Վրաստանի նկարիչների միություն

Վրաստանի նկարիչների միություն, Վրաստանի արվեստագետներին միավորող մշակութային կազմակերպություն։

Պատմություն խմբագրել

Միությունը հիմնադրվել է 1933 թվականին նկարիչ Դիմիտրի Շևարնաձեի նախաձեռնությամբ։ Այդուհանդերձ միություններ են ստեղծվել նաև Վրաստանի այլ շրջաններում, այդ թվում Աբխազիայում և Աջարիայում։ Տարբեր ժամանակահատվածներում միությունը ղեկավարել են վրացական արվեստի հայտնի ներկայացուցիչներ։ Միությունն ունի 1700 նկարիչ և արվեստի քննադատ անդամներ։

2013 թվականին Վրաստանի մշակույթի նախարարության և Հուշարձանների պահպանության միության հետ համատեղ Թբիլիսիի քաղաքապետարանում տեղի է ունեցել Վրաստանի նկարիչների միության 80-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդես[1]։

Ծանոթագրություններ խմբագրել