Ռեքվիեմ Առաջնորդի մահը
«Ռեքվիեմ Առաջնորդի մահը», ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Ջիոտտոյի` Գևորգ Գրիգորյանի 1927 թվականին[1] ստեղծած կտավը։ Ցուցադրվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[2]։
«Ռեքվիեմ Առաջնորդի մահը» | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Գևորգ Գրիգորյան (Ջիոտտո) |
տարի | 1927 |
բարձրություն | 39,8 |
լայնություն | 48 |
նյութ | կտավ յուղաներկ |
գտնվում է | Հայաստան Երևան Հայաստանի ազգային պատկերասրահ |
հավաքածու | Հայաստանի ազգային պատկերասրահ |
սեփականատեր | Հայաստանի ազգային պատկերասրահ |
gallery.am | |
Ծանոթագրություններ |
Պատմություն
խմբագրել1920-1950-ական թվականներին խորհրդային կերպարվեստում նորաձև է եղել մեծ տերության առանորդին պատկերելու մղումը։ Աշխարհում հայտնի այս կերպարը երևում էր մեծադիր, ծավալուն գեղանկարչական կոմպոզիցիաներում, որոնք ոչ թե արվեստագետի մտքի և զգացմունքի, այլ գունավոր լուսանկարչության արհեստին տիրապետղ մարդկանց սովորական գործունեության արդյունք էին։
Նկարագրություն
խմբագրելԳևորգ Գրիգորյանի նկարում առաջնորդը բացակայում է։ Նկարիչը վրձնել է երեք բարի ու մտահոգ դեմք, նաև արվեստի մթնոլորտ ու պատմություն խորհրդանշող ճարտարապետական կառույցներ։ Նկարը չունի լուսանկարչական ճշգրտություն և աչքի է ընկնում արվեստի գեղեցկությամբ ու ճաշակով։