Վինոդ Կհաննա (հինդի` विनोद खन्ना, հոկտեմբերի 6, 1946(1946-10-06)[1][2], Փեշավար, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[3] - ապրիլի 27, 2017(2017-04-27)[4][1][2], Մումբայ, Հնդկաստան[4]), հնդիկ դերասան, պրոդյուսեր և քաղաքական գործիչ։ 1968-2014 թվականների ընթացքում նկարահանվել է մոտ 140 ֆիլմում։ Արժանացել է Filmfare Awards մրցանակի` տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերի (1975 թ.) և կյանքում ունեցած ձեռքբերումների (1999 թ.) համար, ինչպես նաև այլ մրցանակների։

Վինոդ Կհաննա
հինդի՝ विनोद खन्ना
Ծնվել էհոկտեմբերի 6, 1946(1946-10-06)[1][2]
ԾննդավայրՓեշավար, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[3]
Մահացել էապրիլի 27, 2017(2017-04-27)[4][1][2] (70 տարեկան)
Մահվան վայրՄումբայ, Հնդկաստան[4]
ԿրթությունDelhi Public School Society?, Սիդենհամ քոլեջ և Delhi Public School?
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունկինոդերասան, քաղաքական գործիչ, կինոպրոդյուսեր և հեռուստատեսային դերասան
Ամուսին(ներ)Geetanjali Khanna?
Երեխա(ներ)Ռահուլ Կհաննա, Ակշայ Կհաննա, Sakshi Khanna? և Shraddha Khanna?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Վինոդ Կհաննան ծնվել է Փեշավարում (ներկայիս Պակիստանի տարածքում)։ Նրա հայրը զբաղվում էր տեքստիլի առևտրով, իսկ մայրը վարում էր տնտեսությունը։ Վինոդ Կհաննան ուներ երեք քույր և մեկ եղբայր։ Հնդկաստանի բաժանումից հետո նրանց ընտանիքը տեղափոխվել է Բոմբեյ։ Սկզբնական ուսումն ստացել է Բոմբեյի և Դելիի դպրոցներում, այնուհետև ընդունվել է քոլեջ։ Ուսանողական երեկույթներից մեկի ժամանակ նրան նկատել է ռեժիսոր Սունիլ Դատը և հրավիրել է նկարահանվելու չարագործի դերում «Man Ka Meet» (1969 թ.) ֆիլմում։ Դեբյուտից հետո նա ստացավ ֆիլմերում նկարահանվելու բազմաթիվ առաջարկներ։

Որպես բացասական կերպար, հիշարժան էր նրա դերը 1971 թվականին նկարահանված «Իմ գյուղը իմ երկիրն է» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերը Դհարմենդրան էր։ Նրա հիշարժան դերերից էր նաև ռեժիսոր Գուլզարի «Փնտրում եմ քեզ» (1971 թ.) ֆիլմում կերտած կերպարը։ «Դու, ես և նա» (1971 թ.) ֆիլմում կայացավ Վինոդ Կհաննայի դեբյուտը գլխավոր դերում։ Նրա հաջորդ աշխատանքներից են «Քննություն» (1974 թ.) և «Ձեռքերի ճարպկություն» (1974 թ.) ֆիլմերը։ 1970-ական թվականներին Վինոդ Կհաննան ստեղծագործական վերելք էր ապրում։ Ամիթաբհ Բաչչանի հետ այդ տարիներին նա նկարահանվել է «Սրտակերը» (1976 թ.), «Ընկերության գինը» (1977 թ.), «Ամար, Աքբար, Անտոնի» (1977 թ.), «Դաստիարակություն» (1977 թ.) և «Ճակատագրի տիրակալը» (1978 թ.) ֆիլմերում։ 1976 թվականին Շաբանա Ազմիի հետ նկարահանվել է «Վստահություն» ֆիլմում։ 1977 թվականին նկարահանված «Երեխայի առևանգումը» ֆիլմը նրան հասցրեց Բոլիվուդում Ամիթաբհ Բաչչանի մրցակցի աստիճանին։

