Շյամ Բենեգալ (հինդի` श्याम बेनेगल, դեկտեմբերի 14, 1934(1934-12-14)[1][2][3], Trimulgherry, Հայդարաբադ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), հնդիկ ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ, «զուգահեռ կինոյի» (Արտհաուս) ճանաչված վարպետ։ Շյամ Բենեգալի ռեժիսորական կարիերայի գագաթնակետը 1970-ական թվականներին էր։ Յոթ անգամ արժանացել է Ազգային կինոմրցանակի՝ հինդի լեզվով նկարահանված լավագույն ֆիլմի համար։ Արժանացել է հնդկական կինոյի բարձրագույն՝ Դադասահեբ Փհալկեի անվան պարգևին (2005 թ.) և ANR National Award (Ակինենի Նագեսվարա Ռաոի մրցանակ) մրցանակին՝ կյանքում ունեցած ձեռքբերումների համար (2012 թ.)։ Հնդկաստանի կառավարությունը Շյամ Բենեգալին պարգևատրել է Պադմա Շրի (1976 թ.) և Պադմա Բհուշան (1991 թ.) պարգևներով։

Շյամ Բենեգալ
անգլ.՝ Shyam Benegal
հինդի՝ श्याम बेनेगल
Ծնվել էդեկտեմբերի 14, 1934(1934-12-14)[1][2][3] (89 տարեկան)
ԾննդավայրTrimulgherry, Հայդարաբադ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
ԿրթությունՀիլլի հյուսիսարևելյան համալսարան, Օսմանիա համալսարան, Mahbub College High School? և Նիզամ վարժարան
Քաղաքացիություն Բրիտանական Հնդկաստան և  Հնդկաստան
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, քաղաքական գործիչ և ռեժիսոր
Ոճ(եր)արտհաուս
Պարգևներ
IMDbID ID 0070867

Կենսագրություն խմբագրել

Շյամ Բենեգալը ծնվել է Հայդարաբադ[քաղաքի երկվորյակ Սեկունդերաբադ քաղաքում։ Վաղ մանկությունից հետաքրքրվել է կինոյով, քանի որ իր զարմիկի՝ հայտնի դերասան և ռեժիսոր Գուրու Դատի կինոստուդիայում մանկության տարիներին նա երկար ժամանակ էր անցկացնում։ Իր առաջին սիրողական ֆիլմը Շյամ Բենեգալը նկարահանել է 12 տարեկանում, իր հոր կողմից նվիրած կինոխցիկով։

Շյամ Բենեգալը սովորել է Հայդարաբադի նիզամ Միր Օսման Ալի Խանի անվան Օսմանյան համալսարանում։ Ուսանողական տարիներին ակտիվորեն մասնակցել է ուսանողական թատրոնի բեմադրություններին, ինչպես նաև կազմակերպել է կինեմատոգրաֆիական ընկերություն։ 1966-1973 թվականներին Շյամ Բենեգալը դասավանդել է Պունայի Կինոյի և հեռուստատեսության ինստիտուտում և երկու անգամ զբաղեցրել է նշված ինստիտուտի նախագահի պաշտոնը։ 1960-1974 թվականներին իր ուժերը փորձել է ռեժիսուրայի ասպարեզում՝ աշխատելով հնդկական, անգլիական և ամերիկյան հեռուստատեսություններում։ Այդ ընթացքում ստեղծել է 900-ից ավել գովազդային հոլովակ, աշխատել է վավերագրական և գիտա-հանրամատչելի ֆիլմերի թողարկման վրա՝ ընդհանուր առմամբ նկարահանելով մոտ 70 վավերագրական և կարճամետրաժ կինոնկար[4]։

