Գարեգին Երիցյան
Գարեգին Ալեքսանդրի Երիցյան (մայիսի 7, 1879, Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 15, 1965, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ գրաֆիկ, թատերական նկարիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1964)։
Գարեգին Երիցյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 7, 1879 |
Ծննդավայր | Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 15, 1965 (86 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1901) |
Մասնագիտություն | նկարիչ և բեմանկարիչ |
Ժանր | գրաֆիկա |
Ուսուցիչ | Հարություն Շամշինյան և Վարդգես Սուրենյանց |
Պարգևներ | Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ |
Հայր | Ալեքսանդր Երիցյան |
Գարեգին Երիցյան Վիքիդարանում |
ԿենսագրությունԽմբագրել
Գարեգին Երիցյանը ծնվել է Թիֆլիսում։ 1898-1901 թվականներին սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում։ 1909-1918 թվականներին մասնակցել է Թիֆլիսի մի շարք թատրոնների ստեղծման աշխատանքներին։
Հեղինակել է «Ուշ լինի, նուշ լինի» օպերետը (1916), «Սայաթ-Նովա» երաժշտական դրաման (1917) և այլ գործեր։ 1921-1925 թվականներին եղել է Երևանի Առաջին պետթատրոնի (Սունդուկյանի անվան թատրոն) նկարիչ։ Կազմակերպել է մի շարք ներկայացումներ՝ «Ավազակները» (1922), «Ռևիզոր» (1923) և այլն[1]։
Առաջին ուսուցիչներն են եղել նկարիչներ Հարություն Շամշինյանը և Վարդգես Սուրենյանցը։ 1898 թվականին սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետական բաժնում[2]։
Ստեղծագործական գործունեությունԽմբագրել
Հովհաննես Թումանյանի գրքերի առաջին ձևավորողն է՝ «Շունն ու կատուն», «Ախթամար»։ 1921 թվականից աշխատել է որպես Երևանի պետական թատրոնի նկարիչ, որտեղ իրականացրել է 27 բեմադրություն, այդ թվում՝
- «Պեպո»
- «Հույսի կործանումը»
- «Ավազակներ»
- «Ջրասույզ զանգ»
- «Օթելլո»
- «Երևակայական հիվանդ»
Հայտնի է նաև որպես երգիծական ամսագրերի խմբագիր-հրատարակիչ և ամսագրեր նկարազարդող։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Գարեգին Երիցյանի կենսագրությունը avproduction կայքում
- ↑ Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան