Դևիկա Ռանի

հնդիկ դերասանուհի, պրոդյուսեր

Դևիկա Ռանի (բենգալ.` দেবিকা রাণী (Devika Rani), իրական անունը` Դևիկա Չոուդհարի (Devika Choudhuri), մարտի 30, 1908(1908-03-30)[1][2], Վիշակհապատնամ, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - մարտի 9, 1994(1994-03-09)[2], Բանդալոր, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի և պրոդյուսեր։ Նրան համարել են «հնդկական էկրանի առաջին տիկին» և համեմատել Գրետա Գարբոյի հետ։ Բանաստեղծուհի Սարոջինի Նայդուն Դևիկա Ռանիին անվանել է «Հնդկաստանի մոգական ծաղիկ»։ 1958 թվականին արժանացել է Հնդկաստանի մեծությամբ չորրորդ` «Պադմա Շրի» պետական պարգևին։ 1970 թվականին առաջինը նա է արժանացել Դադասահեբ Փհալկեի անվան բարձրագույն պարգևին։ 1989 թվականին նրան շնորհվել է նաև Ջավահառլալ Ներուի անվան խորհրդային պարգևը։

Դևիկա Ռանի
հինդի՝ देविका रानी
Ծնվել էմարտի 30, 1908(1908-03-30)[1][2]
ԾննդավայրՎիշակհապատնամ, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Մահացել էմարտի 9, 1994(1994-03-09)[2] (85 տարեկան)
Մահվան վայրԲանդալոր, Հնդկաստան
ԿրթությունԵրաժշտության թագավորական ակադեմիա, Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա և South Hampstead High School?
Քաղաքացիություն Բրիտանական Հնդկաստան և  Հնդկաստան
Մասնագիտությունկինոդերասանուհի և դերասանուհի
Ամուսին(ներ)Սվյատոսլավ Ռերիխ և Himanshu Rai?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրությունը

խմբագրել

Դևիկա Ռանին ծնվել է Հնդկաստանի Անդհրա-Պրադեշ նահանգի Վիշակհապատնամ քաղաքում` հնդկական բանակի գնդապետ Մանմաթհա Նաթհ Չոուդհարիի ընտանիքում, ով Չեննայի (Մադրաս) բժշկական վարչության պետն էր։ Դևիկան Ռաբինդրանաթ Թագորի հարազատ քրոջ թոռնուհին էր։

Դևիկա Ռանին սովորել է Լոնդոնի մասնավոր դպրոցներից մեկում, միաժամանակ ուսումնասիրել է տարբեր արվեստներ` երաժշտություն, թատրոն, դիզայն և ճարտարապետություն։ Դպրոցում սովորելու տարիներին արժանացել է Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայի մրցանակին և դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է նշված ակադեմիա, իսկ հետո նաև Երաժշտության թագավորական ակադեմիա։ Այնուհետև ավարտել է կիրառական արվեստի կուրսերը և աշխատանքի անցել Լոնդոնում գտնվող կտորեղենի նկարազարդման գեղարվեստական ստուդիայում։

Այնուհետև մասնակցել է Բի-բի-սիի առաջին լայնահաղորդչային հեռուստահաղորդմանը, վարել Բի-բի-սիի` Հնդկաստանի համար հեռարձակվող կարճալիք ռադիոհաղորդումներ։ 1926 թվականին, որպես նկարիչ-ձևավորող, աշխատել է Բուդդայի կյանքի մասին պատմող «Լույսը Ասիայից» կինոնկարի ստեղծագործական խմբում։

1933 թվականին նկարահանվելով «Կարմա» կինոնկարում, Դևիկա Ռանին դարձել է առաջին մեծության կինոաստղ։ Այնուհետև նկարահանվել է Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի կինոստուդիաներում։ Գերմանիայում իշխանությունը նացիստների կողմից զավթելուց հետո վերադարձել է Հնդկաստան և ամուսնու` Հիմանշու Ռայի հետ միասին, 1934 թվականին հիմնադրել է երկրում առաջին հնչյունային «Bombay Talkies» կինոստուդիան։ Ամուսնու մահից հետո ևս նրա կինոստուդիան թողարկել է մի քանի տասնյակ ֆիլմեր։ 1945 թվականին Դևիկա Ռանին լքել է կինեմատոգրաֆը։

Անձնական կյանքը

խմբագրել

Դևիկա Ռանին 1929-1940 թվականներին ամուսնացած է եղել հնդկական կինեմատոգրաֆի պիոներներից մեկի` Հիմանշու Ռայի հետ։ 1945 թվականին ամուսնացել է ազգությամբ ռուս նկարիչ Սվյատոսլավ Ռերիխի հետ և դարձել վերջինիս ստեղծագործությունների գլխավոր մուսան։ Դևիկա Ռանին երեխաներ չի ունեցել։

Ընտրյալ ֆիլմագրություն

խմբագրել
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1933 Կարմա Karma Մահառանի
1935 Պատանեկության քամին Jawani Ki Hawa Քամալա
1936 Անձեռնմխելի կույսը Achhut Kanya Կաստուրի
1936 Կյանքի նավակը Jeevan Naya Լատա
1937 Սավիտրի Savitri Սավիտրի
1943 Ընդհանուր զրույց Hamari Baat -

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիկա Ռանի» հոդվածին։