Բռնություն կանանց նկատմամբ

Բռնություն կանանց նկատմամբ, հայտնի նաև որպես սեռով պայմանավորված բռնություն[1], կին լինելու պատճառով կամ կանանց նկատմամբ անհամաչափորեն դրսևորվող բռնություն, որն առողջությանը պատճառում է ծանր վնաս և հաճախ կարող է հանգեցնել մահվան[2]։ Երբեմն ատելության հանցագործություն համարվող այս բռնությունը[3][4][5]՝ նպատակուղղված է որոշակի խմբի վրա, որտեղ զոհի սեռն առաջնային շարժառիթն է։ Այս տիպի բռնությունը գենդերային հիմք ունի, ինչը նշանակում է, որ բռնություն է կիրառվում կանանց նկատմամբ, որովհետև նրանք կին են։ 1993 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված կանանց նկատմամբ բռնության արմատահանման մասին հռչակագրում ասվում է. «կանանց նկատմամբ բռնությունը կանանց և տղամարդկանց միջև պատմականորեն անհավասար ուժային հարաբերությունների դրսևորումն է» և «հանդիսանում է սոցիալական այն բեկումնային լծակներից մեկը, որի միջոցով կնոջը՝ ի տարբերության տղամարդու, ստիպում են ենթակայական դիրք գրավել տնտեսական, քաղաքական և հասարակական կյանքում»[6]։

ՄԱԿ-ի քարտուղար Քոֆի Անանը ՄԱԿ-ի Կանանց զարգացման հիմնադրամի (ՅՈՒՆԻՖԵՄ) կայքում հրապարակված իր 2006 թվականի զեկույցում նշել է․

Բռնությունը կանանց և աղջիկների նկատմամբ համավարակային չափերի է հասնում։ Աշխարհում 3 կանանցից ամենաքիչը մեկին ծեծի են ենթարկել, պարտադրել են սեռական հարաբերություն ունենալ կամ այլ կերպ ասած բռնացել են իր կյանքի ընթացքում, ընդ որում բռնություն գործադրողը սովորաբար նրան հայտնի անձ է[7]։

Կանանց նկատմամբ բռնությունը կարելի է դասակարգել մի քանի կատեգորիաներում։ Սրանց մեջ են մտնում ինչպես առանձին «անհատների», այնպես էլ «պետության» կողմից իրականացված բռնությունը։ Անհատների իրականացրած բռնության ձևերից են բռնաբարությունը, ընտանեկան բռնությունը, սեռական բռնությունը, բռնի վերարտադրողությունը, աղջիկների մանկասպանությունը, սեռով պայմանավորված հղիության ընդհատումը, մանկաբարձական բռնությունը և խմբակային բռնությունը, ինչպես նաև այնպիսի վնասակար սովորույթները կամ ավանդույթները, ինչպիսիք են պատվի, օժիտի համար սպանությունը, կանացի սեռական օրգանների խեղումը, առևանգման միջոցով ամուսնությունը և հարկադիր ամուսնությունը։ Պետության իրականացրած բռնություններից են պատերազմի ժամանակ բռնաբարությունը, սեռական բռնությունն ու ստրկությունը, բռնի ամլացումը, հարկադիր վիժումը, ոստիկանության և իշխանության ներկայացուցիչների իրականացրած բռնությունը, քարկոծումը և կտտանքները։ Կանանց նկատմամբ բռնության շատ ձևեր, ինչպիսիք են թրաֆիքինգը և հարկադրված մարմնավաճառությունը, հաճախ իրականացնում են կազմակերպված հանցավոր խմբեր[8]։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կանանց նկատմամբ բռնությունների վերաբերյալ իր հետազոտություններում վերլուծել և դասակարգել է բռնության տարբեր ձևերը կյանքի բոլոր փուլերում՝ ծնվելու պահից մինչև ծերություն[9]։

Վերջին տարիներին կանանց նկատմամբ բռնությանը միջազգային մակարդակով անդրադառնալու միտում կա այնպիսի փաստաթղթերի միջոցով, ինչպիսիք են կոնվենցիաները կամ Եվրամիությունում հրահանգները (դիրեկտիվներ), որոնցից են սեռական բռնության դեմ հրահանգը[10] և թրաֆիքինգի դեմ հրահանգը[11]։

Սահմանում

խմբագրել

Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Եվրախորհրդի կոնվենցիան, որը հայտնի է նաև Ստամբուլի կոնվենցիա անվամբ, տալիս է կանանց նկատմամբ բռնության հետևյալ սահմանումը[12]

  «Կանանց նկատմամբ բռնություն» հասկացվում է որպես մարդու իրավունքների խախտում և կանանց նկատմամբ խտրականության ձև և պետք է ներառի գենդերային հիմքով բռնության այն բոլոր գործողությունները, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել կանանց ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական վնաս պատճառելուն, այդ թվում՝ նման գործողություններ կատարելու սպառնալիքները, հարկադրանքը կամ ազատությունից կամայականորեն զրկելը, որոնք տեղի են ունենում հանրային կամ մասնավոր կյանքում[13]։  

