Դիանա (Գևորգ Գրիգորյան, Ջիոտտո, նկար)

Գևորգ Գրիգորյան, Ջիոտտոյի 1926 թվականին ստեղծած կտավը
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դիանա (այլ կիրառումներ)

«Դիանա», ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Գևորգ Գրիգորյանի (Ջիոտտո) 1926 թվականին ստեղծած կտավը, որը գտնվում է Ջիոտտոյի (Գևորգ Գրիգորյան) արվեստանոց-թանգարանում։

Դիանա
տեսակգեղանկար
նկարիչԳևորգ Գրիգորյան
տարի1926
բարձրություն33 սանտիմետր
լայնություն26 սանտիմետր
ժանրդիմապատկեր
նյութկտավ, ստվարաթուղթ և յուղաներկ
գտնվում էԳևորգ Գրիգորյանի (Ջիոտտո) արվեստանոց-թանգարան
հավաքածուԳևորգ Գրիգորյանի (Ջիոտտո) արվեստանոց-թանգարան
հիմնական թեմաԴիանա Ուկլեբա
կայք
Ծանոթագրություններ

Պատմություն խմբագրել

Փոքրաչափ կտավում նկարիչը պատկերել է տասնվեցամյա մի ոսկեհեր գեղեցկուհու։ Ջիոտտոն (Գևորգ Գրիգորյան) 1926 թվականին Քութայիսում ստեղծել է իր հազվագյուտ ռեալիստական դիմանկարներից մեկը, առանց իմանալու, որ այդպիսով կերտում է իր ապագա կնոջ՝ վրացի բանաստեղծուհի, նկարչուհի Դիանա Նեստորի Ուկլեբայի առաջին դիմանկարը՝ սկիզբ դնելով բավականաչափ հետաքրքիր դիմանկարի մի շարքի։

Երբ Դիանան ուսանում էր Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում, ապագա ամուսիններրի ճանապարհները պատահականորեն միացան։ Այս փոքրաչափ կտավը 1920-ական թվականների գեղանկարչական ուշագրավ կերտվածքներից է։

Նկարագրություն խմբագրել

Ջոտտոն (Գևորգ Գրիգորյան) դիմանկարը պատկերել է յուղաներկով, դիմանկարի չափսերն են՝ 33x26 սմ, նյութը՝ ստվարաթուղթ[1]։ Կտավը գտնվում է Ջիոտտոյի (Գևորգ Գրիգորյան) արվեստանոց-թանգարանում (ՀԱՊ-ի մասնաճյուղ)։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Գևորգ Գրիգորյան, Ալբոմ, առաջաբանը՝ Պ. Հայթայանի, Ե., 1981

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել