Պրան
Պրան (հինդի` प्राण, իրական անունը` Պրան Կրիշան Սիկանդ, փետրվարի 12, 1920[1], Նյու Դելի, Բրիտանական Հնդկաստան - հուլիսի 12, 2013[1], Մումբայ, Հնդկաստան), հնդիկ կինոդերասան, մի շարք մրցանակների դափնեկիր, այդ թվում պարգևատրվել է նաև հնդկական կինոյի ամենաբարձրագույն՝ Դադասահեբ Փհալկեի անվան պարգևով (2013 թ.)։ Հայտնի է հնդկական կինոյում չարագործներին մարմնավորած կերպարներով։
Պրան անգլ.՝ Pran | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 12, 1920[1] |
Ծննդավայր | Նյու Դելի, Բրիտանական Հնդկաստան |
Մահացել է | հուլիսի 12, 2013[1] (93 տարեկան) |
Մահվան վայր | Մումբայ, Հնդկաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրոն | հինդուիզմ |
Մասնագիտություն | դերասան |
Երեխա(ներ) | Sunil Sikand? |
Պարգևներ և մրցանակներ | Filmfare Awards, Դադասահեբ Ֆալկեի մրցանակ և Պադմա Բհուշան |
pransikand.com | |
ԿենսագրությունԽմբագրել
Պրանը ծնվել է ինժեներ-շինարարի և կառավարական կապալառուի հարուստ ու բազմազավակ ընտանիքում։ Մանուկ տարիքում նա ընդունակ երեխա էր՝ հատկապես լավ էր սովորում մաթեմատիկա: Իր հոր աշխատանքի բերումով ուսումն առել է Հնդկաստանի տարբեր քաղաքներում: Միջնակարգն ավարտելուց հետո Շիմլայում ընդունվել է ուսումնարան՝ պրոֆեսիոնալ լուսանկարիչ դառնալու նպատակով։ Այդ տարիներին էլ գայթակղվել է դերասանական խաղով և «Ռամայանա» պոեմի բեմականացման մեջ կատարել Սիտայի դերը։
Չարագործի իր առաջին դերը խաղացել է 1940 թվականին՝ «Yamla Jat» ֆիլմում։ Սակայն նրան իսկական հաջողություն բերեց 1942 թվականին նկարահանված «Khandaan» ֆիլմը։ 1942-1946 թվականներին Պրանը նկարահանվել է 22 կինոնկարում։ Այնուհետև նա Լահորից տեղափոխվել է Բոմբեյ, որտեղ նկարահանվել է «Ziddi» ֆիլմում։ Արդեն 1950 թվականին Պրանը համարվում էր Բոլիվուդի գլխավոր «չարագործը»:
Հատկապես արգասաբեր էր նրա համագործակցությունը Դիլիպ Կումարի հետ։ Միասին նրանք նկարահանվել են «Ազադ» (1955 թ.), «Դևդաս» (1955 թ.), «Մադհումատի» (1958 թ.), «Ռամն ու Շյամը» (1967 թ.) և այլ ֆիլմերում։ Կիշոր Կումարի հետ նկարահանվել է մի քանի կատակերգական ֆիլմերում։ 1960 թվականին «Upkar» ֆիլմում խաղացած դերի համար նա ստացավ իր առաջին Filmfare Awards մրցանակը։
Աշոկ Կումարի հետ Պրանը նկարահանվել է 27 ֆիլմում` «Ծաղիկներ դարձած արցունքներ» (1969 թ.), «Արևելք և արևմուտք» (1970 թ.), «Արդարադատություն» (1971 թ.), «Ռամ և Շանկար» (1976 թ.), «Հարազատ արյուն» (1978 թ.) և այլն։ 1969-1982 թվականներին Ռաջեշ Կհաննայից հետո Պրանը համարվում էր ամենաբարձր վարձատրվող դերասանը։
1973 թվականին Պրանի միջնորդությամբ Պրակաշ Մեհրայի «Ձգձգված հատուցում» ֆիլմում նկարահանվել է երիտասարդ Ամիթաբհ Բաչչանը: Դրանից հետո Պրանը Ամիթաբհ Բաչչանի հետ նկարահանվել է ևս 16 ֆիլմում ` «Ամար, Աքբար, Անտոնի» (1978 թ.), «Մաֆիայի պարագլուխը» (1978 թ.), «Հավատարիմ ընկերները» (1980 թ.) և այլն։ Պրանն աշխատել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք էին «Հավատացյալը» (1973 թ.), «Բոբբի» (1973 թ.), «Սիրո հավերժական հեքիաթը» (1977 թ.), «Ճակատագիր» (1981 թ.), «Ինչպես երեք հրացանակիրները» (1984 թ.) և խորհրդա-հնդկական «Լեգենդ սիրո մասին» (1984 թ.)։ Հետաքրքիր է այն, որ «Բոբբի» ֆիլմի նկարահանման ժամանակ Ռաջ Կապուրը չէր կարող իրեն թույլ տալ Պրանին վճարել արժանի հոնորար, այդ իսկ պատճառով վերջինս համաձայնվել է ֆիլմում նկարահանվելու համար ընդունել սիմվոլիկ մեկ ռուփի։
1990-ական թվականներին ոտքերի հետ կապված տարիքային խնդիրների պատճառով «Իմ և քո երազանքները» (1996 թ.) և «Մահվան հրեշտակը» (1997 թ.) ֆիլմերում Պրանը նկարահանվել է մեծ մասամբ նստած վիճակում։ 1998 թվականին ստացած սրտի նոպայի պատճառով, Պրանն արդեն իսկ մերժում էր նկարահանվելու առաջարկները։
Անձնական կյանքըԽմբագրել
Պրանն ամուսնացել է 1945 թվականին՝ Շուկլա Սիկանդի հետ և ունեցել երեք երեխա՝ երկու որդի և մեկ դուստր։
Մահացել է թոքաբորբից, 2013 թվականի հուլիսի 12-ին՝ 93 տարեկանում։
Մասնակի ֆիլմագրությունըԽմբագրել
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1942 | Գանձապահը | Khandan | - |
1953 | Սիրո շնչառությունը | Aah | դոկ. Կայլաշ |
1954 | Բիրաջ Բահու | Biraj Bahu | Դուդհար |
1954 | Անգլիացին | Angarey | - |
1955 | Ազադ | Azaad | Սունդեր |
1955 | Գրավատուն | Amaanat | Նուրեշ |
1955 | Հաշվետարը | Munimji | Ռատան, Կալա Գհոդա |
1956 | Բոլորից թաքուն | Chori Chori | Սումանկումար |
1957 | Այնպես, ինչպես դու չես հանդիպել | Tumsa Nahin Dekha | Սոհան |
1958 | Ամարդիպ | Amar Deep | Պրան |
1958 | Դաստիարակը | Chandan | - |
1958 | Մադհումատի | Madhumati | Ռաջա Ուգրա Նարայան |
1958 | Դատ | Adalat | Պանդիտ Կադերնաթհ, Շարիֆ Ահմեդ |
1960 | Երկիրը, որտեղով հոսում է Գանգեսը | Jis Desh Men Ganga Behti Hai | Ռակա |
1960 | Խարդախը | Chhalia | Աբդուլ Ռեհման |
1962 | Արտոնյալ տոմս | Half Ticket | Ռաջա Բաբու |
1962 | Սիրտն անմիտ է | Dil Tera Diwana | Գանպատ |
1963 | Ստախոսը | Bluff Master | Կումար |
1963 | Իմ սիրելին | Mere Mehboob | Մուննա Ռաջա |
1963 | Իմ սիրելիի հարսանիքը | Dil Hi To Hai | Շեկու, Յուսուֆ |
1963 | Ես քեզ կնվիրեմ իմ սիրտը | Phir Wohi Dil Laya Hoon | Ռամեշ |