1973-1982 թվականներին Վինոդ Կհաննան նկարահանվել է «Սիրո փորձություն» (1975 թ.), «Վերջին ավազակը» (1978 թ.), «Միրա» (1979 թ.), «Գողն ու զինվորը» (1979 թ.), «Հավերժ ընկերներ» (1980 թ.), «Սիրո հակառակ կողմը» (1981 թ.) ֆիլմերում, որտեղ նրա խաղընկերներն էին Շաշի Կապուրը, Ռաջեշ Կհաննան, Ֆերոզ Խանը և Ռանդհիր Կապուրը։ 1978 թվականին նա նկարահանվեց նաև «Ապօրինի որդին» կինոնկարում, որը արժանացավ Filmfare Award-ի՝ տարվա լավագույն ֆիլմ անվանակարգում։

1979 թվականին Վինոդ Կհաննան դարձավ հոգևոր ուսուցիչ Օշոյի հետևորդը և 1982 թվականից լքեց կինոնկարահանման հրապարակը։ Այդ ընթացքում նա լքեց նաև ընտանիքը, մեկնեց ԱՄՆ` հինգ տարի անցկացնելով Օշոյի ստեղծած համայնքում, որտեղ զբաղված էր այգու մշակմամբ, ափսեներ լվանալով ու հագուստ մաքրելով։ 1987 թվականին նա վերադարձավ Բոլիվուդ և Դիմփլ Կապադիայի հետ միասին նկարահանվեց «Արդարադատություն» կինոնկարում։ Վինոդ Կհաննան շարունակեց կրկին նկարահանվել։ Նրա հետագա աշխատանքներից են «Բաժանում» (1989 թ.), «Չանդնի» (1989 թ.), «Չգրված օրենք» (1992 թ.), «Զինակիրը» (1993 թ.) և այլ ֆիլմերը։ 1997 թվականին նա հանդես եկավ որպես պրոդյուսեր «Հիմալայների մարտիկը» ֆիլմով, որտեղ նրա խաղընկերներից էր նաև որդին՝ Ակշայ Կհաննան։

Նույն թվականին նա անդամագրվեց Հնդկաստանի ժողովրդական կուսակցությանը և սկսեց զբաղվել քաղաքականությամբ։ Հաջորդ տարի դարձավ Հնդկաստանի խորհրդարանի ներքին պալատի (Լոկ Սաբհա) անդամ։ 2002 թվականին մշակույթի և տուրիզմի կրտսեր նախարարն էր, որից հետո արտաքին գործերի նախարարն էր։ 2009 թվականին թողել է քաղաքականությունը։

Անձնական կյանքը խմբագրել

Դեռ քոլեջում սովորելու տարիներին նա ծանոթացել էր իր ապագա կնոջ՝ Գիտանջալի Թալեյարհանի հետ։ 1971 թվականին նրանք ամուսնացան։ Համատեղ կյանքի ընթացքում ունեցել են երկու որդի՝ այժմ դերասաններ Ռահուլ Կհաննան և Ակշայ Կհաննան։ 1979 թվականին դառնալով Օշոյի հետևորդ, նա լքել էր ընտանիքը և մեկնել ԱՄն։ Իր ընտանիքի հետ շփվում էր միայն հեռախոսով, որի արդյունքում 1985 թվականին նա և կինը ամուսնալուծվեցին։ 1990 թվականին Վինոդ Կհաննան կրկին ամուսնացավ, այս անգամ Կավիտե Դավթարիի հետ։ Այդ ամուսնությունից նա ունի երկու երեխա՝ մեկ որդի և մեկ դուստր։

