Դիանա Ուկլեբա
Դիանա Նեստորի Ուկլեբա (1910, Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 2001, Երևան, Հայաստան), վրացի բանաստեղծուհի, նկարչուհի։ Վրաստանի պատվո շքանշանի ասպետ։
Դիանա Ուկլեբա | |
---|---|
Ծնվել է | 1910 |
Ծննդավայր | Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 2001 |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարչուհի և բանաստեղծուհի |
Ամուսին | Գևորգ Գրիգորյան |
Կենսագրություն
խմբագրելԴիանա Ուկլեբան ծնվել է Քութաիսում, 1910 թվականին։ 1936 թվականից եղել է Գևորգ Գրիգորյան (Ջիոտտո) կյանքի ընկերը, նրա ամենամեծ մուսան ու աջակիցը[1]։ Բանաստեղծությունները վրացերեն, հայերեն, ռուսերեն լույս են տեսել Երևանում, Թբիլիսիում հրատարակվող տարբեր պարբերականներում և առանձին ժողովածուներում։ Ավարտել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան։ Ցուցադրվել է Երևանում, Թբիլիսիում, Մոսկվայում, Նովոսիբիրսկում և այլ քաղաքներում։ Ստեղծել է Աննա Ախմատովայի, Նիկոլոզ Բարաթաշվիլու, Գևորգ Գրիգորյանի, Դավիթ Հովհաննեսի դիմանկարները։ Նկարները պահպանվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2], ցուցադրվում են Գևորգ Գրիգորյանի (Ջիոտտո) թանգարանում։ Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ Երևանում բացված[3] Գևորգ Գրիգորյանի արվեստանոց-թանգարանի առաջին տնօրենն է եղել։
Մահացել է 2001 թվականին Երևանում։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում՝ ամուսնու կողքին։
Պարգևներ
խմբագրել- Վրաստանի պատվո շքանշանի ասպետ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Mediamax. «Ջոտտոն` այլ լույսի ներքո. Գաֆեսճյանում ցուցադրվում են հայ նկարչի անհայտ գործերը». Bravo.am (ամհարերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Որոնման արդյունքներ - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Տրտմաթախիծ գույների քնարերգուն». www.civilnet.am. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.