Օրիոն (տիեզերական աստղադիտարան)

Օրիոն, խորհրդային աստղաֆիզիկական աստղադիտարանների շարք, որոնք օգտագործվել են տիեզերանավերի վրա։ Ընդամենը արձակվել են երկու աստղադիտարան՝ «Օրիոն 1» (1971) և «Օրիոն 2» (1973)։ Աստղադիտարանները նախագծվել են Բյուրականի աստղադիտարանում, Գրիգոր Գուրզադյանի ղեկավարած կոնստրուկտորային բյուրոյում[1]։

Օրիոն
Орион
Տեսակտիեզերական աստղադիտակ
ԿառավարողԽՍՀՄ տիեզերական ծրագիր
ԵրկիրԽՍՀՄ
Հիմնադրվել է՝1971-1973

Օրիոն 1 խմբագրել

Օրիոն 1 տիեզերական աստղաֆիզիկական աստղադիտարանը տեղադրվել է Սալյուտ-1 ուղեծրակայանի վրա։ Աստղադիտարանը շահագործել է 1971 թվականի հունիսին անձնակազմի անդամ Վիկտոր Պացաևի կողմից, ով այսպիսով դարձել է առաջին մարդը, ով օգտագործել է աստղադիտակ Երկրի մթնոլորտից դուրս։

Աստղադիտարանը հնարավորություն է տվել ստանալ պայծառ աստղերի կարճալիք սպեկտրեներ։ Ստացվել են Վեգա և Կենտավրոսի բետա աստղերի սպեկտրոգրամները 2000-ից 3800 Ա ալիքի երկարությունների միջև[2]։

Օրիոն 2 խմբագրել

Օրիոն 2-ը տեղադրվել է Սոյուզ-13 տիեզերանավի վրա 1973 թվականի դեկտեմբերին։ Տիեզերանավը ձևափոխվել էր, որպեսզի դառնա առաջին օդաչուավոր տիեզերական աստղադիտարանը։ Աստղադիտարանը ղեկավարել է անձնակազմի անդամ Վալենտին Լեբեդևը։ Աստղադիտարանի նախագծողը Գրիգոր Գուրզադյանն էր, այն ժամանակ նա աշխատում էր Գառնիի տիեզերական աստղագիտության լաբորատորիայում։ Հազարավոր աստղերի ուլտրամանուշակագույն սպեկտրոգրամներ ստացվել են լայնանկյուն մենիսկի աստղադիտակի միջոցով[3]։ Ստացվել է մոլորակային միգամածության առաջին ուլտրամանուշակագույն սպեկտրոգրամը (IC 2149), որը բացահայտել է ալյումինի և տիտանի սպեկտրալ գծեր։ Այս տարրերը նախկինում չէին նկատվել մոլորակային միգամածությունում։ Այդ մոլորակային միգամածությունում հայտնաբերվել է նաև երկֆոտոն արտանետում։ Աստղադիտակով հայտնաբերվել է նաև ուշագրավ աստղային կուտակում Կառավար համաստեղությունում[4]։

Տես նաև խմբագրել

Գրիգոր Գուրզադյան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գրիգոր Գուրզադյանի մասին Հայկական աստղագիտական ընկերության կայքում
  2. Gurzadyan, G.A; Ohanesyan, J.B. (1972). «Observed Energy Distribution of alpha Lyra and beta Cen at 2000-3800 Å». Nature. 239 (5367): 90. Bibcode:1972Natur.239...90G. doi:10.1038/239090a0.
  3. Gurzadyan, G.A. (1974). «Ultraviolet spectra of Capella». Nature. 250 (5463): 204–205. Bibcode:1974Natur.250..204G. doi:10.1038/250204a0. S2CID 4225026.
  4. Gurzadyan, G.A. (1976). «Two-photon emission in planetary nebula IC 2149». Publications of the Astronomical Society of the Pacific. 88: 891. Bibcode:1976PASP...88..891G. doi:10.1086/130041.

Արտաքին հղումներ խմբագրել

Օրիոն 1-ի մասին նյութեր
Օրիոն 2-ի մասին նյութեր