Վինոդ Կհաննան մահացել է 2017 թվականի ապրիլի 27-ին` քաղցկեղից[5]։

Մասնակի ֆիլմագրությունը խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1970 Վտանգավոր նմանություն Sachaa Jhutha տեսուչ Պրադհան
1970 Արի ժամադրության Aan Milo Sajna Անիլ Չոուդհարի
1970 Արևելք և արևմուտք Purab Aur Pachhim -
1971 Հայտնի անհայտը Jaane-Anjaane տեսուչ Հեմանտ
1971 Գոտեմարտ Elaan Ռամ Սինգհ
1971 Պահապանը Rakhwala Շյամ
1971 Տիրուհին Memsaab Արջուն
1971 Փնտրում եմ քեզ Mere Apne Շյամ
1971 Իմ գյուղը իմ երկիրն է Mera Gaon Mera Desh Ջաբար Սինգհ
1971 Դու, ես և նա Hum Tum Aur Woh Վիջայ
1972 Տնային դաստիարակը Parichay Ամիտ
1972 Ռեշման և Շերան Reshma Aur Shera Վիջայ Սինգհ
1972 Խեղճը Ek Bechara -
1972 Երկու ընկեր Do Yaar -
1972 Երկու խենթացած սիրահարներ Ek Hasina Do Diwane Պրակաշ
1973 Խորթ եղբայրները Kuchhe Dhaage Թհակուր Լակհան Սինգհ
1973 Զարմանալի դեր Anokhi Ada Գոպալ
1973 Դավաճանություն Gaddaar տեսուչ Ռաջ Կումար
1973 Մայորը Achanak մայոր Ռանջիտ Կհաննա
1973 Ջահ Aarop Սուբհաշ
1974 Քննություն Imtihan Պրամոդ Շարմա
1974 Քար և ոտքի ապարանջաններ Patthar Aur Payal Սուրաջբհան Սինգհ
1974 Ձեռքերի ճարպկություն Haath Ki Safai Շանկար Կումար
1974 Չամուսնացած հայրը Kunwara Baap տեսուչ Ռամեշ
1975 Խիղճ Zameer Դակու Սուրաջ Սինգհ, Չիմպու
1975 Ինքնակոչուհին Qaid Ջայ Սաքսենա
1975 Սիրո փորձություն Prem Kahani Շեր Խան
1976 Սրտակերը Hera Pheri Աջայ
1976 Վստահություն Shaque Վինոդ Ջոշի
1976 Շանկարն ու Շամբհուն Shankar Shambhu Պապպու Սինգհ, Շամբհու Սինգհ
1977 Ամար, Աքբար, Անտոնի Amar Akbar Anthony տեսուչ Ամար Կհաննա
1977 Ընկերության գինը Khoon Pasina Ասլամ Շեր Խան, Շերա
1977 Հատուցում Hatyara Վիջայ Սինգհ, տեսուչ Աջայ Սինգհ
1977 Դաստիարակություն Parvarish Կիշան
1977 Կեսօր, կեսգիշեր Adha Din Adhi Raat -
1977 Երեխայի առևանգումը Inkaar տեսուչ Ամարնաթհ Ջիլլ
1978 Վերջին ավազակը Aakhri Daku -
1978 Ապօրինի որդին Main Tulsi Tere Aangan Ki Աջայ Չուհան
1978 Ճակատագրի տիրակալը Muqaddar Ka Sikandar Վիշալ Անանդ
1978 Արյան կանչը Khoon Ki Pukaar Շեր Սինգհ, Ամրիտ
1979 Փախուստ տաժանավայրից Sarkari Mehmaan տեսուչ Անանդ
1979 Միրա Meera Ռանա Բհոջռաջ Սեսոդիա
1979 Արյան երկու գույները Lahu Ke Do Rang տեսուչ Ռաջ Սինգհ, Գոպի Լաթհուրիա
1979 Գողն ու զինվորը Chor Sipahee Ռաջա Դադա, Ռաջա Կհաննա
1979 Երկու զոհ Do Shikaari Սատիշ
1980 Բոցավառվող գնացքը The Burning Train Վինոդ Վերմա
1980 Հավերժ ընկերներ Qurbani Ամար
1980 405 մղոն` մինչև Բոմբեյ Bombay 405 Miles Կանհայա
1981 Սիրո հակառակ կողմը Kudrat դոկ. Նարեշ Գուպտա
