Դև Անանդ
Դև Անանդ (հինդի` देव आनन्द, իրական անունը` Դհարամ Դև Կունդան Լալ Փիշորիմալ Անանդ, սեպտեմբերի 26, 1923[1], Շակարգարհ Տեհսիլ, Narowal District, Gujranwala Division, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - դեկտեմբերի 3, 2011[2][1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), հնդիկ դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և գրող։ Պարգևատրվել է Հնդկաստանի քաղաքացիական, մեծությամբ երրորդ կառավարական Պադմա Բհուշան (2001 թ.) և հնդկական կինեմատոգրաֆի ամենաբարձր՝ Դադասահեբ Փհալկեի անվան (2002 թ.) պարգևներով։ Արժանացել է Filmfare Awards մրցանակների՝ տղամարդու լավագույն դերի և կյանքում ունեցած ձեռքբերումների համար։ Հնդկական կինոյի ամենաակնառու ներկայացուցիչներից մեկն է։ Իր վաթսունամյա ստեղծագործական կյանքի ընթացքում ` որն սկսել է թատրոնից, նա նկարահանվել է 115 ֆիլմում, որոնցից 110-ում կատարել է գլխավոր դերերը։
Դև Անանդ անգլ.՝ Dev Anand | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 26, 1923[1] |
Ծննդավայր | Շակարգարհ Տեհսիլ, Narowal District, Gujranwala Division, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 3, 2011[2][1] (88 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | Putney Vale Cemetery |
Կրթություն | Ղեկավարման քոլեջ համասսարան |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Կրոն | հինդուիզմ |
Մասնագիտություն | կինոդերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, դերասան և գրող |
Ամուսին(ներ) | Կալպանա Կարտիկ |
Երեխա(ներ) | Սունեիլ Անանդ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԴև Անանդը ծնվել է իրավաբանի ընտանիքում, որտեղ նրա հետ միասին մեծանում էին նաև երեք եղբայրները։ Նրա ավագ եղբայրներից Մանմոհան Անանդը փաստաբան էր, իսկ Չետան Անանդն ու Վիջայ Անանդը ռեժիսորներ։ Դև Անանդի կրտսեր քույրերից մեկի` Շիլ Կանտա Կապուրի որդին ռեժիսոր և դերասան Շեքհար Կապուրն է։
Սկզբնական շրջանում ուսումն առել է Հիմալայներում գտնվող վանական դպրոցներից մեկում, այնուհետև Լահորում։ Լահորում սովորելու տարիներին էլ նա ծանոթացել է կինոաշխարհի հետ։ 1943 թվականին երազանքներով տարված նա մեկնել է Բոմբեյ։ 1946 թվականին կայացել է նրա կինոդեբյուտը՝ «Մենք միայնակ ենք» ֆիլմում, իսկ 1948 թվականին նկարահանված «Vidya» կինոնկարում նրա խաղընկերուհին դերասանուհի Սուրայան էր։ Ցանկանալով հանդես գալ որպես ռեժիսոր և պրոդյուսեր, նա 1949 թվականին հիմնել է «Navketan Films» կինոընկերությունը։ Դև Անանդի առաջին ինքնուրույն ֆիլմը 1951 թվականին նկարահանված «Թշնամիներ» կինոնկարն էր, որտեղ գլխավոր դերակատարուհին Կալպանա Կարտիկն էր։
Դև Անանդի հետագա աշխատանքներից են «Ռևիզորը» (1950 թ.), «Գրպանահատը» (1956 թ.), «Ամարդիպ» (1958 թ.), «Սև շուկա» (1960 թ.), «Արժեքներ առևանգողը» (1967 թ.), «Պատերազմն ու սերը» (1970 թ.), «Իմ անունը Ջոնի է» (1970 թ.), «Իմ և քո երազանքները» (1971 թ.), «Քույր և եղբայր» (1971 թ.), «Սիրո որոնումներ» (1973 թ.), «Ազգային անվտանգություն» (1973 թ.), «Սիրո մեղեդին» (1974 թ.), «Հայացք երկնքից» (1980 թ.), «Որդեգիրը» (1984 թ.), «Կասկածյալը» (1989 թ.), «Գանգստերը» (1995 թ.) և այլ ֆիլմեր։
