Բարսեղ Թումանյան

հայ օպերային երգիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Բարսեղ Ռոբերտի Թումանյան (օգոստոսի 3, 1958(1958-08-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ oպերային երգիչ, բաս, ՀՀ ժողովրդական արտիստ (2006

Բարսեղ Թումանյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էօգոստոսի 3, 1958 (65 տարեկան)

Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
ԺանրերԴասական երաժշտություն
Մասնագիտությունօպերային երգիչ, բաս
Երգչաձայնբաս
Գործիքներվոկալ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ
 Barseg Tumanyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բարսեղ Թումանյանը ծնվել է 1958 թվականին Երևանում։ Սովորել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի երգեցողության բաժնում (պրոֆեսոր Արշավիր Կարապետյանի դասարան)։ 1982-1983 թվականներին երգել է Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում։ 1985 թվականին ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայում (պրոֆեսոր Եվգենի Նեստերենկոյի դասարան)։ 1980 թվականից եղել է Երևանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մեներգիչ, այնուհետև՝ Ռուսաստանի զինված ուժերի Ալեքսանդրովի անվան անսամբլի մենակատար։ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո մասնակցել է Լոնդոնի Քովենտ Գարդենում կազմակերպված և «Ինտերվիժըն» ծրագրով ողջ Եվրոպայում հեռարձակված համերգին և կատարել Աթիլլայի արիան Վերդիի համանուն օպերայից[1]։ 1990 թվականին ելույթ է ունեցել Լոնդոնի «Վիգմոր» դահլիճում, որը նրան մեծ հռչակ է բերել։ 1990-ականների սկզբերին ելույթներ է ունեցել եվրոպական քաղաքներում, Ավստրալիայում, որտեղ արժանացել է Հատուկ մրցանակի՝ «Ֆաուստ» օպերային ներկայացման մեջ Մեֆիստոֆելի դերի համար։ 2002-2005 թվականներին մենահամերգներով հանդես է եկել ԱՄՆ-ի, Ավստրիայի, Կանադայի, Գերմանիայի, Չինաստանի, Ճապոնիայի բազմաթիվ քաղաքներում։ Մասնակցել է նաև Սանկտ Պետերբուրգում անցկացվող հայ մշակույթի օրերին։ Ընտրվել է Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի փոխնախագահ։ 2000 թվականից հանդիսանում է Բարձր արվեստի համաժողովի հայկական մասնաճյուղի նախագահը։ 2010 թվականին Երևանում ելույթ է ունեցել օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի հետ[2]։ 2014 թվականից Բարսեղ Թումանյանը Աստանայի օպերային թատրոնի առաջատար մեներգիչ է։

Հանդես է եկել Քովենթ Գարդենում, Կոլոն թատրոնում, Լոս Անջելեսի, Վաշինգտոնի օպերային թատրոններում, Մետրոպոլիտեն օպերայում, Վիկտորիայի օպերային թատրոնում, Սիդնեյի օպերային թատրոնում, Մյունխենի պետական օպերային թատրոնում, Կոնսերտգեբաուում (Ամստերդամ), Վիեննայի պետական օպերայում, Բաստիլի օպերայում, Մարսելի օպերայում, Փարիզի բերսի համալիրում, Լիոնի ազգային օպերայում և այլ հռչակավոր օպերային և ֆիլհարմոնիկ բեմահարթակներում։

Վարպետության դասեր է անցկացնում աշխարհի տարբեր համալսարաններում և կոնսերվատորիաներում՝ Մարսել, Տորոնտո, Մոնրեալ, Վայմար, Կիցբյուել, Բեռլին, Շիյան, Թեհրան։ Աստանայի ազգային համալսարան պրոֆեսոր է։

2018 թվականին ամերիկյան Գլենդել քաղաքում մասնակցել է «Բարսեղ Թումանյան և ընկերներ» գալա համերգին։ Ղազախստանի արվեստների ազգային համալսարանի պրոֆեսոր է[3]։

Դերերգեր խմբագրել

Բարսեղ Թումանյանը Ռամֆիսի դերերգով հանդես է եկել Ֆրանկո Ձեֆֆիրելլիի բեմադրությունում, Սիրտանիի դերերգով՝ Ղազախստանի Աբբայ ազգային օպերային թատրոնի Ջ. դել Մոնակոյի բեմադրությունում։ Նույն օպերային թատրոնում ելույթ է ունեցել օրատորիալ գործերի երկացանկով՝ Ջուզեպպե Վերդիի՝ Ռեքվիեմ, Մոցարտի՝ Ռեքվիեմ, Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի՝ Մեսսիա, Ռոսսինիի՝ Փոքրիկ հանդիսավոր պատարագ։ 2018 թվականին հանդես է եկել Արշակի դերերգով՝ Տիգրան Չուխաջյանի Արշակ II օպերայում (Երևանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոն), Դոն Բազիլիոյի դերերգով՝ Ռոսսինիի Սևիլյան սափրիչը օպերայում (Աստանայի օպերային թատրոն)։

Երկացանկն ընդգրկում է Աթիլլա, Ֆիլիպ II, Բորիս Գոդունով, Ասուր, Էսկամիլիո, Մեֆիստոֆել, Ռամֆիս, Թիմուր, Ֆիեսկո, Վուրմ, Օբերտո և այլ առաջատար դերերգեր։

Թումանյանը համագործակցել է հայտնի դիրիժորներ Ա. Պապպանոյի, Բ. Հայթինկի, Ի. Մարինի, Յու. Սիմոնովի, Մ. Վուն Չունգի, Յ. Ռուդելի, Վ. Աշկենազի, Ռ. Դիվալի, Գ. Ռոժդեստվենսկու, Ա. Լոմբարդի, Է. Թոփչյանի, Կ. Օրբելյանի, Մ. Էրմլերի, Մ. Վիոտտիի, Ջ. Ֆիորեի, Կ. Ռիցցիի և այլոց հետ։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

  • Հոլանդիայի Հերտոգենբոլս քաղաքի պատվավոր մրցանակ, 1982
  • Միլան քաղաքի պատվավոր քաղաքացի, 1983
  • Չայկովսկու անվան մոսկովյան միջազգային մրցույթի 2-րդ մրցանակ, 1986
  • Պարմայի «Վերդիյան ձայներ» 2-րդ մրցանակ, 1986
  • Ռիո դե Ժանեյրոյում կայացած միջազգային երաժշտական մրցույթի «Գրան պրին», 1987
  • ԱՄՆ Գլենդել քաղաքի պատվավոր քաղաքացի, 2005
  • ՀՀ ժողովրդական արտիստ, 2006
  • ՀՀ ԱԺ պատվավոր մեդալ, 2013

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գլխավոր խնդիրս արդեն երգելու մեջ չեմ տեսնում. Բարսեղ Թումանյան
  2. «Բարսեղ Թումանյանի կենսագրությունը AV Production կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  3. «Барсег Туманян» (ռուսերեն). Михайловский театр — Люди. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել