Տիեզերքի թանգարան (Երևան)
Տիեզերքի թանգարան, տիեզերքի թանգարան Հայաստանում, հիմնադրվել է 2001 թվականի հունիսի 27-ին, Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտի տարածքում, Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի միջոցառումների շրջանակում։
Տիեզերքի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Ժանր | տիեզերական թանգարան |
Հասցե | Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգված |
Կայք | garni-cosmos.com |
Պատմություն
խմբագրելԹանգարանը ներառում է Հայաստանի մասնագետների, ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի ղեկավարությամբ՝ սկզբնական շրջանում Բյուրականի աստղադիտարանում, ապա Գառնիում կատարված տիեզերական աստղագիտության և տիեզերական սարքաշինության վերաբերյալ հետազոտությունների նմուշներ, փաստաթղթեր։ Գառնիում են ստեղծվել, ապա տիեզերք արձակվել ժամանակի առավել կատարյալ գիտական սարքավորումներ, մշակվել տիեզերական սարքաշիության սկզբունքներ, այդտեղ իրենց նախաթռիչքային պատրաստումն են անցել ավելի քան 40 խորհրդային տիեզերագնացներ[1]։
Տիեզերքի թանգարանը կազմակերպվել է պրոֆեսոր Վահագն Գուրզադյանի ղեկավարությամբ, և՛ սկզբնական ցուցադրումը 2001 թվականին Գառնիում, և՛ նորացված ցուցադրումը Երևանում։ 2001 թվականին թանգարանի բացմանը մասնակցել են Գրիգոր Գուրզադյանը, տիեզերագնաց Վալենտին Լեբեդևը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանը, Խոսրով Հարությունյանը, Զորի Բալայանը, Սիլվա Կապուտիկյանը։ Թանգարանը նախատեսված է որպես նախևառաջ դպրոցահասակ սերնդի կրթության ուղղվածության հաստատություն, բացի պատմա-փաստագիտական, զբոսաշրջիկային և այլ բովանդակություններից։
2015 թվականի նոյեմբերի 28-ին թանգարանը վերաբացվել է Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի տեխնոպարկի տարածքում[2][3][4]։
Ցուցադրություն
խմբագրելԹանգարանում ցուցադրվում են տիեզերական հետազոտությունների վաղ շրջանի նմուշներ, այդ թվում տիեզերքից վերադարձված վայրէջքային սարք (բնօրինակ), տիեզերքում եղած այլ սարքավորումներ, ՕՐԻՈՆ-2 աստղադիտարանի պատճենը, որը[5] ցուցադրվել է Հանովերում EXPO 2000-ին)։
Թանգարանի հավաքածուում ընդգրկված են նաև տիեզերական հետազոտություններին առնչվող փաստաթղթեր, ձեռագրեր՝ հեղինակված տիեզերագնացների, Վոստոկ, Սոյուզ տիեզերանավերի ճարտարագետների, գիտնականների կողմից, նաև NASA-ից։ Արժեքավոր նմուշներից է Նոբելյան դափնեկիր Հանս Բեթեյի հոդվածի ձեռագիրը, որ գրվել է Գրիգոր Գուրզադյանի հետ համատեղ։
Հասցե
խմբագրելԹանգարանը գտնվում է Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի տեխնոպարկի տարածքում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ГОРДИЛАСЬ БЫ ЛЮБАЯ СТРАНА
- ↑ Տիեզերական հետազոտությունների վաղ շրջանի բացառիկ նմուշները՝ Տիեզերքի նորաբաց թանգարանում
- ↑ Տիեզերքի թանգարանի բացումը Երևանում
- ↑ «ՏԻԵԶԵՐՔԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ» ՎԵՐԱԲԱՑՈՒՄԸ ԵՐԵՎԱՆՈՒՄՙ ՀԱՐՍՏԱՑՎԱԾ ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐՈՎ(չաշխատող հղում)
- ↑ ОРИОН-2: КОСМИЧЕСКАЯ ОРБИТАЛЬНАЯ ОБСЕРВАТОРИЯ НА КОРАБЛЕ “СОЮЗ-13”(չաշխատող հղում)