Թեև Կանանց նկատմամբ բոլոր տեսակի խտրականությունների վերացման մասին 1979 թվականի կոնվենցիայի Ընդհանուր առաջարկների 12 և 19 կետերը[14] ներառում են կանանց նկատմամբ բռնությունը և Վիեննայի հռչակագրի և գործողությունների ծրագրի 18-րդ կետում նշվում է կանանց նկատմամբ բռնության մասին[15]՝ միայն 1993 թվականի Կանանց նկատմամբ բռնության վերացման ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հռչակագիրն էր, որ դարձավ առաջին միջազգային փաստաթուղթը, որը հնարավորություն տվեց հստակ սահմանել կանանց նկատմամբ բռնությունը և մանրամասն մշակել տվյալ թեման[16]։ Կանանց նկատմամբ բռնության այլ սահմանումներ տրված են 1994 թվականի Կանանց նկատմամբ բռնությունը կանխարգելելու, պատժելու և արմատախիլ անելու միջամերիկյան կոնվենցիայի[17] և 2003 թվականի Մապուտոյի արձանագրության մեջ[18]։

Բացի այդ, «սեռով պայմանավորված» բռնությունը վերաբերվում է «ցանկացած գործողության կամ գործողության սպառնալիքի, որը մտադրություն ունի վնասել կամ տառապանք պատճառել կնոջը ֆիզիկապես, սեռականապես կամ հոգեպես և որն ազդում է կանանց վրա, քանի որ նրանք կանայք են կամ ազդում է կանանց վրա անհավասարաչափ»[19]։ «Սեռով պայմանավորված բռնություն» և «կանանց նկատմամբ բռնություն» արտահայտությունները շատ հաճախ կիրառվում են մեկը մյուսի փոխարեն[20] և կանանց նկատմամբ բռնությանը վերաբերող որոշ հոդվածներ կրկնում են այս հասկացությունները՝ առաջարկելով, որ տղամարդիկ են այս բռնության հիմնական մեղավորները[21]։ Ավելին, 1993 թվականի Կանանց նկատմամբ բռնության վերացման ՄԱԿ-ի հռչակագրում նշված սահմանումը ևս հաստատել է այն միտքը, թե բռնության հիմքը տղամարդկանց և կանանց անհավասարության մեջ է, երբ «բռնություն» եզրը կիրառվում է «սեռով պայմանավորված» արտահայտության հետ միասին[20]։

Եվրախորհրդի նախարարների կոմիտեի՝ կանանց բռնությունից պաշտպանելու համար անդամ պետություններին ուղղված 2002 թվականի թիվ 5 առաջարկում նշված է, որ կանանց նկատմամբ բռնությունն «ներառում, սակայն չի սահմանափակվում հետևյալով»[22][23]

ա․ ընտանիքում իրականացվող բռնությունը, մասնավորապես ֆիզիկական և հոգեկան բնույթի վիրավորանքները, զգացական և հոգեբանական բնույթի չարաշահումները, բռնաբարությունը, սեռական բռնությունը, ինցեստը, ամուսնու/մշտական կամ պատահական կենակցի կողմից բռնաբարությունը, պատվի համար կատարվող հանցագործությունները, իգական սեռական օրգանների խեղումը, ինչպես նաև այլ գործողությունները, որոնք կատարվում են ժողովրդական ավանդույթներին համապատասխան և կանանց մեծապես վնաս են պատճառում (ինչպես օրինակ բռնի ամուսնությունն է),

բ․ ընդհանրապես հասարակությունում իրականացվող բռնությունը, մասնավորապես բռնաբարությունը, սեռական բռնությունը, սեռական հանցագործությունը և ահաբեկումն աշխատանքի վայրերում, տարբեր բնույթի հաստատություններում կամ այլ վայրերում, սեռական շահագործման նպատակով կանանց թրաֆիքինգը, ինչպես նաև սեռական զբոսաշրջությունը,

գ․ պետության կամ պետական իշխանության ներկայացուցչի իրականացրած կամ թույլ տված բռնությունը,

դ․ կանանց հիմնական իրավունքների ոտնահարումը զինված հակամարտության ժամանակ, մասնավորապես գերեվարումը, պարբերաբար բռնաբարումը, սեռական ստրկությունը, հարկադիր հղիությունը, կանանց թրաֆիքինգը՝ սեռական և տնտեսական շահագործման նպատակով։

Կանանց նկատմամբ բռնության այս սահմանումները՝ որպես սեռով պայմանավորված, ըստ որոշ մարդկանց, ոչ բավարար են և խնդրահարույց։ Այս սահմանումները կոնցեպտուալիզացված են հասարակությունը որպես հայրիշխան հասկանալու մեջ, որը նշանակում է անհավասար հարաբերություններ կանանց և տղամարդկանց միջև[24]։ Նման սահմանումների ընդդիմախոսները պնդում են, որ սահմանումների մեջ անտեսվում է տղամարդկանց նկատմամբ իրականացվող բռնությունը և որ «սեռ» եզրը, որն օգտագործվում է «սեռով պայմանավորված բռնաբարություն» արտահայտության մեջ, վերաբերվում է միայն կանանց։ Այլ քննադատներ պնդում են, որ «սեռով պայմանավորված» եզրն այս ձևով կիրառելը կարող է կանանց մոտ առաջ քաշել թերարժեքության և սուբորդինացիայի, իսկ տղամարդկանց մոտ՝ գերազանցության գաղափարներ[25][26]։ Ներկայումս չկա լայնորեն տարածված մի սահմանում, որն ընդգրկում է սեռով պայմանավորված բռնության բոլոր ասպեկտները, կա միայն կանանց վերաբերող մասը, որը ձգտում է վերարտադրել երկակի ընդդիմությունների գաղափարը՝ «masculinity versus femininity»[8]։

Պատմություն

խմբագրել

Ակնարկ

խմբագրել
 
Պատկեր Ժան Գրանվիլի «Cent Proverbes»-ից (1845)։ Վերնագրված է «Ով լավ է սիրում, լավ էլ պատժում է»։ Ետնամասում երևում է, թե ինչպես է մի տղամարդ ծեծում կնոջ։
 
Վհուկների այրում
 
Սաթի (հինդուական ծիսակարգ, երբ այրին զոհում է իրեն ամուսնու դիակիզման ժամանակ։
 
Ամրակապված ոտքերի ռենտգեն, Չինաստան

Կանանց նկատմամբ բռնության պատմությունը գիտական գրականության մեջ անորոշ է։ Սա մասնակի բացատրվում է նրանով, որ կանանց նկատմամբ բռնության շատ տեսակներ (մասնավորապես բռնաբարությունը, սեռական հանցագործությունը և ընտանեկան բռնությունը) մինչև վերջ չեն ներկայացված՝ հաճախ սոցիալական նորմերի, տաբուների և թեմայի դյուրազգայուն լինելու պատճառով[27][28]։ Կա տարածված կարծիք, որ նույնիսկ այսօր վստահելի և շարունակական տվյալների բացակայությունը խոչընդոտ է հանդիսանում կանանց նկատմամբ բռնության հստակ պատկերի ձևավորման համար[29]։

Թեև կանանց նկատմամբ բռնության պատմությանը դժվար է հետևել, հստակ է, որ բռնությունների մեծ մասն ընդունվել, խրախուսվել և նույնիսկ իրավաբանորեն հաստատվել է[30]։ Նման օրինակներից են հռոմեկան օրենքը, որը տղամարդկանց թույլ է տվել պատժել իրենց կանանց՝ ընդհուպ մինչև մահ[31], վհուկների այրումը, որը խրախուսում էր ինչպես եկեցեղին, այնպես էլ պետությունը[30]։

Կանանց նկատմամբ բռնությունը սերտ կապված է կանանց նկատմամբ պատմականորեն ձևավորված այն տեսակետի հետ, ըստ որի վերջիններս սեփականություն են և հնազանդվող դեր ունեն[32]։ Հայրիշխանության և ընդհանուր համաշխարհային համակարգի կամ ստատուս քվոյի բացատրությունները, որտեղ գենդերային անհավասարությունները գոյություն ունեն և հավերժացվում են, մեջբերվում են բացատրելու համար կանանց նկատմամբ բռնության պատմությունն ու սահմանները[28][29]։ 1993 թվականին ՄԱԿ-ի՝ Կանանց նկատմամբ բռնության վերացման մասին հռչակագրում ասվում է, որ «կանանց նկատմամբ բռնությունը կանանց և տղամարդկանց պատմականորեն եկող անհավասար հարաբերությունների դրսևորումն է, որը հանգեցրել է կանանց նկատմամբ գերիշխանությանը և խտրականությանը և նրանց առաջխաղացումը խոչընդոտելուն, և որ վերջիններիս նկատմամբ բռնությունն ամենագլխավոր սոցիալական մեխանիզմներից մեկն է, որով կանայք, ի տարբերություն տղամարդկանց, հարկադրված են հնազանդվել»[33][34]։

Ըստ ՄԱԿ-ի՝«աշխարհում չկա ոչ մի շրջան, ոչ մի երկիր, ոչ մի մշակույթ, որտեղ կանայք պաշտպանված կլինեն բռնություններից»[29]։ Բռնության որոշ տեսակներ գերակշռում են աշխարհի որոշակի մասերում՝ հաճախ զարգացող երկրներում։ Օրինակ՝ օժիտի համար սպանությունն ու հարսնացուի այրումն ասոցացվում է Հնդկաստանի, Բանգլադեշի, Շրի Լանկայի և Նեպալի հետ։ Թթվով հարձակումը ևս ասոցացվում է այս երկրների, ինչպես նաև Հարավարևելյան Ասիայի, այդ թվում՝ Կամբոջայի հետ։ Պատվի համար սպանությունն ասոցացվում է Միջին Արևելքի և Հարավային Ասիայի հետ։ Իգական սեռական օրգանների խեղում հիմնականում կատարվում է Աֆրիկայում, քիչ քանակությամբ՝ Միջին Արևելքում և Ասիայի որոշ այլ մասերում։ Առևանգման միջոցով ամուսնություններ տեղի են ունենում Եթովպիայում, Կենտրոնական Ասիայում և Կովկասում։ Հարսնացուի համար գին վճարելու հետ կապված չարաշահումներ (ինչպիսիք են բռնությունը, թրաֆիքինգը և հարկադիր ամուսնությունը) հանդիպում են Ենթասահարայում և Օվկիանայում[35][36]։

Որոշ շրջաններ այլևս չեն ասոցացվում բռնության կոնկրետ տեսակի հետ, սակայն տվյալ բռնությունը տարածված էր այդ վայրերում մինչև վերջին ժամանակները․ դրանցից են պատվի համար հանցագործությունները Հարավային/Միջերկրական Եվրոպայում[37]։ Օրինակ՝ Իտալիայում մինչև 1981 թվականը Քրեական օրենսգիրքը պատժի մեղմացում էր նախատեսում կնոջ կամ կենակցի սպանության համար, եթե դա կապված էր պատվի հետ[38]։

Կանանց նկատմամբ բռնության որոշակի տեսակները բացատրելն իր մեջ այդ բռնությունն օրինականացնելու ռիսկային գործոն է պարունակում։ Կան նաև բանավեճեր և հակասություններ այն բանի մասին, թե ինչպես են մշակութային ավանդույթները, տեղի սովորույթները, սոցիալական ակնկալիքները, ինչպես նաև կրոնի տարատեսակ մեկնաբանությունները փոխգործակցում չարաշահումների հետ[29][39]։ Մասնավորապես, շատ երկրներում որոշ պետական և սոցիալական խմբեր հաստատում են կանանց նկատմամբ որոշ բռնի գործողությունների՝ մշակույթով արդարացնելը՝ պնդելով, որ վերջիններս այդպես պաշտպանում են իրենց ավանդույթները։ Այս արդարացումները կասկածելի են հենց այն պատճառով, որ այդ պաշտպանությունները հնչեցնում են քաղաքական կամ ավանդական իշխանությունների ներկայացուցիչները և ոչ թե տուժողները[29]։ Մշակույթի հարցում դյուրազգաց լինելը և այն հարգելը մի բան է, որը չի կարելի անտեսել․ այսպիսով, դյուրազգաց քննարկում է սկսվել, որն ընթացքի մեջ է։

Հայտնի է նաև այս բռնության վնասակար ազդեցությունների ճանաչման իրողությունը։ 1870-ական թվականներին ԱՄՆ-ի դատարանները դադարեցրին ընդունել ընդհանուր իրավունքի այն սկզբունքը, որի համաձայն ամուսինն իրավունք ուներ «ֆիզիկապես պատժել մոլորված կնոջը»[40]։ Առաջին նահանգը, որը չեղարկեց այս իրավունքը, Ալաբաման էր 1871 թվականին[41]։ Միացյալ Թագավորությունում տղամարդու՝ իր կնոջը մարմնական վնասվածքներ հասցնելու իրավունքը, որպեսզի վերջինս «մնա իր սահմաններում», չեղարկվեց 1891 թվականին[42][43]։

20-րդ և 21-րդ դարերում՝ մասնավորապես 1990-ական թվականներից, ակտիվացան ուսումնասիրությունները և՛ ազգային, և՛ միջազգային մակարդակներում, բարձրացվեց հանրության իրազեկվածությունը և կանանց պաշտպանվածությունը բոլոր տեսակի բռնություններից[29]։ Շատ հաճախ կանանց նկատմամբ բռնությունը դիտվում է որպես առողջական խնդիր և մարդու իրավունքների ոտնահարում։ Ըստ 2002 թվականին կատարված ուսումնասիրության՝ աշխարհում 5 կանանցից ամենաքիչը մեկն իր կյանքի ընթացքում ենթարկվել է ֆիզիկական կամ սեռական բռնության, իսկ «սեռով պայմանավորված բռնությունները 15-44 տարեկան կանանց մոտ պատճառ են հանդիսացել այնքան մահվան և հիվանդությունների դեպքերի, որքան քաղցկեղը և առաջացրել են ավելի շատ հիվանդություններ, քան մալարիան և տրանսպորտային պատահարները միասին վերցրած»[44]։

Կանանց նկատմամբ բռնության որոշ բնութագրիչներ առաջացել են ուսումնասիրություններից։ Օրինակ՝ կանանց նկատմամաբ բռնության դեպքերը հաճախ ոչ թե եզակի, այլ պարբերական բնույթ կրող երևույթներ են։ Ավելի հաճախ բռնություն գործադրողը ոչ թե անծանոթ անձ է, այլ նա է, ում կինը ճանաչում է[28]։ Փաստորեն, անցկացված ուսումնասիրությունը համոզիչ փաստարկներ է ներկայացնում այն մասին, որ կանանց նկատմամբ բռնությունը դաժան և ամբողջ աշխարհում տարածվող խնդիր է, որը կործանիչ ազդեցություն է թողնում կանանց և երեխաների առողջության և բարօրության վրա[29]։

Ուղենիշներ

խմբագրել

Միջազգային մակարդակով կանանց նկատմամբ բռնությունը կանխարգելող ամենակարևոր ուղենիշներից են՝

  • Կանանց նկատմամբ բոլոր տեսակի խտրականությունների վերացման մասին 1979 թվականի կոնվենցիան, որի թիվ 12 և 9 կետերը ճանաչում են բռնությունն իբրև կանանց նկատմամբ խտրականության մաս[45]։
  • Մարդու իրավունքների 1993 թվականի համաժողովը, որը ճանաչեց կանանց նկատմամբ բռնությունը որպես մարդու իրավունքների ոտնահարում և որն իր ներդրումն ունեցավ ՄԱԿ-ի հռչակագրում[45]։
  • Կանանց նկատմամբ բռնության վերացման ՄԱԿ-ի հռչակագիրն առաջին միջազգային փաստաթուղթն էր, որը հստակ սահմանում և հասցեագրում էր կանանց նկատմամբ բռնությունը։ Այս փաստաթուղթը մասնավորապես վերաբերվում է պատմականորեն միշտ գոյություն ունեցող գենդերային անհավասարությանը[45]։ Այս հռչակագիրը, ինչպես նաև նույն թվականին տեղի ունեցած Համաշխարհային համաժողովը հաճախ դիտվում են որպես «բեկումնային իրադարձություններ», երբ կանանց նկատմամբ բռնության հարցի դիտարկումը միջազգային համայնքի կողմից սկսեց ընդունվել շատ ավելի լուրջ և որից հետո ավելի շատ երկրներ մոբիլիզացվեցին այս խնդրի շուրջ[44][46]։
  • 1994 թվականի Բնակչության և զարգացման միջազգային համաժողովը կանանց նկատմամբ բռնությունը կապում էր վերարտադրողական առողջության և իրավունքների հետ, ինչպես նաև կառավարություններին առաջարկություններ էր ներկայացնում, թե ինչպես կանխարգելել և արձագանքել կանանց և աղջիկների նկատմամբ բռնություններին[45]։
  • 1996 թվականին Առողջապահության համաշխարհային ասամբլեան բռնությունը հայտարարեց որպես հանրային առողջության գլխավոր խնդիր և ընդունված ենթատեսակների մեջ ներառեց ինտիմ կենակիցների նկատմամբ բռնությունն ու սեռական բռնությունը․ ընդ որում՝ երկու տեսակի բռնություններն էլ հաճախ կատարվում են կանանց նկատմամբ։ Սրան հաջորդեց 2002 թվականի Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցը[27]։ ՄԱԿ-ը ստեղծեց նաև Թրասթ Ֆանդ՝ աջակցելու կանանց նկատմամբ բռնությունն արմատախիլ անելուն ուղղված գործողություններին[47]։
  • 1999 թվականին ՄԱԿ-ն ընդունեց Կանանց նկատմամբ բոլոր տեսակի խտրականությունների վերացման մասին կոնվենցիայի կամընտրական արձանագրությունը և նոյեմբերի 25-ը հռչակեց Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օր[44] ։
  • 1996 թվականի Առողջապահության համաշխարհային ասամբլեայի՝ «բռնությունը հանրային առողջության գլխավոր խնդիրն է» հայտարարությանը 2002 թվականին հաջորդեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջին Համաշխարհային զեկույցը՝ Բռնության և առողջության վերաբերյալ, որը հասցեագրեց բռնության շատ տեսակներ և դրանց ազդեցությունը հանրային առողջության վրա, այդ թվում՝ բռնության այն տեսակները, որոնք կանանց վրա առանձնապես մեծ ազդեցություն են թողնում։ Զեկույցում նշվում էր քաղաքացիական հասարակական կազմակերպությունների և միջոցառումների կտրուկ աճը, որոնք արձագանքում են 1970-1990-ական թվականներին սեռով պայմանավորված բռնություններին[27]։
  • 2004 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակեց իր «Կանանց առողջության և կանանց նկատմամբ ընտանեկան բռնության բազմաերկրյա ուսումնասիրությունը», որի ժամանակ հետաքննելով ավելի քան 24 000 կանանց աշխարհի տարբեր 10 երկրներից՝ ուսումնասիրվել է նրանց առողջությունն ու նրանց նկատմամբ կիրառված ընտանեկան բռնությունը։ Ուսումնասիրության արդյունքում գնահատվեց կանանց նկատմամբ բռնությունների՝ հատկապես կենակիցների կողմից բռնությունների տարածվածությունը և ծավալները և փաստաթղթավորվեցին այն ռազմավարություններն ու ծառայությունները, որոնք կանայք կիրառում են կենակցի բռնության դեմ պայքարում[46]։
  • 2006 թվականին հրապարակվեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի «Կանանց նկատմամբ բռնության բոլոր տեսակների խորն ուսումնասիրությունը», որն այս թեմայով առաջին մատչելի գրված միջազգային փաստաթուղթն էր[29]։
  • 2011 թվականին հրապարակվեց Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին, որը կանանց և աղջիկների նկատմամբ բռնության վերաբերյալ երկրորդ տարածաշրջանային, իրավական փաստաթուղթն է[45]։
  • 2013 թվականին Կանանց կարգավիճակի հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովը միաձայն ընդունեց Կանանց և աղջիկների նկատմամբ բոլոր տեսակի բռնությունների կանխարգելման և վերացման մասին համաձայնեցված եզրակացությունները (նախկինում չկային համաձայնեցված եզրակացություններ)[45]։
  • 2013 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց նաև իր առաջին բանաձևը, որը կոչ էր անում պաշտպանել կանանց իրավունքների պաշտպաններին[48]։ Բանաձևը պետություններին համառորեն կոչ է անում գործարկել գենդերային օրենքները և քաղաքականությունները՝ կանանց իրավունքները պաշտպանողներին պաշտպանելու համար․ պետությունները պետք է ապահովեն պաշտպանների ներգրավվածությունը վերոնշյալ միջոցառումների նախագծմանը և իրականացմանը։ Բանաձևը պետություններին կոչ է անում նաև կանանց պաշտպաններին պաշտպանել բռնաճնշումներից, որոնց նրանք ենթարկվում են ՄԱԿ-ի հետ համագործակցության պատճառով և ապահովել, որ վերջիններս առանց որևէ խոչընդոտի հաղորդակցվեն մարդու իրավունքներով զբաղվող միջազգային մարմինների և մեխանիզմների հետ[49]։

Բացի այդ, ազգային մակարդակով առանձին պետություններ ևս ջանք են գործադրել (իրավական, քաղաքական, սոցիալական ոլորտներում) կանխարգելելու, կրճատելու և պատժելու կանանց նկատմամբ բռնությունները։ Որպես կոնկրետ դեպքի ուսումնասիրություն՝ ահա 1960-ական թվականներից ի վեր ԱՄՆ-ի որոշ զարգացումներից՝ կանանց նկատմամբ բռնություններին դիմադրելու և արձագանքելու համար[41]

  • 1967 - Մենում բացվեց ընտանեկան բռնության ապաստարան, որն առաջինն էր երկրում։
  • 1972 - Վաշինգտոնում բացվեց բռնաբարվածների օգնության առաջին թեժ գիծը։
  • 1978 - Ձևավորվեց 2 ազգային կոալիցիաներ՝ Սեռական հանցագործության դեմ ազգային կոալիցիան և Ընտանեկան բռնության դեմ ազգային կոալիցիան՝ հանրության շրջանում կանանց նկատմամբ բռնության այս երկու տեսակների իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով։
  • 1984 - ԱՄՆ գլխավոր դատախազը ստեղծեց Ընտանեկան բռնության հարցերով արդարադատության դեպարտամենտ՝ հասցեագրելու այն ուղիները, որոնցով բարելավվելու է քրեական արդարադատության համակարգի և համայնքի արձագանքն ընտանեկան բռնությանը։
  • 1994 - ստեղծվեց Կանանց բռնության դեմ պայքարի ակտը, որը ներառվեց 1994 թվականի Բռնի հանցագործությունների վերահսկման և օրենքի կիրարկման մասին ակտի մեջ։ Ակտի հեղինակն այն ժամանակ սենատոր Ջոզեֆ Բայդենն էր։ Ակտը համայնքից պահանջում էր խիստ արձագանքել ընտանեկան բռնությանը և սեռական հանցագործություններին, խստացնել դաշնային պատժամիջոցները մի քանի անգամ սեռական հանցագործություններ կատարածների նկատմամբ, ինչպես նաև խստացնել զոհերի օրենսդրական պաշտպանությունը։
  • 2000 - Նախագահ Բիլ Քլինթոնը ստորագրեց Կանանց բռնության դեմ պայքարի օրինագիծը՝ հետագայում խստացնելով դաշնային օրենքները և ընդգծելով ներգաղթած զոհերին, ծեր զոհերին, սահմանափակ կարողություններ ունեցող զոհերին և ժամադրության ժամանակ բռնության ենթարկված զոհերին օգնության տրամադրումը։
  • 2006 - Նախագահ Բուշը ստորագրեց Կանանց բռնության դեմ պայքարի օրինագիծը՝ ընդգծելով այն ծրագրերը, որոնք հասցեագրված են երիտասարդ զոհերի դեմ բռնություններին և Տղամարդկանց ու երիտասարդությանը ներգրավող ծրագրերի մշակմանը։
  • 2007 - Բացվել է ժամադրության ժամանակ դեռահասների նկատմամբ իրագործված բռնության դեմ պայքարի ազգային թեժ գիծ։
  • 2009 - Նախագահ Օբաման ապրիլ ամիսը հռչակեց Սեռական հանցագործությունների մասին իրազեկվածության ամիս։
  • 2013 - Նախագահ Օբաման ստորագրեց Կանանց բռնության դեմ պայքարի օրինագիծը, որը բնիկ ամերիկյան ցեղերին հնարավորություն տվեց պատասխանատվության ենթարկել ոչ բնիկ հանցագործներին։ Օրինագիծը կարգավորեց նաև համալսարանական ավաններում սեռական հանցագործությունների վերաբերյալ հաղորդումները[50][51]։

Այլ երկրներ ևս ընդունել են օրենսդրական, քաղաքական և սոցիալական փաստաթղթեր՝ կանանց նկատմամբ բռնությունը հասցեագրելու համար։ Միջազգային համայնքի փորձագետներն ընդհանրապես կարծում են, որ կանանց նկատմամբ բռնությունները կանխարգելող և պատժող օրենսդրություն սահմանելը միայն բավական չէ խնդիրը հասցեագրելու համար։ Օրինակ՝ թեև Բանգլադեշում շատ ավելի խիստ օրենքներ են ընդունվել կանանց նկատմամբ բռնությունները պատժելու համար՝ բռնությունների թիվը դեռ աճում է[44]։ Փոխարենը, կա կարծիք, որ գենդերային անհավասարությունները և կանանց արտոնությունները հասցեագրող սոցիալական փոփոխությունների միջոցով հնարավոր կլինի կրճատել կանանց նկատմամբ բռնությունների թիվը[29][44][52][53]։

Հասարակության վրա ազդեցություն

խմբագրել
 
Աշխարհի քարտեզը, որը պատկերում է կանանց ֆիզիկական ապահովության մակարդակը տարբեր երկրներում, 2011 թ․։

Ըստ «Առողջապահություն և մարդու իրավունքներ» ամսագրի հոդվածի[54]՝ անկախ երկար տարիների քարոզչությանը և բազում ֆեմինիստական ակտիվիստ-կազմակերպությունների մասնակցությանը՝ կանանց նկատմամբ բռնության հարցը դեռևս «մնում է մարդու իրավունքների ոտնահարման ամենատարածված ձևերից մեկն աշխարհում»[55]։ Կանանց նկատմամբ բռնություն կարող է տեղի ունենալ ցանկացած ժամանակ և՛ հանրային, և՛ անձնական կյանքում։ Այս բռնությունները հաճախ կանանց ստիպում են զերծ մնալ իրենց համայնքների սոցիալական, տնտեսական և քաղաքական զարգացման մեջ ներդրում ունենալուց։ Շատ կանայք ահաբեկված են բռնության այդ սպառնալիքներից, ինչը մեծապես ազդում է նրանց կյանքի վրա, որի պատճառով կանայք խուսափում են պաշտպանել իրենց իրավունքները։ Բացի այդ, կանանց նկատմամբ բռնություն առաջացնող պատճառները կարող են դուրս գալ միայն սեռի հետ կապված խնդրի շրջանակներից և մտնել տարիքի, դասի, մշակույթի, ազգության, կրոնի, սեռական կողմնորոշվածության և ծագման որոշակի աշխարհագրական տարածաշրջանի շրջանակ։

Հատկանշական է, որ սոցիալական տարաձայնությունների խնդիր լինելուց զատ, բռնությունը կարող է վերաբերվել նաև առողջապահական ոլորտին և դառնալ հանրային առողջապահության անմիջական հոգսը[56]։ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը ևս մեկ խնդիր է, որը հանգեցնում է բռնության։ ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցող կանայք ևս բռնության թիրախ են[55]։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) զեկուցում է, որ կանանց նկատմամբ բռնություններն ավելացնում են առողջապահական ծառայությունների բեռը, քանի որ բռնությունների ենթարկված կանայք առողջապահական ավելի շատ և ավելի ծախսատար ծառայությունների կարիք ունեն՝ համեմատած նրանց հետ, որոնք չեն ենթարկվել բռնության[57]։ Եվս մեկ հայտարարություն, որը հաստատում է կանանց նկատմամբ բռնության առողջապահական կարևոր խնդիր լինելը, Եվրոխորհրդի ընդունած առաջարկություններն են, որոնց համաձայն՝ կանանց նկատմամբ բռնությունը մասնավոր ոլորտում, տանը կամ ընտանիքում, բռնության ենթարկված կանանց շրջանում «մահվան և հաշմանդամության» գլխավոր պատճառն է[55]։

Բացի այդ, որոշ ուսումնասիրություններ բացահայտել են կանանց վատ վերաբերվելու և միջազգային բռնության ընդհանրությունը։ Ըստ այս ուսումնասիրությունների՝ ներազգային և միջազգային բռնության հարուցիչը հասարակության շրջանում կանանց վատ վերաբերվելն է[58][59]։

ԱՀԿ-ի տիպաբանական աղյուսակ

խմբագրել
Շրջան Բռնության տեսակ
Մինչծննդյան շրջան Սեռով պայմանավորված հղիության ընդհատում, հղիության ընթացքում ծեծի ենթարկվելու հետևանքները
Վաղ մանկական տարիք Աղջիկների մանկասպանություն, ֆիզիկական, սեռական և հոգեբանական բռնություն
Դպրոցական շրջան Մանկական ամուսնություն, իգական սեռական օրգանների խեղում, ֆիզիկական, սեռական և հոգեբանական բռնություն, ինցեստ, մանկական մարմնավաճառություն և պոռնոգրաֆիա
Պատանեկություն և չափահասություն Բռնություն ժամադրության և սիրատածման ժամանակ (օրինակ՝ թթվով հարձակումը և ժամադրության ամանակ բռնաբարությունը), տնտեսական պատճառներով սեռական հարաբերություններ (օրինակ՝ դպրոցական աղջիկները սեռական հարաբերություններ են ունենում տարիքով տղամարդկանց հետ դպրոցի ծախսերը վճարելու փոխարեն), ինցեստ, սեռական բռնություն աշխատանքի վայրում, բռնաբարություն, սեռական հանցագործություն, հարկադրված մարմնավաճառություն և պոռնոգրաֆիա, կանանց թրաֆիքինգ, կենակցի նկատմամբ բռնություն, ամուսնական բռնաբարություն, օժիտի համար բռնություններ և սպանություններ, կենակցի սպանություն, հոգեբանական բռնություն, սահմանափակ կարողություններով կանանց բռնություն, հարկադիր հղիություն
Հասուն տարիք Տնտեսական պատճառներով այրիների հարկադրված «ինքնասպանություն» կամ սպանություն, սեռական, ֆիզիկական և հոգեբանական բռնություն[60]

Կանանց բռնություններից պաշտպանելու գործում զգալի առաջընթաց է կատարվել միջազգային մակարդակում՝ կանանց իրավունքները պաշտպանող շատ շարժումների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական-հասարակական խմբերի շնորհիվ։ Արդյունքում ամբողջ աշխարհում կառավարություններն ու միջազգային և քաղաքացիական-հասարակական կազմակերպությունները տարբեր ծրագրերի շրջանակներում ակտիվորեն պայքարում են կանանց բռնության դեմ։ Կանանց իրավունքները պաշտպանելու, կանանց և աղջիկների բռնության դեմ պայքարի գործում ունեցած ձեռքբերումներից են «Կանանց նկատմամբ բռնության արմատահանման մասին հռչակագիր»-ը, որը ենթադրում է «քաղաքական կամք կանանց նկատմամբ բռնության խնդիրները լուծելու համար» և իրավական համաձայնագիր և «Կանանց նկատմամբ բոլոր տեսակի խտրականությունների վերացման մասին կոնվենցիա»[61]։ Բայց այդ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նոյեմբերի 25-ը հռչակել է Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օր[62]։

