Ստեփան Ջրբաշյան
Ստեփան Խաչատուրի Ջրբաշյան (մարտի 10, 1917[1], Բաքու, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 10, 1973, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1963)։
Ստեփան Ջրբաշյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | մարտի 10, 1917[1] Բաքու, Ռուսական կայսրություն |
Երկիր | ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 10, 1973 (56 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դիրիժոր, կոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ |
Կրթություն | Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա (1943) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1952) |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1943 թվականին ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիայի լարային, 1952 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինները։ 1956-1962 թվականներին եղել է Հայաստանի ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի երաժշտական ղեկավար, 1962 թվականից՝ գլխավոր դիրիժոր, 1961-1971 թվականներին՝ գեղարվեստական ղեկավար։
Երևանի թիվ 8 երաժշտական դպրոցը կրում է Ստեփան Ջրբաշյանի անունը[2]։
1963 թվականին. արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը[3]։
Ստեղծագործական ուղի
խմբագրելԳրել է «Գիքոր» օպերան (ըստ Հովհաննես Թումանյանի, 1973, բեմադրվել է 1974), կատարել ժողովրդական երգերի մշակումներ։
Նշանակալի է Ստեփան Ջրբաշյանի ներդրումը հայկական օպերետի և երաժշտական կոմեդիայի բնագավառում՝
- «Երազիկ» (բեմադրվել է 1960)
- «Չառլեի մորաքույրը» (1961)
- «Ծաղիկների աշխարհում» (1962)
- «Ես, հարսնացուս և...» (1963)
- «Մարսեցի փեսացուն » (1966)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://armradioarchive.am/ar/YKqFji6
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Ստեփան Ջրբաշյան». musicofarmenia.com. Վերցված է 2018 թ․ մարտի 10-ին.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփան Ջրբաշյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 541)։ |