Ամիթաբհ Բաչչան (անգլ.՝ Amitabh Bachchan, հինդի՝ अमिताभ बच्चन, հոկտեմբերի 11, 1942(1942-10-11)[1][2], Իլահաբադ, Միացյալ գավառներ, Բրիտանական Հնդկաստան[3]), հնդիկ դերասան, քաղաքագետ, պրոդյուսեր, հաղորդավար։ Երեք ազգային կինոմրցանակների և 11 Filmfare Awards հաղթող։

Ամիթաբհ Բաչչան
հինդի՝ अमिताभ बच्चन
Ծնվել էհոկտեմբերի 11, 1942(1942-10-11)[1][2] (81 տարեկան)
ԾննդավայրԻլահաբադ, Միացյալ գավառներ, Բրիտանական Հնդկաստան[3]
ԿրթությունSherwood College?[4], Kirori Mal College?[5], Boys' High School & College? և Post Graduate Government College – 11, Chandigarh?
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունկինոդերասան, կինոպրոդյուսեր, երգիչ, հեռուստատեսային դերասան և դերասան
Ակտիվ շրջան1969 - մինչև այժմ
Ծնողներհայր՝ Հարիվանշ Ռաի Բաչչան, մայր՝ Թեջի Բաչչան
Ամուսին(ներ)Ջայա Բհադուրի[6]
Երեխա(ներ)Աբհիշեկ Բաչչան և Շվիտա Բաչան
Պարգևներ և մրցանակներ
srbachchan.tumblr.com

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1942 թվականի հոկտեմբերի 11-ին Ուտտար-Պրադեշ նահանգի Իլահաբադ քաղաքում, Կենտրոնական Հնդկաստան[9], հայտնի բանաստեղծ Հարիվանշ Ռայ Բաչչանի (իրական ազգանունը՝ Շրիվաստավ) և նրա կնոջ Տեջի Բաչչանի ընտանիքում։ Ունի փոքր եղբայր՝ Աջիթաբհը։

1973 թվականի հոկտեմբերին ամուսնացել է դերասանուհի Ջայա Բհադուրիի հետ։ Նրանք ունեն երկու երեխա՝ դուստրը՝ Շվետան և որդին՝ Աբհիշեկը, վերջինս հայտնի դերասան է։ Նա ամուսնացել է նույնպես հայտնի դերասանուհի Այշվարիա Ռայի հետ։

Կարիերա խմբագրել

Ամիթաբհ Բաչչանի դեբյուտը կայացել է 1969 թվականին նկարահանված «Յոթ հնդիկները» ֆիլմում, որտեղ նա հանդես է եկել գլխավոր դերերից մեկում։ Չնայած նրան, որ ֆիլմը չի ունեցել նկատելի հաջողություններ, Ամիթաբհ Բաչչանը պարգևատրվել է «Լավագույն նոր դերասան» ազգային կինոմրցանակով։

Մեծ հաջողության է հասել 1973 թվականին նկարահանված «Ձգձգված հատուցում» ֆիլմում գլխավոր դերը կատարելուց հետո։

Վնասվածք խմբագրել

1982 թվականին «Բեռնակիրը» ֆիլմի նկարահանումների ժամանակ, կռվի տեսարանը խաղալու ընթացքում ստացել է ծանր վնասվածք՝ փայծաղի պատռվածք, որի հետևանքով մի քանի շաբաթ մնացել է կոմայի մեջ։

Քաղաքական կարիերա խմբագրել

1984 թվականին, երբ վայելում էր մեծ ժողովրդականություն, հաղթել է ընտրություններում և մտել խորհրդարան։ Բայց 1987 թվականից հետո նա դուրս է եկել քաղաքականությունից և վերադարձել կինո։

Հեռուստատեսային կարիերա խմբագրել

2000-2005 թվականներին Ամիթաբհ Բաչչանը վարում էր «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղը։ 2007 թվականին նրան փոխարինել է Շահրուխ Խանը։ 2010 թվականից նորից զբաղեցրել է հաղորդավարի աթոռը։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է Հնդկաստանի բարձրագույն քաղաքացիական մրցանակներով՝

  • Padma Shri 1984 թվականին,
  • Padma Bhushan 2001 թվականին,
  • Padma Vibhushan 2015 թվականին։

Ֆիլմագրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել