Սուրեն Խաչատրյան
հայ ռեժիսոր, թատերական գործիչ
Սուրեն Եղիայի Խաչատրյան (մարտի 30 (ապրիլի 11), 1889, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հուլիսի 5, 1934, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, թատերական գործիչ։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 30 (ապրիլի 11), 1889 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 5, 1934 (45 տարեկանում) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | ռեժիսոր թատերական գործիչ |
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի եղբայրն է, Կարեն Խաչատրյանի հայրը։
Բովանդակություն
ԿենսագրությունԽմբագրել
1916 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ 1910-1934 թվականներին եղել է ՄԳԹ-ի ռեժիսոր, 1918-1922 թվականներին՝ Ռուսաստանի լուսժողկոմատի թատերական բաժնի ազգային փոքրամասնությունների հանձնաժողովի նախագահ, Մոսկվայի հայկական պետական դրամատիկական ստուդիայի հիմնադիր (1918)։ Աջակցել է Աստրախանում, Նոր Նախիջևանում, Կրասնոդարում և այլ քաղաքներում հայկական թատերախմբերի կազմակերպմանը[1]։
ԲեմադրություններԽմբագրել
- Լևոն Շանթի «Հին աստվածներ»
- Լունաչարսկու և Ռեյչի «Նապոլեոնի արշավանքը»
ԳրականությունԽմբագրել
Сурен Хачатурян. Статьи, воспоминания, письма, документы, Е., 1969.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 21)։ |