Բևեռլի Սիլս
Բևեռլի Սիլս (անգլ.՝ Beverly Sills, ծննդյամբ՝ Բել Միրիամ Սիլվերմանի, անգլ.՝ Belle Miriam Silverman մայիսի 25, 1929[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հուլիսի 2, 2007[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ամերիկացի օպերային երգչուհի (լիրիկական–կոլորատուրային սոպրանո)։
Բևեռլի Սիլս | |
---|---|
Ծնվել է | մայիսի 25, 1929[1][2][3][…] Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 2, 2007[1][2][3][…] (78 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5] |
Գերեզման | Քենսիկո և Sharon Gardens Cemetery[6] |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | դերասանուհի, օպերային երգչուհի, ինքնակենսագիր, երաժիշտ և գործարար |
Երգչաձայն | կոլորատուրային սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | EMI, ABC Records և Angel |
Կրթություն | Էրասմուս Հոլլի բարձրագույն դպրոց և Պրոֆեսիոնալ երեխաների դպրոց |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Պարգևներ | |
Կայք | beverlysillsonline.com |
Beverly Sills Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է Բրուքլինում, երաժիշտուհու և ապահովագրական գործակալի ընտանիքում[8]։ Վաղ մանկությունից նա աչքի է ընկել երաժշտության և լեզվաբանության իր կարողություններով (նա կարող էր խոսել հինգ լեզվով)[9]։ Երեք տարեկանում հաղթել է իր առաջին երաժշտական մրցույթում, իսկ չորս տարեկանից արդեն ելույթ է ունեցել ռադիոյով։ Նա սկսել է սովորել երգել յոթ տարեկանում, ութ տարեկանում առաջին անգամ նկարահանվել է կարճամետրաժ երաժշտական ֆիլմում, այդ ժամանակ էլ նա հորինել է կեղծանուն, որը կրել է իր ողջ կյանքում։ Նրա դեբյուտը համերգային բեմում կայացել է 1945 թվականին, օպերային բեմում։ 1956 թվականին նա ամուսնացել է Փիթեր Բ. Գրինոյի հետ։ Նրանց երեխաների դժվարին հանգամանքները, որոնցից մեկը ծնվել է խուլ, մյուսը՝ մտավոր հետամնաց և աուտիստ, Սիլսին ստիպել են հեռանալ բեմից 1961 թվականին։
1963 թվականին նա նա վերադարձել է բեմ և հանդես եկել «Առևանգում հարեմից», «Եռապատկեր» և «Դոն Ժուան» օպերաներում։ Նյու Յորքի Քաղաքային օպերայում կատարած Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի «Հուլիոս Կեսարը Եգիպտոսում» օպերայում նա կատարել է Կլեոպատրիայի դերը, որը նրան միջազգային համբավ է բերել։
Նա դերեր է կատարել Գաետանո Դոնիցետիի, Ժյուլ Մասնեի, Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի, Ջակոմո Պուչինիի, Ջուզեպպե Վերդիի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի օպերաներում։ 1960-ականների սկզբին նա հանդես է եկել որպես կոմպոզիտոր։ 1979 թվականին բեմից հեռանալուց հետո դարձել Է Նյու Յորքի օպերայի գլխավոր մենեջեր։ 1994 թվականին գլխավորել է Լինքոլն կենտրոնը, 2003 թվականին՝ Մետրոպոլիտեն օպերան, 2005 թվականին անցել է թոշակի։
1950-1970-ական թվականներին նրա տեխնիկան համարվել է լավագույններից մեկը աշխարհում։
Խաղացանկ խմբագրել
- «Կապուլետներ և Մոնտեկիներ», Ջուլիետ
- «Պուրիտաններ», Էլվիրա
- «Նորմա», Նորմա
- Կարմեն, Ֆրասկիտա, Միքաելա, Կարմեն
- Մարգարիտ որոնողները, Լեյլա
Առիգո Բոյտո
- «Մեֆիստոֆել», Ելենա
- «Լուիզա», Լուիզա
- «Աննա Բոլեյն», Աննա Բոլեյն
- «Դոն Պասքուալե», Նորինա
- «Գնդի դուստրը», Մարիա
- «Սիրո ըմպելիք», Ադինա
- Լյուչիա դի Լամերմուր, Լուչիա
- «Լուկրեցիա Բորջիա», Լուկրեցիա
- «Մարիա Ստյուարտ», Մարիա Ստյուարտ
- Ռոբերտո Դևերո, Էլիզաբեթ I