Հետաքրքիր է այն փաստը, որ ԽՍՀՄ-ում հանդիսատեսները ծանոթ չեն եղել Դև Անանդի աշխատանքներին՝ ոչ որպես դերասան, ոչ որպես ռեժիսոր, չնայած որ 1969 թվականի Մոսկովյան 6-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմում ընդգրկված էր նաև Դև Անանդը։ Դրա պատճառը ըստ Դև Անանդի այն էր, որ Սովէքսպորտֆիլմի չինովնիկները կտրականապես հրաժարվում էին գնել իր ֆիլմերը, քանի որ նա կտրականապես հրաժարվում էր նրանց կաշառք տալ։
Անձնական կյանքը
խմբագրելԴև Անանդը սիրավեպ է ունեցել դերասանուհի Սուրայայի հետ, սակայն կրոնական դրդապատճառներից ելնելով նրանք բաժանվել են (Սուրայան մուսուլմանուհի էր)։ 1957 թվականին Դև Անանդը ամուսնացել է դերասանուհի Կալպանա Կարտիկի հետ և ունեցել երկու զավակ՝ մեկ որդի և մեկ դուստր։ Որդին՝ Սունեյլ Անանդը ժամանակին նկարահանվել է իր հոր մի քանի ֆիլմերում։
Կյանքի վերջին տարիներին Դև Անանդը բնակվել է Լոնդոնում, որտեղ էլ 2011 թվականի դեկտեմբերի 3-ին մահացել է 88 տարեկանում։
Մասնակի ֆիլմագրությունը
խմբագրելԴերասան
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1946 | Մենք մենակ ենք | Hum Ek Hain | Շանկար |
1950 | Խաղ | Khel | - |
1950 | Մադհուբալա | Madhubala | - |
1950 | Ռևիզորը | Afsar | Կապուր |
1951 | Բարձր խաղադրույքներ | Baazi | Մադան |
1951 | Պատիժ | Sazaa | Աշոկ |
1952 | Կապանքներ | Jaal | Տոնի |
1952 | Փոթորիկ | Aandhiyan | Ռամ Մոհան |
1953 | Ճամփորդը | Rahi | Ռամեշ |
1954 | Լաստ | Ferry | Վիկաս |
1954 | Տաքսու վարորդը | Taxi Driver | Մանգալ |
1955 | Տուն № 44 | House No. 44 | Աշոկ |
1955 | Հաշվետարը | Munimji | Ամար, Ռաջ, Կալա Գհոդա |
1956 | Դետեկտիվ | C.I.D. | տեսուչ Շեքհար |
1956 | Գրպանահատը | Pocket Maar | Ռոշան |
1956 | Ֆանտուշ | Funtoosh | Ռամ Լալ Ֆանտուշ |
1957 | Փախուստի մեջ | Nau Do Gyarah | Մադան |
1958 | Ամարդիպ | Amar Deep | Աշոկ |
1958 | Սև ջրեր | Kalapani | Կարան Մեհրա |
1958 | Տասնվեց թվականը | Solva Saal | Պրանաթհ Կաշյապ |
1960 | Որդի` ակամայից | Bombai Ka Babu | Բաբու, Կունդան |
1960 | Սև շուկա | Kala Bazar | Ռագհուվիր |
1961 | Գեղեցկության թագուհին և գողերի թագավորը | Roop Ki Rani Choron Ka Raja | Չհագան |
1962 | Մենք երկուսով ենք | Hum Dono | կապիտան Անանդ, մայոր Մանոհար Լալ Վերմա |
1962 | Գիշերը պատմված հեքիաթ | Baat Ek Raat Ki | Ռաջեշվար |
1963 | Ռոմեո և Ջուլիետ. Նոր պատմություն | Tere Ghar Ke Samne | Ռակեշ Անանդ Կումար |
1965 | Սուրբը | Guide | Ռաջու |
1965 | Երեքից մեկը | Teen Devian | Դևդատ Անանդ |
1966 | Սեր առաջին հայացքից | Pyar Mohabbat | Նարեշ Կումար Սինգհ, Դիլիպ Սինգհ |
1967 | Արժեքներ առևանգողը | Jewel Thief | Վինայ, արքայազն Ամար |
1968 | Դատախազի որդին | Duniya | Ամարնաթհ Շարմա |
