Մաննա Դեյ
Մաննա Դեյ (բենգալերեն՝ মান্না দে, իրական անունը՝ Պրաբոդհ Չանդրա Դեյ, մայիսի 1, 1919[1][2], Կալկաթա, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հոկտեմբերի 24, 2013[3][2], Բանդալոր, Հնդկաստան), բենգալյան ծագմամբ հնդիկ երգահան և հանրաճանաչ երգիչ։ Մոհամեդ Ռաֆիի, Մուկեշի և Կիշոր Կումարի հետ միասին համարվում է հնդկական կինոյի արտակադրային երգի «ոսկե ձայներից» մեկը։ Ստեղծագործական կյանքի ընթացքում ձայնագրել է մոտ 4000 երգ։ Պարգևատրվել է մի շարք քաղաքացիական և կինեմատոգրաֆիական պարգևներով ու մրցանակներով, այդ թվում նաև հնդկական կինեմատոգրաֆիայի ամենաբարձր՝ Դադասահեբ Փհալկեի անվան պարգևով (2007 թվական)։
Մաննա Դեյ բենգալերեն՝ মান্না দে | |
---|---|
Ծնվել է | մայիսի 1, 1919[1][2] |
Ծննդավայր | Կալկաթա, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 24, 2013[3][2] (94 տարեկան) |
Մահվան վայր | Բանդալոր, Հնդկաստան |
Քաղաքացիություն | Բրիտանական Հնդկաստան և Հնդկաստան |
Կրթություն | Շոտլանդական եկեղեկցական քոլեջ, Վիդյասագար քոլեջ, Կալկաթայի համալսարան և Scottish Church Collegiate School? |
Մասնագիտություն | երգիչ, ինքնակենսագիր, կոմպոզիտոր և կինոդերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | mannadey.in |
Manna Dey Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՄաննա Դեյը ծնվել է Կալկաթայում։ Նրա հորեղբայրը, ով կույր երաժիշտ էր և հայտնի կոմպոզիտոր, ինչպես նաև երաժշտական արվեստի ուսուցիչ, մեծ ազդեցություն էր թողել Մաննա Դեյի վրա և որոշիչ դեր էր խաղացել հետագայում նրա մասնագիտության ընտրության հարցում։
Պատանի հասակում Մաննա Դեյը հետաքրքրվում էր սպորտով, հատկապես ըմբշամարտով և բռնցքամարտով։ Միաժամանակ մասնակցում էր դպրոցական ներկայացումներին, արդյունքում երաժշտության դասեր առնելով իր ուստադ մորեղբոր մոտ։ Որևէ փորձ չունենալով հանդերձ, նա հաղթում էր տարբեր քոլեջների միջև տեղի ունեցող երգի մրցույթներում։
1942 թվականին երիտասարդ Մաննա Դեյը հորեղբոր հետ տեղափոխվել է Բոմբեյ, որտեղ սկզբում հանդես էր գալիս որպես կոմպոզիտորի օգնական, իսկ հետագայում սկսեց աշխատել միայնակ, մասնավորապես երաժշտություն էր գրում հինդի լեզվով ֆիլմերի համար, միաժամանակ մասնագիտանում էր հյուսիսային Հնդկաստանի դասական երաժշտության ասպարեզում։ Նույն 1942 թվականին նա հայտնի դարձավ նաև որպես արտակադրային երգիչ։ Առաջին երգերը միանգամից դառնում էին հիթեր։ Նա ակտիվորեն համագործակցում էր այլ կոմպոզիտորների և երգիչների հետ։
1940-1950-ական թվականներին Մաննա Դեյի անունը հայտնի դարձավ նաև արտասահմանում։ Չսահմանափակվելով կինոյում իր դասական ոճով, նա կենդանի ձայնով կազմակերպում էր համերգներ, փորձում էր դասականը միախառնել փոփ երաժշտության, ինչպես նաև արևմտյան երաժշտական ուղղությունների հետ։ Այդ փորձերը հանգեցրին նրա երգերի և երաժշտության պահանջարկին՝ նաև 1955 թվականից հետո։ Հինդի լեզվով ֆիլմերի հետ նրա համագործակցությունը սկսվել է 1951 թվականից։
Անձնական կյանքը
խմբագրելՄաննա Դեյը ամուսնացել էր 1953 թվականին և ուներ երկու դուստր։ 2012 թվականին նրա կինը մահացել է քաղցկեղից։ 2013 թվականի հոկտեմբերի 24-ին Մաննա Դեյը մահացել է հիվանդանոցում ՝ սրտի նոպայից։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաննա Դեյ» հոդվածին։ |