Գայանե Բարսեղյան
Գայանե Արարատի Բարսեղյան (ապրիլի 2, 1949, Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օպերային երգչուհի, բեմադրիչ-ռեժիսոր։
Գայանե Բարսեղյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 2, 1949 (75 տարեկան) |
Ծննդավայր | Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | հայ |
Կրոն | քրիստոնեություն |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտ։ |
Մասնագիտություն | Օպերային երգչուհի, բեմադրիչ-ռեժիսոր |
Աշխատանք | Գլենդելի «AABC TV» հեռուստաալիքի, դասական արվեստը ներկայացնող՝ «NARCISSUS TV » հաղորդաշարի հեղինակ և վարող |
Աշխատավայր | «Հայ-Ամերիկյան՝» երաժշտա-թատերական միության փոխնախագահ։ «HYASA CENTER» կենտրոնի՝ երաժշտա - թատերական բաժնի ղեկավար։ |
Ծնողներ | հայր՝ Արարատ Բարսեղյան, մայր՝ Ադելաիդա Մկրտչյան |
Կենսագրություն
խմբագրելԳայանե Բարսեղյանը ծնվել է Էջմիածինում, արվեստագետների ընտանիքում։ Հայրը՝ Արարատ Բարսեղյան (1913-1987), դրամատուրգ, թատերագետ, դերասան, ԽՍՀՄ գրողների միության անդամ, մայրը՝ Իդա Մկրտչյան (1914-1997), դերասանուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ[1]։
Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժինը՝ Գոհար Գասպարյանի դասարանը և Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտ (Մոսկվայի ԳԻՏԻՍ-ի)՝ Երաժշտական թատրոնի ֆակուլտետի, երաժշտական թատրոնի ռեժիսուրա բաժինը։
Երկար տարիներ աշխատել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որպես առաչնատար երգչուհի, բեմադրիչ-ռեժիսոր, փոխտնօրեն[1]։
Հանդիսացել է «Թեքեյան մշակութային միության» արվեստի բաժնի տնօրեն,«Արտասահմանյան Երկրների Հետ Մշակույթային Համագործակցության Հայկական Ընկերության» հասարակական կազմակերպության «Հայաստան-ԱՄՆ» և «Հայաստան-Շվեդիա», բարեկամական խմբերի՝ անդամ։
Ներկայացումներ է բեմադրել Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, նկարահանվել է ֆիլմերում։
Ստեղծագործական գործունեություն
խմբագրել1980-90 թթ․-ականներին, հայաստանյան մշակութային կյանքում հնչեղ էր օպերային երգչուհի, ռեժիսոր Գայանե Բարսեղյան անունը։
- Դերերգեր
- Դոնա Աննա (Վ․Ա․Մոցարտ՝ «Դոն Ժուան»)
- Նեդդա (Ռ․Լեոնկավալո՝ «Պայացներ»)
- Նատո (Ս.Ջրբաշյան՝ «Գիքորը»)
- Ոսկի աքլորիկ (Ն․Ռիմսկի-Կորսակով՝ «Ոսկի աքլորիկը»)[1]
1994-99 թթ.օպերային թատրոնի փոխտնօրեն աշխատած տարիներին, Գայանե Բարսեղյանն աշխատել է մեծանուն երգչուհի՝ Գոհար Գասպարյանի հետ։ Գայանե Բարսեղյանին վստահվել են նորաբաց Միքայել Թավրիզյանի (Հայելապատ սրաh) անվան կամերային դահլիճի, տնօրենի և բեմադրիչ-ռեժիսորի պաշտոնները։ Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կազմում մասնակցել է բազմաթիվ հյուրախաղերի՝ Եվրոպայի, ԱՄՆ-ի, Միջին Արևելքի բազմաթիվ քաղաքներում։ Ներկայացումներ է բեմադրել Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ Մ․Թարիվերդիևի՝ «Սպասում», Ջ․Կ․ Մենոտտի՝ «Հեռախոսը», Յ․Ս․ Բախի՝ «Սուրճի կանտատը», Դ․Շոստակովիչի՝ Ռայոկը», նաև բազմաթիվ համերգներ։ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում բեմադրել է՝ Ա․Այվազյան-Գ․Երիցյանի «Ուշ լինի-նուշ լինի», Ա․Բարսեղյանի «Արցախ, իմ սեր»,«Պըլը Պուղի» երաժշտական կոմեդիաները[1]։
Գայանե Բարսեղյանի գործունեությունն արժանացել է բազմաթիվ հանրաճանաչ արվետագետերի և քաղաքական գործիչների բարձր գնահատականին․
«Հայելապատ սրահն» արդեն դարձել է սիրված երաժշտական վայր, որովհետև հանձին երգչուհի և ռեժիսոր Գայանե Բարսեղյանի՝ ունի գիտակ ղեկավար,երիտասարդ ստեղծագործողների ամուր կազմ և գնալով աճող հանդիսատես»։ |
«Ողջունելիի է «Հայելապատ սրահի» ստեղծումը։ Իր գործի գիտակ,հանրաճանաչ երգչուհի և ռեժիսոր Գայանե Բարսեղյանի հմուտ ղեկավարության շնորհիվ այն դարձել է մշակութային հետաքրքիր հաստատություն»։ |
Ստեղծագործական գործունեությունը ԱՄՆ-ում
խմբագրել2000 թ․ մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Հիմնվել և գործունեություն է ծավալել Գլենդելում՝ ապրելով բուռն ստեղծագործական ու հասարակական կյանքով։ Կազմակերպել է բազմաթիվ համերգներ և հյուրախաղեր, այդ թվում՝ մեծն մաեստրո խմբավար՝ Հովհաննես Չեքիջյանի, համաշխարհային օպերային աստղ՝ Բարսեղ Թումանյանի համերգները նաև՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հյուրախաղերը։ Հայ-ամերիկյան երաժշտա-թատերական միության փոխնախագահն է, «HYASA CENTER» կենտրոնի երաժշտա - թատերական բաժնի ղեկավարը[1]։ Հանդիսանում է Գլենդելի «AABC TV» հեռուստաալիքի «NARCISSUS TV» հաղորդաշարի հեղինակ և վարող։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Հանրային հեռուստաընկերություն, «Չակերտներ» Գայանե Բարսեղյան
- իմ սեր» ներկայացման առաջնախաղը նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին(չաշխատող հղում)
- Ա.Սպենդարյանի անվան Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնի 150-ամյա պատմությունը ներկայացնող գիրք էջ 616
- Владимир Ступишин․ МОЯ МИССИЯ В АРМЕНИИ. 1992-1994.Воспоминания первого посла России
- «Պըլը Պուղի» հերոսական կոմեդիան վերադառնում է Պարոնյանի անվան թատրոն
- «Արցախ, իմ սեր» ներկայացման առաջնախաղը նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին
- «Արցախ, իմ սեր» ներկայացման պրեմիերայի հետաքրքիր դրվագները
- «Արցախ, իմ սեր» Արխիվացված 2020-12-03 Wayback Machine
- «Պլը Պուղի» կամ «Արցախ, իմ սեր»(չաշխատող հղում)
- Gayane Barseghyan, «NARCISSUS TV»