Հովհարով աղջիկը (նկար, Գևորգ Գրիգորյան)
Ջիոտտոյի` Գևորգ Գրիգորյանի 1926 թվականին ստեղծած կտավը
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհարով աղջիկը (այլ կիրառումներ)
«Հովհարով աղջիկը», ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Ջիոտտոյի` Գևորգ Գրիգորյանի 1926 թվականին[1] ստեղծած կտավը։ Ցուցադրվում է Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Գևորգ Գրիգորյանի (Ջիոտտո) արվեստանոց-թանգարանում[2]։
«Հովհարով աղջիկը» | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Գևորգ Գրիգորյան (Ջիոտտո) |
տարի | 1926 |
բարձրություն | 66 |
լայնություն | 48,3 |
ժանր | դիմապատկեր |
նյութ | կտավ յուղաներկ |
գտնվում է | Հայաստան Երևան Գևորգ Գրիգորյանի (Ջիոտտո) արվեստանոց-թանգարան |
հավաքածու | Գևորգ Գրիգորյանի (Ջիոտտո) արվեստանոց-թանգարան |
պատկերված են
| |
gallery.am | |
Ծանոթագրություններ |
Նկարագրություն
խմբագրել«Հովհարով աղջիկը» նկարը համարվում է 1920-ական թվականների հայ կերպարվեստի լավագույն նմուշներից մեկը։ Նկարիչը հարթապատկերային եղանակով ոսկեգույն դեղինի և օքրայի նուրբ համադրումով ազատորեն օգտվելով ժամանակի արևմտյան ու ռուսական գեղանկարչության տարածված ոճերից՝ հասել է հետաքրքիր գեղարվեստական արդյունքի։ Կուբիզմի, Սեզանի, երբեմն նաև Պիկասոյի կտավների տարրերը Նիկո Փիրոսմանիի ազատ ձևերի հետ համադրելով՝ նկարիչը հասել է այնպիսի ինքնատիպության, որն առանձնանում է խորհրդային արվեստի համայնապատկերի վրա։