Տաթևիկ Սազանդարյան
Տաթևիկ Տիգրանի Սազանդարյան (օգոստոսի 20, 1916, Խնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 6, 1999, Երևան, Հայաստան)՝ օպերային երգչուհի, մեցցո-սոպրանո։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1956 թ.)։
Տաթևիկ Սազանդարյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | օգոստոսի 20, 1916 Խնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | հոկտեմբերի 6, 1999 (83 տարեկան) Երևան, Հայաստան |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի, երաժշտության ուսուցիչ և քաղաքական գործիչ |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Ամուսին | Q113293231? և Հակոբ Խանջյան |
Պարգևներ | |
![]() |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է Խնձորեսկում։ Մանկությունն անցել է Բաքվում։ 10 տարեկանում եղել է դպրոցական երգչախմբի մենակատար։ 1929 թ. տեղափոխվել է Մոսկվա, երգել Արևելյան ինքնագործ անսամբլում։ 1933 թվականից սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես է եկել համերգներով։ Սովորել է Մոսկվայի հայ մշակույթի տան երաժշտական և դրամատիկական ստուդիաներում։ Մասնակցել է Ռ. Սիմոնովի բեմադրություններին, որն էլ նպաստել է երգչուհու դրամատիկական ձիրքի զարգացմանը։ 1937 թվականին ավարտել է դասընթացները և տեղափոխվել Երևան։ Եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի։ 1960 թվականին էքստեռն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1961 թվականից դասավանդել է նույն կոնսերվատորիայում (1970 թ.` պրոֆեսոր, 1977-1999 թթ.` ամբիոնի վարիչ), 1972-1977 թթ.` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1939 թվականին Մոսկվայում` հայ արվեստի տասնօրյակին, հանդես է եկել Ալմաստի (Սպենդիարյանի «Ալմաստ») դերերգով և արժանացել համընդհանուր ճանաչման[2]։
Երգչուհու մեկնաբանմամբ Փառանձեմի (Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ»), Թամարի (Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ») և Ալմաստի դերերգերը հայկական օպերայի կատարողական արվեստի գոհարներից են։ Հատուկ նրա համար են գրվել Թամարի, Շուշանի` Բաբաևի «Արծվաբերդ», Նազելիի՝ Ստեփանյանի «Հերոսուհին», Բերբերոյի՝ Տեր-Ղևոնդյանի «Արևի ցոլքերում» դերերգերը։ Լավագույն կատարումներից են եղել նաև Կարմենի՝ Բիզեի «Կարմեն», Ամներիսի՝ Վերդիի «Աիդա», Իոկաստեի՝ Ստրավինսկու «Էդիպ արքա», Լյուբաշայի՝ Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն», Օլգայի՝ Չայկովսկու «Եվգենի Օնեգին» և այլ դերերգեր։ Հանդես է եկել նաև որպես կամերային երգչուհի։ Կատարել է հայ, ռուս և եվրոպացի կոմպոզիտորների շուրջ 450 ստեղծագործություն։ Եղել է Սաթյանի, Հարությունյանի, Միրզոյանի, Սարյանի, Ջրբաշյանի և ուրիշների մի շարք վոկալ ստեղծագործությունների առաջին կատարողը։ Կատարել է նաև Սայաթ-Նովայի և Շերամի երգերից[3]։
Հյուրախաղերով հանդես է եկել բազմաթիվ երկրներում[4][5][6]։
Ընտանիք խմբագրել
- Ամուսինը՝ Հակոբ Սերգեյի Խանջյան, ջութակահար, արվեստի և հասարակական գործիչ։
- Որդին՝ Դավիթ Խանջյան (1940-1981), Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար։
- Թոռնուհին՝ Զարուհի Խանջյան (1964-2016), դաշնակահարուհի, պրոֆեսոր Երևանի պետական կոնսերվատորիայի, Հայաստանի մշակույթի նախարարի խորհրդական[7]։
Պարգևներ խմբագրել
- ԽՍՀՄ Պետական մրցանակ, 1951 թ.
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, 1956 թ.
- ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշան, 1997 թ.
Հիշատակ խմբագրել
2016 թվականի հոկտեմբերի 4-ին «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը շրջանառության մեջ է դրել նամականիշ՝ նվիրված Տաթևիկ Սազանդարյանի 100-ամյակին[1]։ Նամականիշի առաջին պլանում պատկերված է Տաթևիկ Սազանդարյանը՝ Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի համանուն դերում։ Դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը։
Գրականություն խմբագրել
- Հարությունյան Վ., «Տաթևիկ Սազանդարյան», Խորհրդային երաժշտություն, 1956։
- Սիմոնյան Կ. և Հարությունյան Վ., «Տաթևիկ Սազանդարյան», Երևան, 1959։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Նոր նամականիշ՝ նվիրված մեցցո-սոպրանո Տաթևիկ Սազանդարյանի 100-ամյակին
- ↑ «Հայկական Հանրագիտարան»։ www.encyclopedia.am (en-US)։ Վերցված է 2018-08-20
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ «Տաթևիկ Սազանդարյանի 100-ամյակին կցուցադրվեն արխիվայի լուսանկարներ ու տեսանյութեր»։ www.iravunk.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-28-ին։ Վերցված է 2018-08-20
- ↑ «Театральная Энциклопедия. драма опера балет оперетта цирк эстрада драматург режиссер»։ www.gumer.info։ Վերցված է 2018-08-20
- ↑ «САЗАНДАРЯН • Большая российская энциклопедия - электронная версия»։ bigenc.ru։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-01-ին։ Վերցված է 2018-08-20
- ↑ «Մահացել է դաշնակահար, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Զարուհի Խանջյանը»։ NEWS.am
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 111)։ |