Բացել գլխավոր ցանկը

Սաթյաջիտ Ռայ (բենգալի` সত্যজিত রায়, մայիսի 2, 1921(1921-05-02)[1][2][3][4][5], Կալկաթա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 23, 1992(1992-04-23)[1][3][4][5], Կալկաթա, Հնդկաստան[6]), հնդկական կինեմատոգրաֆի խոշորագույն ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, կոմպոզիտոր, մանկագիր, կինոքննադատ, հրատարակիչ: «Օսկար» մրցանակի արժանացած առաջին հնդիկն է, հանդիսանում է իր ֆիլմերի մեծամասնության երաժշտության հեղինակը, համարվում է հնդկական կինոյում նեոռեալիստական ուղղության հիմնադիրը: Արժանացել է նաև Դադասահեբ Փհալկեի անվան մրցանակին:

Սաթյաջիտ Ռայ
բենգալերեն՝ সত্যজিত রায়
Satyajit Ray with Ravi Sankar recording for Pather Panchali cropped Ray.jpg
Ծնվել էմայիսի 2, 1921(1921-05-02)[1][2][3][4][5]
ԾննդավայրԿալկաթա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էապրիլի 23, 1992(1992-04-23)[1][3][4][5] (70 տարեկանում)
Մահվան վայրԿալկաթա, Հնդկաստան[6]
ՔաղաքացիությունBritish Raj Red Ensign.svg Բրիտանական Հնդկաստան
Flag of India.svg Հնդկաստան
ԱզգությունՀնդիկներ
Մայրենի լեզուբենգալերեն
Կրոնհինդուիզմ
ԿրթությունԿալկաթայի համալսարան, Վիսվա-Բհարատի համալսարան, Ballygunge Government High School? և Նախագահական համալսարան
Ազդվել էԺան Ռենուար, Ջոն Ֆորդ, Ռաբինդրանաթ Թագոր և Վիտտորիո դե Սիկա
Մասնագիտությունկինոռեժիսոր, գրող, կոմպոզիտոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, մոնտաժող, երգերի հեղինակ, լրագրող, հեղինակ-կոմպոզիտոր, մանկագիր, նկարիչ, օպերատոր-բեմադրիչ, բանաստեղծ և կինոքննադատ
ԱմուսինԲիջորա Ռայ
Ծնողներհայր՝ Սուկումար Ռայ
Պարգևներ և
մրցանակներ
Սանգիտ Նատակ ակադեմիայի պարգև Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Ռամոն Մագսայսայ պարգև Ազգային կինոմրցանակ բենգալերեն լավագույն ֆիլմի համար Ազգային կինոմրցանակ լավագույն գեղարվեստական ֆիլմի համար Ազգային կինոմրցանակ բենգալերեն լավագույն ֆիլմի համար Ոսկե առյուծ National Film Award for Second Best Feature Film? ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ օտար լեզվով լավագույն ֆիլմի համար BAFTA մրցանակ լավագույն ֆիլմի համար Սաթերլենդ Թրոֆի BAFTA մրցանակ լավագույն ֆիլմի համար Ազգային կինոմրցանակ լավագույն գեղարվեստական ֆիլմի համար Ազգային կինոմրցանակ բենգալերեն լավագույն ֆիլմի համար Ազգային կինոմրցանակ բենգալերեն լավագույն ֆիլմի համար National Film Award for Best Non-Feature Film? ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ օտար լեզվով լավագույն ֆիլմի համար National Film Award for Second Best Feature Film? Silver Bear for Best Director? Ազգային կինոմրցանակ լավագույն գեղարվեստական ֆիլմի համար Silver Bear for Best Director? Պադմա Բհուշան National Film Award for Best Screenplay? Ազգային կինոմրցանակ բենգալերեն լավագույն ֆիլմի համար Բոդիլ մրցանակ՝ ամերիկյան լավագույն ֆիլմ անվանակարգում Բոդիլ մրցանակ՝ ամերիկյան լավագույն ֆիլմ անվանակարգում Ազգային կինոմրցանակ՝ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար Ազգային կինոմրցանակ լավագույն գեղարվեստական ֆիլմի համար Ազգային կինոմրցանակ՝ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար Բոդիլ մրցանակ՝ ամերիկյան լավագույն ֆիլմ անվանակարգում National Film Award for Second Best Feature Film? National Film Award for Best Screenplay? Ազգային կինոմրցանակ՝ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար Ազգային կինոմրցանակ լավագույն գեղարվեստական ֆիլմի համար National Film Award for Best Non-Feature Film? National Film Award for Best Music Direction? Ազգային կինոմրցանակ բենգալերեն լավագույն ֆիլմի համար Ոսկե արջ National Film Award for Best Screenplay? Ազգային կինոմրցանակ բենգալերեն լավագույն ֆիլմի համար Ազգային կինոմրցանակ՝ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար Ազգային կինոմրցանակ՝ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար National Film Award for Best Feature Film in Hindi? Filmfare Critics Award for Best Movie? National Film Award for Best Children's Film? Ֆիլմֆեյր մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար National Film Award for Best Music Direction? Ազգային կինոմրցանակ բենգալերեն լավագույն ֆիլմի համար National Film Award – Special Jury Award / Special Mention? Ոսկե առյուծ Դադասահեբ Ֆալկեի մրցանակ Ազգային կինոմրցանակ բենգալերեն լավագույն ֆիլմի համար Ազգային կինոմրցանակ բենգալերեն լավագույն ֆիլմի համար Ազգային կինոմրցանակ լավագույն գեղարվեստական ֆիլմի համար Ազգային կինոմրցանակ՝ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար Օսկար մրցանակ կինոարվեստում բացառիկ նվաճումների համար Բհարատ Ռատնա National Film Award for Best Screenplay? Արվեստում նշանակալի ավանդի համար Պադմա Շրի մրցանակ Պադմա Վիբխուշան Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր Fellow of the Sangeet Natak Akademi? և Ananda Puraskar?
ԵրեխաներՍանդիպ Ռայ
Կայքsatyajitray.org
Satyajit Ray Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Սաթյաջիտ Ռայը ծնվել է 1921 թվականի մայիսի 2-ին` Կալկաթայի հայտնի ընտանիքներից մեկում։ Նրա հայրը հնդկական գրականության դասական համարվող Սուկումար Ռայն է։ Ընտանիքում Սաթյաջիտը միակ երեխան էր։ Նրա պապը Բրահմո-Սամաջ կրոնական շարժման հայտնի ներկայացուցիչներից էր։ Սաթյաջիտ Ռայը երկու տարեկան էր, երբ նրա հայրը մահացավ։ Չնայած մանկությունն անցել է աղքատության մեջ, այնուամենայնիվ սովորել և ավարտել է Կալկաթայի համալսարանի նախագահական քոլեջը։ Այնտեղ սովորելու տարիներին էլ հրապուրվել է կինոյով և արևմտյան դասական երաժշտությամբ։ Այնուհետև ընդունվել է Ռաբինդրանաթ Թագորի հիմնած Վիսվա Բհարատա համալսարանը։ 1942 թվականին, կիսատ թողնելով ուսումը, վերադարձել է տուն և ընդունվել աշխատանքի գովազդային գործակալությունում։ 1947 թվականին ստեղծել է Հնդկաստանում առաջին կինոակումբը, ուր հաճախում էին շատ հայտնի մարդիկ։ Հաճախորդների թվում էր նաև ֆրանսիացի հայտնի կինոռեժիսոր Ժան Ռենուարը:

Մեկնելով Լոնդոն` գործուղման, Սաթյաջիտ Ռայը կարողացել է դիտել հսկայական քանակությամբ ֆիլմեր, ծանոթացել է Ֆեդերիկո Ֆելինիի, Վիտտորիո դե Սիկայի, Օրսոն Ուելսի, Ջոն Ֆորդի և այլ հայտնի ռեժիսորների աշխատանքներին: Նրա վրա առավելապես ազդեցություն են թողել իտալական նեոռեալիզմի ռեժիսորների աշխատանքները: Այդ ժամանակ էլ նա որոշում է կայացրել նկարահանել ֆիլմ և վերադառնալով հայրենիք, ֆինանսական մեծ դժվարություններ հաղթահարելու գնով, 1955 թվականին նկարահանել է «Ճանապարհի երգը» կինոնկարը։ Ֆիլմն ունեցավ հսկայական հաջողություն։ Ջավահառլալ Ներուի միջնորդությամբ այն ցուցադրվեց Կաննի կինոփառատոնում և շահեց «Տարվա լավագույն մարդկային փաստաթուղթ» մրցանակը։ Այդ ֆիլմի շնորհիվ հնդկական կինոն ճանաչում գտավ ամբողջ աշխարհում։ Դա Ապուի մասին պատմող եռապատումի առաջին մասն էր և համարվում է համաշխարհային կինոյի մարգարիտներից մեկը։ 1956 թվականին Սաթյաջիտ Ռայը նկարահանեց եռապատումի երկրորդ՝ «Աննվաճը» ֆիլմը։ Կինոնկարը շահել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ (Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ», ամերիկյան «Ոսկե դափնի» և այլն)։ Ֆիլմի երրորդ մասը 1959 թվականին նկարահանված «Ապուի աշխարհը» կինոնկարն է, որն ստացել է Հնդկաստանի նախագահի կողմից շնորհված ոսկե մեդալ և Էդինբուրգի կինոփառատոնի մրցանակը։

Սաթյաջիտ Ռայի կողմից վաղ շրջանում նկարահանված ֆիլմերի մեծամասնությունը նվիրված են ընտանեկան հարաբերությունների բարդ խնդիրներին։ Այդ թեման են շոշափում նաև «Կանչենջանգա» (1962 թ.) և «Մեծ քաղաքը» (1963 թ.) ֆիլմերը։ 1964 թվականին նա նկարահանել է «Չարուլատա» պատմական ֆիլմը։ «Մեծ քաղաքը» և «Չարուլատա» կինոնկարները արժանացել են Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե արջ» մրցանակին։

Բացի ռեժիսուրայով զբաղվելուց, Սաթյաջիտ Ռայը գրում էր սցենարներ և երաժշտություն: Նա բենգալերեն գրված բազմաթիվ պատմվածքների ու վեպերի հեղինակ է։ 1973 թվականին նկարահանել է «Հեռավոր որոտ», իսկ 1978 թվականին՝ «Շախմատիստները» կինոնկարները։ Սաթյաջիտ Ռայի վերջին ֆիլմը «Թափառականը» (1991 թ.) կինոնկարն է, որը նույնպես հանդիսատեսի կողմից ընդունվել է ջերմությամբ։

1992 թվականին Սաթյաջիտ Ռայը արժանացել է «Օսկար» մրցանակի՝ կինեմատոգրաֆում կատարած հսկայական ներդրումների համար։

Անձնական կյանքըԽմբագրել

Սաթյաջիտ Ռայը 1948 թվականին ամուսնացել է իր զարմուհու՝ Բիջոյա Դասի հետ և ունեցել մեկ որդի։ Որդին ռեժիսոր Սանդիպ Ռայն է։

Սաթյաջիտ Ռայը մահացել է 1992 թվականի ապրիլի 23-ին՝ ինֆարկտից:

Ֆիլմագրության ընտրանինԽմբագրել

Տարեթիվը Վերնագիրը Բնօրինակի վերնագիրը
1955 Ճանապարհի երգը Pather Panchali
1957 Աննվաճը Aparajito
1958 Երաժշտական սենյակ Jalsaghar
1958 Փիլիսոփայական քարը Parash Pathar
1959 Ապուի աշխարհը Apur Sansar
1960 Աստվածուհին Devi
1961 Երեք դուստր Teen Kanya
1961 Ռաբինդրանաթ Թագոր Rabindranath Tagore
1962 Կանչենջանգա Kanchenjungha
1962 Ուղևորություն Abhijaan
1963 Մեծ քաղաքը Mahanagar
1964 Չարուլատա Charulata
1965 Կեղծ սուրբը Mahapurush
1965 Վախկոտը Kapurush
1966 Հերոսը Nayak
1967 Գազանանոց Chiriyakhana
1969 Գուպին երգում է, Բագհան` պարում Goopy Gyne Bagha Byne
1970 Օրեր և գիշերներ անտառում Aranyer Din Ratri
1970 Հակառակորդը Pratidwandi
1971 Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը Seemabaddha
1971 Սիկկիմ Sikkim
1972 Ներքին հայացքով The Inner Eye
1973 Հեռավոր որոտ Ashani Sanket
1974 Ոսկյա ամրոցը Sonar Kella
1976 Միջնորդը Jana Aranya
1977 Շախմատիստները Shatranj Ke Khilari
1979 Փառք հայր Ֆելունաթհին Joi Baba Felunath
1980 Ալմաստների թագավորությունը Heerak Rajar Deshe
1981 Ձերբազատում Sadgati
1984 Տուն և խաղաղություն Ghare-Baire
1989 Ժողովրդի թշնամին Ganashatru
1990 Մի ծառի ճյուղեր Shakha Proshakha
1991 Թափառականը Agantuk

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Discogs — 2000.
  6. 6,0 6,1 6,2 Bose B. Modernity, Globality, Sexuality, and the City: A Reading of Indian CinemaIU Press, 2008. — Vol. 2, Iss. 1. — P. 35–58.