Շյամ Բենեգալը Հնդկաստանի առաջին ռեժիսորներից մեկն է, ով իր ֆիլմերում համատեղել է բարձրացված խնդիրների սրությունն ու արդիականությունը հանդիսավորության և գրավիչ սյուժեի հետ, միացնելով դրան դերասանական հիանալի աշխատանքը։ Նրա ռեժիսորական դեբյուտը խաղարկային կինոյում՝ 1974 թվականին նկարահանված «Բողբոջ» կինոնկարն է, որը նշանակալից իրադարձություն էր հնդկական կինոյում։ Ֆիլմը Հնդկաստանի և այլ երկրների կինոփառատոններում ստացել է բազմաթիվ մրցանակներ։ Նշված ֆիլմում կայացել է նաև դերասանուհի Շաբանա Ազմիի կինոդեբյուտը։ 1975 թվականին Շյամ Բենեգալը նկարահանել է իր երկրորդ՝ «Գիշերվա վերջը» կինոնկարը, որտեղ նկարահանվել էին դերասաններ Նասիրուդդին Շահը, Ամրիշ Պուրին և դերասանուհի Սմիթա Պատիլը։ Իր վաղ շրջանի ֆիլմերում Շյամ Բենեգալը նկարահանել է հնդկական կինոյի «նոր ալիքին» պատկանող այնպիսի դերասանների, ինչպիսիք էին Դիպտի Նավալը, Նինա Գուպտան, Օմ Պուրին, Գիրիշ Կարնադը, Սաիդ Ջաֆրին և այլք։

«Բողբոջ» ֆիլմից հետո գյուղացիները գումար էին հավաքում նկարահանումների համար, մտածելով, որ Շյամ Բենեգալը այն միակ ռեժիսորն է, որն ունակ է էկրանին ցուցադրել հնդկական գյուղի կյանքի մասին իրականությունը։ Ռեժիսորի հետագա աշխատանքներից են «Զարթոնք» (1976 թ.), «Բհումիկա. դժվար դեր» (1977 թ.), «Շուկայական հրապարակ» (1983 թ.), «Ներու» (1984 թ.), «Անցյալը, ներկան, ապագան» (1985 թ.), «Ճանապարհորդություն» (1986 թ.), «Մահաթմայի ծնունդը» (1996 թ.), «Սարդարի Բեգում» (1996 թ.), «Զուբեյդա» (2001 թ.) և այլ ֆիլմեր։

Շյամ Բենեգալը Հնդկաստանի կինոակումբների ֆեդերացիայի նախագահն է և Sahyadri Films պրոդյուսերական կենտրոնի սեփականատերը։

Անձնական կյանքը խմբագրել

Շյամ Բենեգալն ամուսնացել է Նայրա Բենեգալի հետ։ Նրանց դուստրը նկարչուհի է։

Ֆիլմագրության ընտրանին խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում
1974 Բողբոջ Ankur
1975 Գիշերվա վերջը Nishaant
1975 Գող Չարանդասը Charandas Chor
1976 Զարթոնք Manthan
1977 Բհումիկա. Դժվար դեր Bhumika: The Role
1978 Բարերարություն Anugraham
1978 Պարգև Kondura (The Sage from the Sea)
1979 Անմտություն Junoon
1981 Մեր ժամանակաշրջանը Kalyug
1982 Սաթյաջիտ Ռայ Satyajit Ray
1983 Հարաճյուն սանդղակ Arohan
1983 Շուկայական հրապարակ Mandi
1985 Անցյալը, ներկան, ապագան Trikal (Past, Present, Future)
1985 Ներու Nehru
1986 Ճանապարհորդություն Yatra
1986 Պատմվածքների ծով Katha Sagar
1987 Էություն Susman
1988 Հնդկաստանի բացահայտումը Bharat Ek Khoj
1991 Ներթափանցում Antarnaad
1993 Տարբեր ճակատագրեր Suraj Ka Satvan Ghoda
1994 Մամմո Mammo
1994 Ամրավատիի պատմվածքները Amravati Kj Kathayen
1996 Մահաթմայի ծնունդը The Making of the Mahatma
1996 Սարդարի Բեգում Sardari Begum
1999 Դիմակայություն Samar
2000 Կանացի բախտ Hari-Bhari: Fertility
2001 Զուբեյդա Zubeidaa
2005 Առաջնորդ Սուբհաս Չանդրա Բոս. Մոռացված հերոսը Netaji Subhas Chandra Bose: The Forgotten Hero
2008 Բարի գալուստ Սաջանպուր Welcome to Sajjanpur
2009 Ջրհոր փորել, հայրիկ Well Done Abba!

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շյամ Բենեգալ» հոդվածին։