Մրինալ Սեն
Մրինալ Սեն (բենգալի` মৃণাল সেন, մայիսի 14, 1923[1][2], Faridpur, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - դեկտեմբերի 30, 2018[3][4], Կալկաթա, Հնդկաստան[5]), հնդիկ կինոռեժիսոր և սցենարիստ, նկարահանում է հիմնականում ֆիլմեր բենգալերեն լեզվով։ Հանդիսանում է այսպես կոչված «զուգահեռ կինոյի» (Արտհաուս) ներկայացուցիչներից մեկը Հնդկաստանում, որն ի տարբերություն բոլիվուդյան ֆիլմերի, կյանքը ներկայացնում է իրականորեն և շոշափում սոցիալական սուր խնդիրներ։ Կինեմատոգրաֆիայի զարգացմանն ուղղված ներդրումների համար պարգևատրվել է մեծությամբ երրորդ կառավարական Պադմա Բհուշան և հնդկական կինոյի բարձրագույն՝ Դադասահեբ Փհալկեի անվան պարգևներով, յոթ անգամ արժանացել է Ազգային կինոմրցանակի՝ որպես լավագույն ռեժիսոր և սցենարիստ։
Մրինալ Սեն | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | մայիսի 14, 1923[1][2] |
Ծննդավայր՝ | Faridpur, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Վախճանի թիվ՝ | դեկտեմբերի 30, 2018[3][4] (95 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Կալկաթա, Հնդկաստան |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, քաղաքական գործիչ, ինքնակենսագիր, սցենարիստ և գրող |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0784019 |
mrinalsen.org |
Կենսագրություն
խմբագրելՄրինալ Սենը ծնվել է միջին բուրժուական ընտանիքում, ուր տիրում էր հակակայսրական տրամադրություն, մերժվում էր կաստայական հիերարխիան և կրոնական խավարամտությունը։ Ուսումն առել է Կալկաթայում և շարունակել այնտեղի համալսարանում։ Ուսանողական տարիներին մոտ է եղել Հնդկաստանի կոմունիստական կուսակցության շրջանակներին, սակայն երբեք չի անդամագրվել այդ կուսակցությանը։ Ուսումնառությունից հետո իր ուժերը փորձել է բժշկության մեջ, եղել է լրագրող, իսկ հետո ընտրել կինեմատոգրաֆիան։ Որոշ ժամանակ զբաղեցրել է Կալկաթայի կինոստուդիայի հնչյունային մասնագետի պաշտոնը։
Իր առաջին՝ «Արևածագից առաջ» կինոնկարը նկարահանել է 1955 թվականին, որտեղ գլխավոր դերը կատարել է հայտնի դերասան Ուտտամ Կումարը։ Ֆիլմը չի պահպանվել, սակայն ըստ Մրինալ Սենի, այն չհաջողված ֆիլմ էր[6]։ Հաջողությունը նրան ժպտաց միայն իր երրորդ՝ 1960 թվականին նկարահանված «Հարսանիքի օրը» ֆիլմի համար, որը նրան բերեց միջազգային ճանաչում։ Մրինալ Սենի համբավը ամրապնդվեց 1969 թվականին նկարահանված «Բհուվան Շոմ» ֆիլմով։ Դա Հնդկաստանում «նոր կինոյի» առաջին ֆիլմերից մեկն էր[7]։ «Բհուվան Շոմ»-ը Մրինալ Սենին արժանացրեց Ազգային կինոմրցանակի՝ լավագույն ռեժիսոր կատեգորիայում։ Նրա հետագա ֆիլմերը զուտ քաղաքական թեմաներով էին։ Այդ ընթացքում նա ստացավ իր միջազգային պարգևների մեծ մասը։ Իր վերջին ֆիլմը Մրինալ Սենը նկարահանել է 2002 թվականին՝ 80 տարեկանում («Իմ հողը»)։
Մրինալ Սենը ստանալով միջազգային ճանաչում, ընդգրկվել է մի շարք միջազգային կինոփառատոնների ժյուրիի կազմում։ Նա նշանակվել է Հնդկաստանի խորհրդարանի վերին պալատի պատվավոր անդամ (1998-2003 թթ.), Հնդկաստանի մի շարք համալսարանների պատվավոր դոկտոր է։ Նրա մասին նկարահանվել են մի քանի վավերագրական ֆիլմեր։
Ֆիլմագրության ընտրանին
խմբագրելԹվական | Անվանում | Բնօրինակ անվանում |
---|---|---|
1955 | Արևածագից առաջ | Raat Bhore |
1958 | Երկնագույն երկնքի ներքո | Neel Akasher Neechey |
1960 | Հարսանիքի օրը | Baishey Shravana |
1961 | Վերջաբան | Punascha |
1965 | Ամպերից վեր | Akash Kusum |
1966 | Հողի մարդը | Matira Manisha |
1969 | Բհուվան Շոմ | Bhuvan Shome |
1971 | Հարցազրույց | Interview |
1971 | Կալկաթա 71 | Calcutta 71 |
1975 | Երգչախումբ | Chorus |
1977 | Թագավորական որս | Mrigayaa |
1977 | Մարգինալներ | Oka Oori Katha |
1979 | Խաղաղ օրն սկսվում է | Ek Din Pratidin |
1979 | Պարաշուրամ | Parashuram |
1981 | Սովի անատոմիան | Akaler Sandhane |
1981 | Գեղադիտակ | Chaalchitra |
1982 | Դատական գործը դադարեցվել է | Kharij |
1984 | Փլատակներ | Khandhar |
1985 | Գենեզիս | Genesis |
1989 | Օրն սկսվեց | Ek Din Achanak |
1989 | Քաղաքային կյանք | City Life |
1994 | Անելանելիություն | Antareen |
2002 | Իմ հողը | Aamaar Bhuvan |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Legendary filmmaker Mrinal Sen passes away at 95 // The Times of India — 2018. — ed. size: 3321702 — ISSN 0971-8257
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Sen, Mrinal // The International Who’s Who 2004. — London: Europa Publications, 2003. — xix + 1888 p. — (The International Who’s Who, vol. 67). — ISBN 978-1-857-43217-6 — P. 1518.
- ↑ Кино Индии / Редколлегия: Л. М. Будяк, Е. С. Громова, В. М. Муриан, Р. П. Соболев, И.А. Звягинцева. — Москва: Искусство, 1988. — С. 252-278. — 288 с.
- ↑ Suresh Kohli (2012 թ․ մայիսի 12). «Bhuvan Shome (1969)» (անգլերեն). The Hindu. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մրինալ Սեն» հոդվածին։ |