1964 | Արքայազնը | Rajkumar | Նարպատ Սինգհ |
1964 | Երկրորդ հնարավորություն | Door Ki Awaaz | Կայլաշ |
1964 | Քաշմիրի գեղեցկուհին | Kashmir Ki Kali | Մոհան |
1964 | Ծաղիկներ տաճարից | Pooja Ke Phool | Բալամ Սինգհ |
1965 | Շահիդ | Shaheed | Դակու Կեհար Սինգհ |
1965 | Գաղտնի ծիսակատարություն | Gumnaam | փաստաբան Ռակեշ |
1965 | Թագավորական որդին | Do Dil | Կունվեր Պրատապ Սինգհ |
1965 | Իմ սիրելին | Mere Sanam | Շյամ |
1965 | Ընտանիք | Khandan | Նավրանջի Լալ |
1966 | Ամպրոպաբեր ամպեր | Sawan Ki Ghata | Կայլաշ Չոուդհարի |
1966 | Սերը Տոկիոյում | Love in Tokyo | Պրան |
1966 | Միլիոն ռուփի | Dus Lakh | Ջերի |
1966 | Միսթր Բիրադարի | Biradari | Բիհարի |
1967 | Ռամն ու Շյամը | Ram Aur Shyam | Գաջենդրա |
1967 | Երեկոն Փարիզում | An Evening in Paris | Շեքհար |
1967 | Աշխարհի շուրջը | Around the World | Պրան |
1967 | Կինը | Aurat | Մանոհարլալ |
1967 | Քարե սիրտ | Patthar Ke Sanam | Լալա Բհագատ Ռամ |
1967 | Տեսակցություն | Milan | Ռաջենդրա |
1968 | Ամուրին | Brahmachari | Ռավի Կհաննա |
1968 | Մարդը | Aadmi | Մայադաս |
1969 | Անջանա | Anjaana | Մահենդրանաթհ |
1969 | Ով կարող է քեզանից լավը լինել | Tumse Achha Kaun Hai | Պրան |
1969 | Ծաղիկներ դարձած արցունքներ | Aansoo Ban Gaye Phool | Շամբհու Մահադև Ռաո |
1969 | Միայն սեր | Pyar Hi Pyar | Սատիշ Ռաջ, Աշոկ |
1970 | Երբ, ինչու և որտեղ | Kab? Kyoon? Aur Kahan? | Դալջիտ Պրասադ |
1970 | Հիր և Ռանջհա | Heer Raanjha | Չհոտե Չոուդհարի |
1970 | Գեղեցիկ և համառ | Tum Haseen Main Jawan | Ռանջիտ |
1970 | Իմ անունը Ջոնի է | Johny Mera Naam | Մոտի, Մոհան |
1970 | Արևելք և արևմուտք | Purab Aur Pachhim | Հարնամ |
1970 | Դաժանություն | Ganwaar | Վիջայ Բահադուր |
1970 | Սեր և հարստություն | Humjoli | Գոպալ Ռայ |
1971 | Բնածին տաղանդ | Yaadgaar | Մամաջի |
1971 | Նոր ժամանակներ | Naya Zamana | Ռաջենդրա Չոուդհարի |
1971 | Համաձայնություն | Maryada | Պրան Բահադուր |
1972 | Անհաջող փոխարինում | Roop Tera Mastana | Աջիտ |
1972 | Վիկտորիա 203 | Victoria No. 203 | Ռանա |
1972 | Արյունակցական կապեր | Aan Baan | Ռաջա Բահադուր |
1972 | Ծաղկած այգի | Yeh Gulistan Hamara | Դենգ Դո Ռանի |
1973 | Ձգձգված հատուցում | Zanjeer | Շեր Խան |
1973 | Լուսատտիկը | Jugnu | Շյամ |
1973 | Կրքերի բոցի մեջ | Joshila | Թհակուր |
1973 | Բոբբի | Bobby | միսթր Նաթհ |
1973 | Հավատացյալը | Dharma | Շևակ Սինգհ (Դհարմա) |
1973 | Գոպի | Gopi | Լալա |
1974 | Փորձություն կյանքով | Kasauti | Պյարելալ |
1974 | Ստիպողական հանգամանքներ | Majboor | Մայքլ Դ'Սուզա |
1975 | Ձերբակալման հրամանագիր | Warrant | Մեհրա |
1975 | Գողությունը իմ աշխատանքն է | Chori Mera Kaam | տեսուչ Սամադհ Կումար |
1975 | Ադամանդյա մանյակ | Lafange | Լալ |
1975 | Ճգնավորը | Sanyasi | Շանտի Բաբա (Գուրուջի) |
1976 | Տասերորդը | Dus Numbri | Հավալդար Կարան Սինգհ Բադշահ |
1977 | Ամար, Աքբար, Անտոնի | Amar Akbar Anthony | Կիշանլալ |
1977 | Հատուցում | Hatyara | Դալատ Սինգհ |
1977 | Սիրո հավերժական հեքիաթը | Dharam Veer | որսորդ Ջվալա Սինգհ |
1977 | Արծաթ և ոսկի | Chandi Sona | Ամար |
1978 | Մաֆիայի պարագլուխը | Don | Ջասջիտ |
1978 | Հարազատ արյուն | Apna Khoon | տեսուչ Վերմա |
1978 | Հինավուրց անեծք | Chor Ke Ghar Chor | Մանգալ |
1978 | Ակամա գողերը | Chor Ho To Aisa | Պրան Նաթհ |
1978 | Դաժան արդարություն | Phaansi | Հիմատ Սինգհ |
1978 | Արյան կանչ | Khoon Ki Pukaar | Վիդյա Բհուշան, Պուջարի |
1978 | Ռահուն և Կետուն | Rahu Ketu | Կարիմ, Կետու Վերմա |
1980 | Ջրային ապարանքը | Jal Mahal | Դևենդեր Պրատապ Սինգհ |
1980 | Պատվի պարտքը | Karz | Կաբիրա |
1981 | Մարդասպանը | Krodhi | Արչարյա |
1981 | Երդվում եմ Աստծով | Khuda Kasam | Գիրդհարի Լալ |
1981 | Կալիա | Kaalia | Ջայլեր Ռագհվիր Սինգհ |
1983 | Աստվածների պատիժը | Nastik | Բալբիր |
1983 | Կույր օրենք | Andhaa Kanoon | Էնթոնի Դ'Կրուզ |
1983 | Կնոջ ծառան | Naukar Biwi Ka | Աբդուլ |
1984 | Թագադրություն | Raaj Tilak | Արջուն Սինգհ |
1984 | Լեյլա | Laila | Բհարատ Սինգհ |
1984 | Լեգենդ սիրո մասին | Sohni Mahiwal | Տուլլա |
1985 | Մոր օրհնությունը | Maa Kasam | տեսուչ Կիշան Լալ |
1987 | Գիտան Սիտապուրից | Sitapur Ki Geeta | Դհարամ Սինգհ |
1988 | Հանցագործ աշխարհ | Paap Ki Duniya | Ջայլեր |
1988 | Սիրո թշնամին | Mohabbat Ke Dushman | Ռուշտոմ |
1989 | Կախարդը | Jaadugar | Գաջենդեր |
1989 | Ոսկի և ավազ | Mitti Aur Sona | Յաշվանտ Սինհա |
1991 | Անհավատարիմ սիրեցյալը | Sanam Bewafa | Ֆաթեհ Խան |
1991 | Գնչուները | Banjaran | Թհակուր Բաբա |
1992 | Սեր և հավատարմություն | Bewaffa Se Waffa | նաբոբ Ջամալուդդին Խան |
1994 | Երջանիկ մարդը | Bhagyawan | Դհանռաջ |
1996 | Իմ և քո երազանքները | Tere Mere Sapne | Շաբունաթհ Մեհտա |
1997 | Մահվան հրեշտակը | Mrityudaata | Նիզամուդդին Ազադ |
1997 | Սիրահարվածը | Gudia | Համիդ |
1997 | Սալման և Սալիմը | Salma Pe Dil Aa Gaya | - |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #13920914X // Pran — 2012—2016.