Լատա Մանգեշկար
Լատա Մանգեշկար (մարաթհի` लता मंगेशकर, անգլ.՝ Lata Mangeshkar, սեպտեմբերի 28, 1929, Ինդաուր, Indore State, Բրիտանական Հնդկաստան - փետրվարի 6, 2022[1], Մումբայ, Հնդկաստան[1]), հնդիկ երգչուհի, Հնդկաստանի արտակադրային ամենահայտնի և հարգված երգչուհիներից մեկն է[2][3]։ Նա երկրորդ հնդիկ երգչուհին է Մ. Ս. Սուբբուլակշմիից հետո, որն ստացել է Հնդկաստանի բարձրագույն քաղաքացիական Բհարատ Ռատնա պարգևը[4]։ 1989 թվականին արժանացել է Հնդկաստանի ամենաբարձր` Դադասահեբ Փհալկեի անվան պարգևին։ Նրա երեք քույրերը նույնպես երգչուհիներ են (Աշա Բհոսլե, Ուշա Մանգեշկար և Մինա Խադիկար), երգիչ և կոմպոզիտոր է նաև եղբայրը` Հրիդայնաթհ Մանգեշկարը։
Լատա Մանգեշկար | |
---|---|
Բնօրինակ անուն | մարաթհի՝ लता मंगेशकर |
Ծնվել է | սեպտեմբերի 28, 1929 Ինդաուր, Indore State, Բրիտանական Հնդկաստան |
Երկիր | Հնդկաստան |
Մահացել է | փետրվարի 6, 2022[1] (92 տարեկան) Մումբայ, Հնդկաստան[1] |
Ժանրեր | Էթնիկ երաժշտություն, Ֆիլմի, հնդկական դասական երաժշտություն, հինդուիստական դասական երաժշտություն և բհաջան |
Մասնագիտություն | երգչուհի, կինոդերասանուհի, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և կինոպրոդյուսեր |
Գործիքներ | վոկալ |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Lata Mangeshkar Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԼատա Մանգեշկարի երգչական կարիերան սկսվել է 1942 թվականին և շարունակվում է արդեն իսկ յոթ տասնամյակ։ Նրա հայրը` Պանդիտ Դինանաթհ Մանգեշկարը, թատրոնի դերասան և դասական երգերի կատարող էր։ Լատան երեխաներից ավագն էր։ Նրանից հետո հերթականությամբ գալիս էին Մինա, Աշա և Ուշա քույրերը, իսկ վերջում եղբայրը` Հրիդայնաթհը։
Իր առաջին երգի դասերը Լատան ստացել է հորից։ Հինգ տարեկանում արդեն աշխատում էր իր հոր երաժշտական ներկայացումներում` որպես դերասանուհի։ Դպրոցական առաջին իսկ օրերին երգել էր սովորեցնում մյուս երեխաներին։ Երբ նա 13 տարեկան էր, հայրը մահացել է և նրանց ընտանիքի բարեկամ, ռեժիսոր Վինայակ Դամոդար Կարնատակին օգնել է Լատային` երգչուհու և դերասանուհու ուղին բռնելու գործում։
Լատա Մանգեշկարը ձայնագրել է երգեր` հազարից ավելի բոլիվուդյան ֆիլմերի համար, որոնք ներառում են երգեր` Հնդկաստանի շուրջ 36 տարբեր լեզուներով։ Նրա ձայնով երգել են հնդկական կինոյի բազմաթիվ հերոսուհիներ։ Լատան հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում` ձայնագրությունների առավելագույն քանակի համար։ Համաձայն Գինեսի ռեկորդների գրքի 1974 թվականի գրառման, 1948-1974 թվականներին, նա կատարել է 25 հազար ձայնագրություն` 20 հնդկական լեզուներով (համաձայն 1987 թվականի հրատարակության` արդեն 30 հազար ձայնագրություն)։ Այդ փաստը մի շարք աղբյուրների կողմից ենթարկվեց քննադատության, որոնք կարծում էին, որ երգերի քանակը չափազանցված է։ Այդ կարծիքին էր նաև նրա աշխատանքային ընկեր Մոհամեդ Ռաֆին, ով 1977 թվականին գրել էր, որ եթե Լատան կատարել է 25 հազար ձայնագրություն, ապա ես կատարել եմ 28 հազար[5]։ Ավելի ուշ երգչուհու երկրպագուները հաշվել էին նրա ձայնագրությունների քանակը` կոնկրետ անվանումներով և ստացել մինչև 6,5 հազար, որն իրականում ավելի քիչ էր, քան Մոհամեդ Ռաֆիի կատարումները[6]։
Ներկայումս, Գինեսի ռեկորդների գրքի համաձայն, առավելագույն ձայնագրություններ ունի Լատա Մանգեշկարի կրտսեր քույրը` Աշա Բհոսլեն (գրանցման պահին երգերի քանակը կազմել է մոտ 11 հազար)։
Լատա Մանգեշկարը հանդես է եկել նաև որպես դերասանուհի, երգահան և պրոդյուսեր։
Մասնակի ֆիլմագրությունը
խմբագրելԱյստեղ ընդգրկված չէ այն ֆիլմերի ցանկը, որտեղ հնչում են միայն Լատայի կատարումները, այլ այն ֆիլմերի մի մասն է, որտեղ նա հանդես է եկել որպես դերասանուհի, պրոդյուսեր և կոմպոզիտոր։
Դերասանուհի
- 1942 — Pahili Mangalagaur
- 1943 — Chimukla Sansaar
- 1943 — Maajhe Baal
- 1944 — Gajabhau
- 1945 — Badi Maa
- 1946 — Jeevan Yaatra
- 1946 — Subhadra
- 1948 — Mandir
- 1952 — Chattrapati Shivaji
- 2000 — Pukar
Կոմպոզիտոր
- 1955 — Ram Ram Pavhane
- 1963 — Maratha Tituka Melvava («Anand Ghan» կեղծանունով)
- 1963 — Mohityanchi Manjula («Anand Ghan» կեղծանունով)
- 1965 — Sadhi Manase («Anand Ghan» կեղծանունով, ստացել է մի շարք մրցանակներ)
- 1969 — Tambadi Mati («Anand Ghan» կեղծանունով)
Պրոդյուսեր
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Obituary: Lata Mangeshkar, 'nightingale of Bollywood' dies at 92 — BBC News, 2022.
- ↑ «Lata Mangeshkar». The Times of India. 2002 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Yasmeen, Afshan (2004 թ․ սեպտեմբերի 21). «Music show to celebrate birthday of melody queen». The Hindu. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Lata Mangeshkar given Bharat Ratna» (անգլերեն). The Hindu. 2001 թ․ մարտի 22. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Amarjit Singh Kohli. (2012 թ․ հուլիսի 31). «Setting the record straight» (անգլերեն). Hindustan Times. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին. «Setting the record straight»
- ↑ «Most studio recordings - singles and albums combined» (անգլերեն). GuinnessWorldRecords.com. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լատա Մանգեշկար» հոդվածին։ |