Շառլ Գունո
- «Ֆաուստ», Մարգարիտա
- Արիոդանթ, Գինևրա
- «Հուլիոս Կեսարը Եգիպտոսում», Կլեոպատրա
- «Սեմելա» - Սեմելա
Հովարդ Հանսոն
- «Ուրախ լեռ» - Լեդի Մերիգոլդ Սենդիս
Պաուլ Հինդեմիթ «Այնտեղ և ետ-» Ելենա Իմրե Կալման
- «Մարիցա» -կոմսուհի Մարիցա
- «Ուրախ այրին» - Գրիզետ, Գաննա պարագլուխներ
- «Պայացներ», Նեդդա
Ջան Կառլո Մենոտտի
- «Լոկա» - Ջոաննա Լա Լոկա
Ջակոմո Մեյերբեր
- «Հուգենոտներ», Մարգարիտա
Իտալո Մոնտեմեցցի
- «Երեք թագավորների սերը» - Ֆիորա
Դուգլաս Մուր
- «Բալլադ Բեյբի Դոուի մասին» - Էլիզաբեթ
- «Աղավնու թևեր» - Միլի Թի
- «Թատրոնի տնօրեն» - Մադամ Սիլբերկլանգ
- «Առևանգում հարեմից», Կոնստանցա
- «Կախարդական սրինգ», գիշերվա թագուհի
- «Դոն Ժուան», Դոննա Էլվիրա, Դոննա Աննա
- «Ֆիգարոյի ամուսնությունը», ալմավիվայի կոմսուհի Ժակ Օֆենբախ
Ժակ Օֆենբախ
- «Հոֆմանի հեքիաթները», Անտոնիա, Օլիմպիա
Ջակոմո Պուչինի
- «Բոհեմ», Մյուզետ, Միմի
- «Ջանի Սկիկի», Լաուրետա
- «Քույր Անժելիկա» - Քույր Անժելիկա
- «Թիկնոց», Ժորժետ
- «Տոսկա», Տոսկա
Ժան Ֆիլիպ Ռամո
- «Հիպոլիտ և Արիսիա», Արիսիա
Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով
- «Ոսկի աքլորիկը», Շամախանի թագուհի
Ջոակինո Ռոսսինի
- «Սևիլյան սափրիչ», Ռոզինա
- «Թուրքն Իտալիայում», Ֆյորիլա
- «Կորնթոսի Պաշարում» - Պամիր
- «Չղջիկ», Ռոզալինդա, Ադել
- «Էլեկտրա», սպասավոր աղջիկ
- Նորին Մեծության «Պինաֆոր» Նավը», Ժոզեֆինա
- «Պենզասի Ծովահենները» - Մաբել
- «Գեղեցիկ Գալաթեա»- Գալաթեա
- Չերեվիչկի- Օքսանա
- «Մինիոնա» - Ֆիլինա
- «Աիդա», Աիդա
- Տրավիատա, Վիոլետա
- «Ռիգոլետտո», Ջիլդա
- Վալկիրիա, Գերհիլդա
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.fembio.org/biographie.php/frau/frauendatenbank?fem_id=25328
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 The International Who's Who of Women 2006 — Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #12335403X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ https://www.womenofthehall.org/inductee/beverly-sills/
- ↑ «Beverly Sills Biography (1929-)». Filmreference.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Tommasini, Anthony (2007 թ․ հուլիսի 3). «Beverly Sills, the all-American diva, is dead at 78». International Herald Tribune. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 26-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Beverly Sills Online: tribute site with discography, bibliography, photo gallery, sound and video clips, timeline, press articles and other resources.
- Beverly Sills With her vibrant, cheery personality, Sills was a favorite, among the most effective spokespersons the arts have had in America.
- Beverly Sills:Special mother to the special children: summarizes Sills' charitable work for disabled children.
- Beverly Sills Internet Movie Database կայքում
- Beverly Sills: National Women's Hall of Fame profile
- "Beverly Sills: Made in America" Արխիվացված Նոյեմբեր 5, 2013 Wayback Machine, PBS Great Performances
- Beverly Sills at OperaMom.com
- Sills at age 8, singing "Arditi: Il bacio" ՅուԹյուբում
- Bevery Sills performs arias from La traviata, Lucia di Lammermoor, Manon, Mignon and Tales of Hoffmann on archive.org
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բևեռլի Սիլս» հոդվածին։ |