1981 Բանտային կալանք Jail Yatra Ռաջու Վերմա
1981 Երդվում եմ Աստծով Khuda Kasam Սամիր Սինգհ
1982 Ռաջպուտ Rajput Բհանու
1982 Մարդը Insaan Շանկար
1982 Մահառաջայի ապարանքը Raj Mahal -
1982 Հարստություն Daulat Ռավի, Կունվար Դիլիպ Սինգհ
1987 Արդարադատություն Insaaf Ավինաշ Կապուր
1987 Ճշմարտությունը միշտ հաղթում է Satyamev Jayate տեսուչ Արջուն Սինգհ
1988 Ազատագրում Rihaee Ամարջի
1988 Բարեհոգին Dayavan Շակտի Վելհու, Դայավան
1988 Վերջին դատը Aakhri Adaalat տեսուչ Ամար Կաուշալ
1989 Բաժանում Batwara Վիկրամ Սինգհ
1989 Չանդնի Chandni Լալիտ Կհաննա
1989 Մեծն Աստված Mahaadev Արջուն Սինգհ
1990 Մեծ ճակատամարտ Maha-Sangram Վիշալ
1990 Ժամանակի թակարդը Lekin Սամիր Յոգի
1990 Քրեական հետախուզության տեսուչը C.I.D. տեսուչ Վիր Սեհգալ
1990 Ճակատագրի կայսրը Muqaddar Ka Badshaah Նարեշ
1990 Քարե սրտով մարդը Pathar Ke Insan Արջուն
1991 Կանացի բախտ Farishtay Դհիրենդրա Կումար
1991 Արյան պարտքը Khoon Ka Karz Կարան
1991 Դժվար ընտրություն Dharam Sankat Բիրջու
1992 Չգրված օրենք Parampara Թհակուր Պրիտհվի Սինգհ
1992 Որոշում Nishchaiy Ռավի Յադավ
1993 Երկակի խաղ Insaniyat Ke Devta Բալբիր
1993 Զինակիրը Kshatriya Ռաջա Ջաշվանտ Սինգհ
1994 Փրկվեք` ով կարող է Eena Meena Deeka Դիկա
1994 Թագավորն ու թագուհին Ekka Raja Rani Վիշալ Կապուր
1995 Բախտից չես փախչի Janam Kundli Ռանդհիր Մեհրա
1995 Ընտանիք և օրենք Hulchul -
1997 Հիմալայների մարտիկը Himalay Putra Սուրաջ Կհաննա
1997 Տաս Dus գեներալ
2001 Սիրով համակվածները Deewaanapan Ռանվիր Չոուդհարի
2002 Այրվող սիրտը Kranti Ավադեշ Պրատապ Սինգհ
2002 Տարօրինակ սեր Leela Նաշիդ
2005 Ճշմարտության դեմքը Pehchaan: The Face of Truth Դիպակ Կհաննա
2007 Խիզախում Risk Խալիդ Բին Ջամալ
2009 Նակսալիտների գերության մեջ Red Alert: The War Within Կրիշնառաջ
2009 Հատկապես վտանգավոր է Wanted Շրիկանտ Շեքհավատ
2009 Պարի ռիթմում Fast Forward Պալաշ
2010 Անվախը Dabangg Պրաջապատի Պանդեյ
2011 Ասա ինձ, Աստված Tell Me O Kkhuda Աբհայ Ռանա Պրատապ Սինգհ
2012 Խաղացողները Players Վիկտոր Բրիգանզա
2012 Անվախը 2 Dabangg 2 Պրաջապատի Պանդեյ
2013 Ռամայա, դու կվերադառնաս Ramaiya Vastavaiya -
2015 Սիրահարվածները Dilwale Ռանդհիր Բակշի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #13780783X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Actor-politician Vinod Khanna passes away at 70
  5. «Veteran Actor Vinod Khanna Dies at 70 After Battle With Cancer» (անգլերեն). News18 India. 2017 թ․ ապրիլի 27. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինոդ Կհաննա» հոդվածին։