Իդա Մկրտչյան

հայ դերասանուհի
(Վերահղված է Ադելաիդա Մկրտչյանից)

Իդա Արշավիրի Մկրտչյան (սեպտեմբերի 22, 1914(1914-09-22), Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մայիսի 20, 1997(1997-05-20)), հայ դերասանուհի։

Իդա Մկրտչյան
Ծնվել էսեպտեմբերի 22, 1914(1914-09-22)
ԾննդավայրԵրևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 20, 1997(1997-05-20) (82 տարեկան)
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի
ԱշխատավայրԵրևանի պատանի հանդիսատեսի թատրոն և Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոն
Ծնողներմայր՝ Երանուհի Ադամյան
Ամուսին(ներ)Արարատ Բարսեղյան
Երեխա(ներ)Գայանե Բարսեղյան
Պարգևներ և մրցանակներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

ՀԽՍՀ վաստակավոր արտիստ։ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի[1]։

Կենսագրություն

խմբագրել

Իդա Մկրտչյանը ծնվել է Երևանում։ Հայրը՝ Արշավիր Տեր-Մկրտչյանը, Գևորգյան ճեմարանի սան էր։ Իր երաժշտական ընդունակությունների շնորհիվ արժանանացել է ճեմարանի երգեցողության ուսուցչի ու խմբավարի՝ մեծ Կոմիտասի ուշադրությանը։ Եղել է Կոմիտասի աշակերտը, հետագայում, Երևանի թեմական դպրոցի ուսուցիչ, Հայաստանի Առաջին Հանրապետության Խորհրդարանի՝ դիվանապետ, խորհրդային տարիներին՝ թարգմանիչ և սրբագրիչ, Առաջին պետական թատրոնի գլխավոր ադմինիստրատոր։ Մայրը՝ Երանուհի Ադամյան (Ադելլա)՝ հայ-սովետական թատրոնի և կինոյի անվանի գործիչ, Առաջին պետական թատրոնի առաջնակարգ դերասանուհի։ Իդա Մկրտչյանը ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի (ԳԻՏԻՍ-ի)՝ դերասանական արվեստի բաժինը և Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիան, մեծ ռեժիսոր-բեմադիչ, դերասան՝ Ռուբեն Սիմոնովի ղեկավարությամբ։ Երկար տարիներ աշխատել է Պատանի հանդիսատեսի թատրոնում, այնուհետ՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։

Ստեղծագործական գործունեություն

խմբագրել

1930-ական թվականներից, Իդա Մկրտչյանն աշխատել է Պատանի հանդիսատեսի թատրոնում, իբրև առաջնակարգ դերասանուհի։ Վարդան Աճեմյանի և Թադևոս Սարյանի պատվավոր հրավերով, Իդա Մկրտչյանը շարունակել է իր բեմական գործունեությունը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ Իդա Մկրտչյանը թատրոնի պատմության մեջ մնաց որպես թատերական արվեստի, քնարական ժանրի անկրկնելի դերասանուհի։

Դերերը թատրոնում

խմբագրել

Դերերը ֆիլմերում

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել