Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան

հայ նկարիչ

Ալեքսանդր Ալեքսանդրի Բաժբեուկ-Մելիքյան (օգոստոսի 30 (սեպտեմբերի 11), 1891[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - հուլիսի 20, 1966(1966-07-20)[3][4][1][…] կամ 1966[5][6][7], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), վրացահայ նկարիչ, Վրաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վաստակավոր նկարիչ (1961)։ Հայտնի է որպես դիմանկարի վարպետ։

Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան
Ծնվել էօգոստոսի 30 (սեպտեմբերի 11), 1891[1][2]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2]
Վախճանվել էհուլիսի 20, 1966(1966-07-20)[3][4][1][…] (74 տարեկան) կամ 1966[5][6][7]
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1912)[1]
Մասնագիտություննկարիչ
Ոճսիմվոլիզմ
Թեմաներկերպարվեստ
Ներշնչվել էԱնտուան Վատտո
Պարգևներ
ԱմուսինՆեկտար Բաժբեուկ-Մելիքյան
ԶավակներԼավինիա Բաժբեուկ-Մելիքյան, Վազգեն Բաժբեուկ-Մելիքյան և Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյան
Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան Վիքիդարանում
 Alexander Bazhbeuk-Melikyan Վիքիպահեստում

Նկարիչներ Լավինիա, Զուլեյկա և Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանների հայրն է։

Կենսագրություն

խմբագրել

Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանը ծնվել է 1891 թվականին, Թիֆլիսում, ծառայողի ընտանիքում։ Բեյբբեուկ-Մելիքովները եղել են բնիկ թիֆլիսցիներ։ 1906-1910 թթ. սովորել է Գեղեցիկ արվեստը խրախուսող կովկասյան ընկերության Թիֆլիսի գեղանկարչության և քանդակագործության դպրոցում, 1911-1912 թթ. Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում։ 1922-1929 թթ. դասավանդել է Մ. Ի. Թոիձեի գեղարվեստի ստուդիայում, 1929-1938 թթ.՝ Թբիլիսիի գեդարվեստի ակադեմիայում։

 
«Բաժբեուկ-Մելիքյաններ.Երկու սերունդ» Հայաստանի ազգային պատկերասրահում

Ստեղծագործություններ

խմբագրել

Ստեղծել է հատուկ մշակված գունածածկույթով փոքրածավալ գեղանկարչական երկեր։ Վաղ շրջանի գործերին («Երեք կին», «Տեսողական պատրանք», երկուսն էլ՝ 1928 թ.) բնորոշ են մուգ կոլորիտը և նուրբ ձևերը։ 1930-1940-ական թթ. Բաժբեուկ-Մելիքյանն ուսումնասիրել է դասական գեղանկարիչների գործերը, հրաժարվել ժամանակակից ձևերից՝ աստիճանաբար երանգապնակը հարստացնելով լույսով, գույնով՝ հասել է ոսկեգույնին մոտեցող շողշողուն գունաշարի[8]։ «Բակ Պեսկիում», «Ջրաղաց Օրթաճալայում», «Լավինիան իսպանական գլխարկով», «Մերկ Լիդան» նկարներում իշխում են վարդագույնը, բաց կանաչավունը, դեղինը, վառ կարմիրը։ Բաժբեուկ-Մելիքյանի 1940-ական թվականներին ավելի են պայծառացել նկարչի գույները՝ հասնելով ոսկեգույնին մոտեցող շողշողուն գունաշարի՝ «Մերկ կին», «Ձեռնածու կին», «Ձեռքերը բարձրացրած Լիդան» և այլն։ 1950-ական թվականներին Բաժբեուկ-Մելիքյանի նկարների գուներանգը դարձել է նյութական ու կենսալից՝ «Ճոճ», «Աճպարարուհին», «Քրդական պար»։ Ուշագրավ են նաև նրա հայաստանյան բնանկարները՝ «Տանիքի վրա», «Զանգեզուր» և այլն։

Ինքնատիպ գեղարվեստականությամբ ու ճաշակով են առանձնանում կանանց դիմանկարները («Նազելի Տերյան», 1929 թ., «Լավինա», 1961 թ., «Կիռա Գոզաշվիլի», 1963 թ., ) կոմպոզիցիաները («Լողացող կանայք», 1928 թ., «Լողորդուհիներ», 1929 թ., «Կրկեսի արտիստների խումբը», 1940 թ.), որոնք առանձնանում են բնորդի հուզաշխարհի դիպուկ ընկալումով, անհատական գծերի շեշտադրմամբ, հյութեղ երփնագրով։

Բաժբեուկ-Մելիքյանը ստեղծել է նաև հայաստանյան բնանկարներ («Զանգեզուր», 1965 թ.)։ Գործերը պահվում են Վրաստանի կերպարվեստի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, անհատական հավաքածուներում[9]։

Ցուցահանդեսներ

խմբագրել
  • 2016 թվականին Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել «Բաժբեուկ- Մելիքյաններ. երկու սերունդ» ցուցահանդեսը` նվիրված Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի ծննդյան 125-ամյա հոբելյանին և նրա զավակներին՝ Լավինիային, Զուլեյկային ու Վազգենին[10]։
  • 2017 թվականին Վրաստանի ազգային թանգարանի Դմիտրի Շևարդնաձեի անվան ազգային պատկերասրահի չորս դահլիճում ներկայացվել է Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի 96 կտավ՝ նվիրված նկարչի ծննդյան 125 և մահվան 50-րդ տարելիցին։ Սա նկարչի աշխատանքների առաջին ցուցադրությունն է եղել Թբիլիսիում[11]։

Ընտանիք

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 192.
  3. 3,0 3,1 3,2 Sokolov M. N. Bazhbeuk-Melik‘yan, Alek‘sandr // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T007067
  4. 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. 5,0 5,1 5,2 Artnet — 1998.
  6. 6,0 6,1 6,2 Invaluable — 1989.
  7. 7,0 7,1 7,2 MutualArt.com — 2008.
  8. LLC, Helix Consulting. «Նոր շունչ են հաղորդել հայկական գեղանկարչությանը... Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան (լուսանկարներ)». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  9. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  10. «Գեղանկարիչ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանը մինչ օրս թանգարան չունի». Երկիր Մեդիա (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  11. LLC, Helix Consulting. «Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի ցուցահանդեսը՝ Թբիլիսիի ազգային պատկերասրահում». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.

Գրականություն

խմբագրել
  • Տոնիկյան, Ա; Հայաստանի կերպարվեստագետների միություն; Հայաստանի նկարչի տուն, eds. (1968). Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան =: Александр Бажбеук-Меликян: Ցուցահանդեսի կատալոգ. Երևան: Ա. հ.
  • Дрампян Р., Бажбеук-Меликян, М., 1970.
  • Популярная художественная энциклопедия / Под ред. Полевого В. М. М. : Советская энциклопедия, 1986.
  • Государственный Русский музей. Живопись. Первая половина XX века. Каталог А-В. СПб. : Palace Edition, 1997. Т. 8. С. 36.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 223