Իդա Մկրտչյան

հայ դերասանուհի

Իդա Արշավիրի Մկրտչյան, սեպտեմբերի 22, 1914(1914-09-22), Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մայիսի 20, 1997(1997-05-20)), հայ դերասանուհի։

Picto infobox masks.png
Իդա Մկրտչյան
Ադելաիդա Մկրտչյան.jpg
Ծնվել էսեպտեմբերի 22, 1914(1914-09-22)
ԾննդավայրԵրևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 20, 1997(1997-05-20) (82 տարեկան)
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի
Ծնողներմայր՝ Երանուհի Ադամյան
Ամուսին(ներ)Արարատ Բարսեղյան
Երեխա(ներ)Գայանե Բարսեղյան
Պարգևներ և մրցանակներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

ՀԽՍՀ վաստակավոր արտիստ։ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի[1]։

ԿենսագրությունԽմբագրել

Իդա Մկրտչյանը ծնվել է Երևանում։ Հայրը՝ Արշավիր Տեր-Մկրտչյանը,Գևորգյան ճեմարանի սան․ Իր երաժշտական ընդունակությունների շնորհիվ արժանանացել է ճեմարանի երգեցողության ուսուցչի ու խմբավարի՝ մեծ Կոմիտասի ուշադրությանը․ Եղել է Կոմիտասի աշակերտը, հետագայում,Երևանի թեմական դպրոցի ուսուցիչ, Հայաստանի Առաջին Հանրապետության Խորհրդարանի՝ դիվանապետ, խորհրդային տարիներին՝ թարգմանիչ և սրբագրիչ,Առաջին պետական թատրոնի գլխավոր ադմինիստրատոր։ Մայրը՝ Երանուհի Ադամյան(Ադելլա)՝, հայ-սովետական թատրոնի և կինոյի անվանի գործիչ, Առաջին պետական թատրոնի առաջնակարգ դերասանուհի։ Իդա Մկրտչյանը ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի (ԳԻՏԻՍ-ի)՝ դերասանական արվեստի բաժինը և Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիան, մեծ ռեժիսոր-բեմադիչ, դերասան՝ Ռուբեն Սիմոնովի ղեկավարությամբ։ Երկար տարիներ աշխատել է Պատանի հանդիսատեսի թատրոնում, այնուհետ՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։

Ստեղծագործական գործունեությունԽմբագրել

1930-ական թվականներից, Իդա Մկրտչյանը աշխատել է Պատանի հանդիսատեսի թատրոնում, իբրև առաջնակարգ դերասանուհի։Վարդան Աճեմյանի և Թադևոս Սարյանի պատվավոր հրավերով, Իդա Մկրտչյանը շարունակել է իր բեմական գործունեությունը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ Իդա Մկրտչյանը թատրոնի պատմության մեջ մնաց,որպես թատերական արվեստի,քնարական ժանրի անկրկնելի դերասանուհի։

Դերերը թատրոնումԽմբագրել

Դերերը ֆիլմերումԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել