Սարգիս Գուրզադյան

հայ ճարտարապետ

Սարգիս Արամի Գուրզադյան (մայիսի 20, 1929(1929-05-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 3, 2015(2015-08-03)), հայ ճարտարապետ։ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1970

Սարգիս Գուրզադյան
Ծնվել էմայիսի 20, 1929(1929-05-20)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 3, 2015(2015-08-03) (86 տարեկան)
ԿրթությունՀԱՊՀ
Պարգևներ
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ
 Sargis Gurzadyan Վիքիպահեստում

ՀԽՍՀ Գիտության Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի եղբայրն է։

Կենսագրություն

խմբագրել

1946 թվականին ավարտել է Երևանի Ավետիք Իսահակյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1946-1951 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետական բաժնում, 1962 թվականից՝ դասախոս, դոցենտ)։ 1951 թվականին աշխատանքի է ընդունվել Հայնախագիծ ինստիտուտում՝ Սամվել Սաֆարյանի արվեստանոց, 1969 թվականից՝ «Հայպետնախագիծ» ինստիտուտի № 1 ճարտարապետական արվեստանոցի ղեկավար։ 1974-1979 թվականներին՝ ՀՃՄ վարչության քարտուղար, 1994 թվականին նշանակվել է «Հայնախագիծ» ԲԲԸ խորհրդի նախագահ։ 2002 թվականին արժանացել է Ճարտարապետության միջազգային ակադեմիայի պրոֆեսորի կոչման[1]։

Իրականացված շենքեր

խմբագրել

Քաղաքաշինական նախագծեր

խմբագրել

Սարգիս Գուրզադյանի նախագծերով իրականացվել են

  • Թամանյան փողոցի բարեկարգման նախագիծ Երևանում («Կասկադ» համալիր, Ջիմ Թորոսյանի և Ասլան Մխիթարյանի համահեղինակությամբ, 1975-1980 թվականներ, 1995-2000 թվականներ)
  • Պոլիտեխնիկական ինստիտուտի համալիր 12000 ուսանողի համար Երևանի Ավան թաղամասում (Կ. Մատինյանի համահեղինակությամբ, 1970-ական թվականներ)

Բնակելի շենքեր

խմբագրել
  • Գործվածքային կոմբինատի բնակելի տուն Երևանում (1951-1953 թվականներ)
  • Բնակելի շենք Երևանի Կոմիտասի պողոտայում (1960 թվական)
  • Բնակելի շենք Երևանի Չարենցի փողոցում (Ս. Բարսեղյանի և Ս. Նազարյանի համահեղինակությամբ, 2003 թվական)

Հասարակական շենքեր

խմբագրել
  • Մի շարք շենքեր Բյուրականի աստղադիտարանում (Հայելային Մեծ և Փոքր հեռադիտակների աշտարակներ (1976 թվական), գիտաժողովների դահլիճ, լաբորատոր մասնաշենք (1985 թվական), մասնակցություն Սամվել Սաֆարյանի և Ռաֆայել Իսրայելյանի նախագծած հյուրանոցի և գլխավոր գիտական մասնաշենքի աշխատանքային գծագրերի կատարմանը և մանրամասների մշակմանը, 1953-1970 թվականներ)
  • ՀԽՍՀ ԳԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի համալիր (Ս. Մանուելյանի համահեղինակությամբ, 1960-ական թվականների վերջ)
  • Մշակույթի տուն 800 տեղով Կապանում (Կ. Մատինյանի և Մ. Մուրզայի համահեղինակությամբ, 1972 թվական)
  • Մշակույթի տուն 800 տեղով Արտաշատում (Կ. Մատինյանի և Մ. Մուրզայի համահեղինակությամբ, 1982 թվական)
  • Մշակույթի տուն 600 տեղով Գորիսում (Կ. Մատինյանի և Մ. Մուրզայի համահեղինակությամբ, 1970-1971 թվականներ)
  • Կինոթատրոն Էջմիածնում (Մ. Ալեքսանյանի համահեղինակությամբ, 1978 թվական)
  • Մանկավարժական ինստիտուտի շենք 2000 ուսանողի համար Գորիսում (Կ. Մատինյանի և Ռ. Սարուխանյանի համահեղինակությամբ, 1968 թվական)
  • 240 տեղով հյուրանոց Սևանում (Մ. Մուրզայի համահեղինակությամբ, 1970-1985 թվականներ)
  • Մենատուն Գառնիում (1974-1975 թվականներ)
  • «Արարատ-պարկ Հայաթ» հյուրանոց. ճակատների մշակում և եկեղեցի -աղոթարան 9-րդ հարկում (2000-2002 թվականներ)
  • Եկեղեցի Ասկերանում (2003 թվական)

Հուշարձաններ

խմբագրել
  • Հայաստանի պետականացման հուշարձանը Երևանում (Ջիմ Թորոսյանի համահեղինակությաբ, 1967 թվական)
  • Գայի հուշարձանը Երևանի Նոր Նորքի 1-ին զանգվածում (քանդակագործ՝ Սուրեն Նազարյան)
  • Հայ բռնադատված զոհերի հուշարձանը Երևանում (Ջիմ Թորոսյանի համահեղինակությամբ, 2008 թվական)

Չիրականացված շենքերի նախագծեր

խմբագրել
  • Վանաձորի մշակութային թանգարան, 1999
  • Ազգային ժողովի շենք Երևանում, 1994
  • Պոլիտեխնիկական ինստիտուտի լսարանների համալիր Երևանի Ավան թաղամասում, 1997
  • Մատենադարանի շենք Էջմիածնում, 1998
  • Եկեղեցի Նորապատ գյուղում, 2000
  • Եկեղեցի Հաթերքում, Արցախ, 2004
  • Գյումրիի «Պատվո բլուր» հուշահամալիրի ճարտարապետություն, 2008

Պարգևներ

խմբագրել
  • 1962-1967 թվականներին խորհրդային ճարտարապետության նվաճումների դափնեկիր
  • «Տարվա լավագույն ստեղծագործություն» (1982 թվական) համամիութենական ստուգատեսների դափնեկիր
  • Խորհրդային կարգերի հաստատման 40-ամյակին նվիրված հուշակոթողի նախագծի համար հայտարարված հանրապետական մրցույթի 1-ին մրցանակ (Ջիմ Թորոսյանի համահեղինակությամբ), 1960
  • ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ, 1970
  • Կառուցված օբյեկտների ԺՏՆՑ մրցույթում (Մոսկվա) Բյուրականի աստղադիտարանի Հայելային տելեսկոպի շենքի ճարտարապետության համար արծաթե մեդալ, 1972
  • «Պատվո նշան» շքանշան
  • Վանաձորի մշակութային թանգարանի շենքի մրցույթի մրցանակ, 1990
  • Ազգային Ժողովի շենքի մրցույթի մրցանակ, 1994

Ջրաներկ աշխատանքներ

խմբագրել
  • «Սանկտ Պետերբուրգ։ Անիչքով կամուրջը»
  • «Փողոց Աշտարակում»
  • «Սանկ Պետերբուրգ։ Վասիլևյան կղզի»
  • «Աշտարակ։ Կարմրավոր եկեղեցի»
  • «Հովհաննավանքի գավիթի ներքին տեսքը»
  • «Սուրբ Իսահակի տաճարը Սանկտ Պետերբուրգում»
  • «Սանկտ-Պետերբուրգյան տեսարան ֆիննական ծովածոցի ափից»
  • «Տեղերի վանքի գավթի մուտքը»
  • « Աշտարակ։ Կարմրավոր եկեղեցի»

Գրականություն

խմբագրել
  • А. Плутник, Башня Саргиса, "Известия", 31 анваря, 1968 г..
  • Ա. Տեր-Մինասյան, Անմնացորդ նվիրումով, «Ճարտարապետություն, շինարարություն», 2007, № 2։
  • Ա. Տեր-Մինասյան, Սարգիս Գուրզադյան, Երևան, 2009 ։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Արտաքին հղումներ

խմբագրել