Բյուրականի աստղադիտարան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բյուրական (այլ կիրառումներ)
Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան, աստղադիտարան Հայաստանի Բյուրական գյուղում, Արագած սարի լանջին։ Պատկանում է Հայաստանի Գիտությունների Ակադեմիային և տնօրինվում նրա միջոցով։ Համարվում է Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն աստղադիտարաններից մեկը[1]։
Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | աստղագիտական աստղադիտարան |
Մասն է | ՀՀ ԳԱԱ |
Կազմակերպություն | Հայաստանի Գիտությունների Ակադեմիա |
Աստղադիտարանի կոդ | 123 |
Երկիր | ![]() |
Վայր | Բյուրական և Արագածոտնի մարզ |
ԲԾՄ | 1405 մետր, 1500 մետր և 1400 մետր |
Հիմնադրվել է՝ | 1946 |
Անվանված է | Վիկտոր Համբարձումյան |
103/136/213 սմ | Կասեգրեյնի ռեֆլեկտոր |
53/53/180 սմ | Շմիդտի աստղադիտակ |
50սմ | Շմիդտի աստղադիտակ |
40սմ | ռեֆլեկտոր |
20սմ | ռեֆլեկտոր |
ռեֆլեկտոր | |
Կայք | bao.am |
![]() |
ՊատմությունԽմբագրել
Հիմնվել է 1946 թվականին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ջանքերով, եղել է աստղադիտարանի առաջին տնօրենը[2]։ Ճարտարապետն է Սամվել Սաֆարյանը։
Բյուրականի աստղադիտարանի առաջին աստղագետներից են եղել Հայկ Բադալյանը, Բենիամին Մարգարյանը, Ռուբեն Սահակյանը, Գրիգոր Գուրզադյանը, Լյուդվիգ Միրզոյանը, Նինա Իվանովան, Վաղարշակ Սանամյանը, Մարատ Առաքելյանը, Էդվարդ Խաչիկյանը և Կարլոս Գրիգորյանը[1]։
Տեղանքը և կառուցվածքըԽմբագրել
Բյուրականի աստղադիտարանը գտնվում է Արագած լեռան հարավային լանջին՝ Հայաստանի Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում։ Նրա կոորդինատներն են 40°20′07″Հյ 44°16′25″Աե[3]։ Գտնվում է Երևանից 50 կմ հյուսիս[4], 1500 մետր բարձրության վրա[1]։
Աստղադիտարանը կազմված է երկու մասից՝ բնակելի ավանից և գործառնական մասից, որը ներառնում է դիտաշտարակները, վարչական և լաբորատորիայի շենքերը, ժողովասրահը և հյուրերի տունը[2]։ Արտաքին մուտքի աստիճանավանդակը ունի յուրահատուկ ճարտարապետական ոճ[5]։
ԱստղադիտակներըԽմբագրել
Խոշոր աստղադիտակներԽմբագրել
- ZTA-2.7 - 2.7 մետր Կասեգրեյնի ռեֆլեկտորը Բյուրականի հիմնական աստղադիտակն է։ Աշխատում է 1975 թվականից։ Նախագծել է Բագրատ Հովհաննիսյանը, Ռուսաստանի LOMO ասոցիացիայում[6]։
- 103/136/213 սմ Շմիդի համակարգի աստղադիտակը։ Գործածվում է 1960 թվականից[7]։
- 53/53/180 սմ Շմիդի հեռադիտակ
Փոքր աստղադիտակներԽմբագրել
- 50 սմ ռեֆլեկտոր
- 40 սմ ռեֆլեկտոր
- 20 սմ ռեֆլեկտոր
Ռադիոօպտիկական աստղադիտակԽմբագրել
- PDS-1010A - միկրոդենսիտոմետր (խտությունը չափելու գործիք)[8]
ԳրականությունԽմբագրել
- Էդուարդ Խաչիկյան. Բյուրականի աստղադիտարանը, «Գարուն» 1967, № 6։ Archived 2018-08-06 at the Wayback Machine.
ԱղբյուրներԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 «Բյուրականի աստղադիտարանի պատմությունը (անգլերեն)»։ Վերցված է 2009 թ․ ապրիլի 22
- ↑ 2,0 2,1 «Բյուրականի աստղադիտարանի պաշտոնական կայք»
- ↑ «Բյուրականի քարտեզը»։ Վերցված է 2009 թ․ ապրիլի 22
- ↑ «Բյուրականի աստղադիտարանը (անգլերեն)»։ Վերցված է 2009 թ․ ապրիլի 22
- ↑ «Այն աստղադիտարանները, որ տեսել եմ. Բյուրականի աստղադիտարանը (անգլերեն)»։ Վերցված է 2009 թ․ ապրիլի 22
- ↑ «ZTA-2.6 (անգլերեն)»։ Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 18-ին։ Վերցված է 2009 թ․ ապրիլի 22
- ↑ «1մ Schmidt (անգլերեն)»։ Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 29-ին։ Վերցված է 2009 թ․ ապրիլի 22
- ↑ «Գիտական գործիքներ և տվյալների բազա (անգլերեն)»։ Վերցված է 2009 թ․ ապրիլի 22
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բյուրականի աստղադիտարան կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 479)։ |