Սունիտա
1963 Թույլ տվեք ինձ` ապրել Mujhe Jeene Do Չամելիջան
1964 Հմայվածը Shagoon Գիտա
1965 Սուրբը Guide Նալինի
1967 Ռամն ու Շյամը Ram Aur Shyam Անջանա
1967 Քարե սիրտը Patthar Ke Sanam Տարունա
1967 Երրորդ երդումը Teesri Kasam Հիրա Բայ
1968 Երկնագույն լոտոս Neel Kamal Ռաջկումարի Նիլ Կամալ, Սիտա
1968 Դիմակայություն Baazi -
1968 Մարդը Aadmi Մինա
1970 Պատերազմ և սեր Prem Pujari Սուման Մեհրա
1970 Լռություն Khamoshi Նուրսի Ռադհա
1970 Դառը ճշմարտություն Man Ki Aankhen Գուդդի (Գիտա)
1972 Ռեշման և Շերան Reshma Aur Shera Ռեշմա
1972 Կյանք, կյանք Zindagi Zindagi Միտա Շարմա
1972 Ռաջայի սիրտը Dil Ka Raaja Լակշմի
1972 Առավոտ և երեկո Subha-O-Sham Շիրին
1976 Սերը կյանք է Kabhie Kabhie Անջալի Մալհոտրա
1976 Արդարադատություն Aadalat Ռադհա
1978 Շիվա աստծո եռաժանին Trishul Շանտի
1980 Ատելության կրակը Jyoti Bane Jwala Մալտի
1980 Հրաբուխ Jwalamukhi Սավիտա Դևի
1982 Ինչպես փրկել սերը Sawaal Անջու
1982 Աստվածային պատիժ Dharam Kanta Ռադհա Սինգհ
1982 Կենվորը Namkeen Ջյոտհի
1982 Նվիրված ծառան Namak Halaal Սավիտրիդևի
1983 Զարմանալի Mahaan Ջանակի
1983 Զանգակածաղիկներ Ghungroo Ռանիմա
1983 Բեռնակիրը Coolie Սալմա
1983 Ծարավ հայացքներ Pyaasi Aankhen -
1984 Ջահ Mashaal Սուդհա Կումար
1984 Օձային աստված Maqsad Շարդա
1984 Սաննի Sunny Գայատրի
1986 Աստծո կողմից փրկվածը Allah-Rakha Սալմա Անվար
1989 Չանդնի Chandni միսիս Կհաննա
1991 Սիրո ակնթարթ Lamhe Դայ Ջա
2002 Հոգեկան մտերմություն Om Jai Jagadish Սարասվատի Բատրա
2005 Ջուր Water Բհագավատի
2005 Ես չեմ սպանել Գանդիին Maine Gandhi Ko Nahin Mara Կհաննա
2006 Քրքումի գույնը Rang De Basanti միսիս Ռատհոդ
2009 Դելի-6 Delhi-6 Աննապուրնա Մեհրա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Wikipedia: Waheeda Rehman's date issuesThe Times of India.
  2. Rachana Dubey (2014 թ․ մայիսի 15). «Waheeda Rehman's date issues». The Times of India. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.
  3. Ipshita Mitra (2012 թ․ հուլիսի 24). «100 yrs of Indian cinema, 50 shades of Waheeda Rehman». The Times of India (անգլերեն).
  4. Visakhapatnam (2013 թ․ օգոստոսի 29). «A nostalgic Waheeda Rehman visits her alma mater». The Hindu (անգլերեն).
  5. Devesh Sharma (2013 թ․ նոյեմբերի 12). «Features Timeless classic: Waheeda Rehman». Filmfare (անգլերեն). The Times Group. Վերցված է 2014 թ․ մարտի 1-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահիդա Ռեհման» հոդվածին։