1969 | Առանձնատունը | Mahal | Ռաջեշ Ռատանլալ Դիքսիտ, Ռավինաթհ Շարմա |
1970 | Պատերազմ և սեր | Prem Pujari | Ռամդև Բակշի, Պիտեր Էնդրյու |
1970 | Իմ անունը Ջոնի է | Johny Mera Naam | Ջոնի, Սոհան |
1971 | Նա և նե | Tere Mere Sapne | Անանդ Կումար |
1971 | Եղբայր և քույր | Haré Raama Haré Krishna | Պրաշանտ Ջայշվալ |
1971 | Արկածներ | Gambler | Ռաջա |
1972 | Ծաղկած այգի | Yeh Gulistan Hamara | Վիջայ |
1973 | Ես ծնունդով Բենարեսից եմ | Banarasi Babu | Մոհան |
1973 | Նանգլա հովտի ոսկին | Chhupa Rustam | Աշվինի Կումար, Չհուպա Ռուստամ |
1973 | Կրքերի բոցի մեջ | Joshila | Ամար |
1973 | Սեր որոնելիս | Heera Panna | Հիրա Բհանդարի |
1973 | Ազգային անվտանգություն | Shareef Budmaash | Ռոկի, տեսուչ Ռամեշ |
1974 | Աղքատների պաշտպանը | Amir Garib | Մոնի |
1974 | Սիրո մեղեդին | Ishq Ishq Ishq | Դհուն, Ռավի Վյաս |
1975 | Ձերբակալման հրամանագիր | Warrant | Ջայլեր Արուն Մեհրա |
1976 | Գնդակ | Bullet | Դհարամ Դև |
1977 | Կրկեսի գմբեթի ներքո | Kalabaaz | Վիջայ |
1977 | Ռևիզորը | Saheb Bahadur | Պրեմ Պրատապ |
1978 | Եղբորը որոնելիս | Des Pardes | Վիր Սահնի |
1980 | Հայացք երկնքից | Lootmaar | Բհագատ, Ջիմ Դարսի |
1982 | Կարծեցյալ սուրբը | Swami Dada | Հարի Մոհան, Սվամի Դադա |
1984 | Որդեգիրը | Anand Aur Anand | Արուն Անանդ |
1985 | Սպանություն քոլեջում | Hum Naujawan | պրոֆեսոր Հանս |
1989 | Կասկածյալը | Sachché Ká Bol-Bálá | Կարան Կաուլ |
1990 | Առաջին համարը | Awwal Number | Վիկրամ Սինգհ |
1991 | Փակ շրջան | Sau Crore | - |
1994 | Գանգստերը | Gangster | Պերեյրաի հայրը |
1996 | Արժեքներ առևանգողների վերադարձը | Return of Jewel Thief | Վինայ Կումար |
1998 | Դերասանը | Main Solah Baras Ki | Դև |
2001 | Գրաքննիչը | Censor | Վիկրամջիտ |
2003 | Սերը Նյու-Յորքում | Love at Times Square | Շոն |
2005 | Միսթր վարչապետ | Mr Prime Minister | վարպետ Ջոնի |
Ռեժիսոր
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում |
---|---|---|
1970 | Պատերազմ և սեր | Prem Pujari |
1971 | Եղբայր և քույր | Haré Raama Haré Krishna |
1973 | Սեր որոնելիս | Heera Panna |
1974 | Սիրո մեղեդին | Ishq Ishq Ishq |
1978 | Եղբորը որոնելիս | Des Pardes |
1980 | Հայացք երկնքից | Lootmaar |
1982 | Կարծեցյալ սուրբը | Swami Dada |
1984 | Որդեգիրը | Anand Aur Anand |
1985 | Սպանություն քոլեջում | Hum Naujawan |
1989 | Կասկածյալը | Sachché Ká Bol-Bálá |
1990 | Առաջին համարը | Awwal Number |
1991 | Փակ շրջան | Sau Crore |
1994 | Գանգստերը | Gangster |
1998 | Դերասանը | Main Solah Baras Ki |
2001 | Գրաքննիչը | Censor |
2003 | Սերը Նյու-Յորքում | Love at Times Square |
2005 | Միսթր վարչապետ | Mr Prime Minister |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Legendary Bollywood actor Dev Anand dies of heart attack in London
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դև Անանդ» հոդվածին։ |