Բռնության տեսակներ

խմբագրել

Կանանց նկատմամբ բռնությունը կարող է տարբեր տեսակի լինել։

Բռնաբարություն

խմբագրել

Բռնաբարությունը սեռական բռնության տեսակ է, որը հիմնականում ներառում է սեռական հարաբերություն։ Սովորաբար տղամարդիկ են բռնաբարում տղաներին, կանանց և աղջիկներին․ ընդ որում՝ կանայք ավելի հաճախ են բռնաբարության զոհ դառնում։

Միջազգային մակարդակով 2008 թվականին ոստիկանությունում արձանագրված բռնաբարության դեպքերը ցույց են տվել հետևյալ վիճակագրությունը՝ Եգիպտոսում 100 000 բնակչից բռնաբարության զոհ է դարձել միջինում 0.1%-ը, Լեսոթոյում՝ 91.6%-ը, Լիտվայում՝ 4.9%-ը[63]։ Ըստ Ամերիկյան բժշկական ասոցիացիայի (1995)՝ սեռական բռնությունը և հատկապես բռնաբարությունը համարվում է տուժողների կողմից ամենաքիչ հաղորդվող հանցագործությունը[64][65]։ Բռնաբարության հաղորդման, դատական գործի և դատապարտման ցուցանիշը տարբեր իրավական համակարգերում էապես տարբերվում է։ Քիչ են հանդիպում դեպքերը, երբ բռնաբարող անձն օտար է․ ավելի հաճախ տուժողը ճանաչում է իրեն բռնաբարողին[66][67][68][69][70]։

Բռնաբարության զոհ դարձածները ստանում են լուրջ հոգեբանական տրավմաներ և կարող են տառապել հետտրավմատիկ սթրեսային խանգարումով[71]․ հոգեբանական տրավմայից զատ՝ բռնաբարության արդյունքում տուժողը կարող է ունենալ նաև մարմնական վնասվածքներ, ինչպես նաև այլ հետևանքներ, օրինակ՝ սեռավարակները կամ հղիությունը։

Բռնություն տուժողների նկատմամբ

խմբագրել

Բռնաբարությունից հետո հնարավոր է բռնաբարողը տուժողին կրկին բռնության ենթարկի կամ սպառնա, իսկ շատ մշակույթներում տուժողին կարող է բռնության ենթարկել նրա ընտանիքը և բարեկամները։ Բռնաբարողը կամ նրա ընկերներն ու բարեկամները տուժողին բռնության են ենթարկում կամ վախեցնում են՝ կանխելով տուժողի՝ ոստիկանություն դիմելը՝ այդպիսով պատժելով վերջինիս կամ ստիպելով նրան ետ վերցնել բողոքը․ բարեկամները կարող են բռնության ենթարկել տուժողին՝ որպես պատիժ իրենց ընտանիքը «ամոթով թողնելու» համար։ Սա հատկապես բնորոշ է այն մշակույթներին, որտեղ աղջկա կուսությունը բարձր է գնահատվում և համարվում է պարտադիր պայման նախքան ամուսնանալը․ ծայրահեղ դեպքերում բռնաբարության զոհերին սպանում են հանուն պատվի։ Տուժողի ընտանիքը կարող է նաև վերջինիս ստիպել ամուսնանալ իրեն բռնաբարողի հետ՝ որպեսզի վերականգնվի ընտանիքի «բարի համբավը»[72][73][74][75]։ Լիբանանում 2016 թվականի դեկտեմբերին ցույցեր սկսվեցին բռնաբարության վերաբերյալ 552 հոդվածի դեմ, որով բռնաբարողը կարող էր խուսափել պատժից, եթե ամուսնանար տուժողի հետ։

Ամուսնական բռնաբարություն

խմբագրել

Ամուսնական բռնաբարությունը չհամաձայնեցված սեռական հարաբերությունն է՝ կատարված տուժողի ամուսնու կողմից։ Երբեմնի օրենքի կողմից թողության մատնված կամ արհամարհված ամուսնական բռնաբարությունն այժմ դատապարտվում է միջազգային կոնվենցիաներով և շարունակաբար քրեականացվում է։ Այդուհանդերձ, շատ երկրներում ամուսնական բռնաբարությունը կա՛մ մնում է օրենքի սահմաններում, կա՛մ անօրինական է, սակայն շատ է հանդուրժվում և ընդունվում է որպես ամուսնու արտոնություն։ Ամուսնական բռնաբարությունը քրեականացվել է վերջին մի քանի տասնամյակներում։ Ամուսնության, բռնաբարության, սեռականության, գենդերային դերերի և ինքնորոշման ավանդական պատկերացումներն ու դրանց նկատմամբ հայացքներն արևմտյան շատ երկրներում սկսել են վիճարկվել 1960-ական և 1970-ական թվականներին, որն էլ հետագա տասնամյակներին հանգեցրել է ամուսնական բռնաբարության քրեականացմանը։ Մի քանի էական բացառություններով, վերջին 30 տարում էր, որ այս երևույթը դատապարտող շատ օրենքներ սկսեցին գործել։ Որոշ սկանդինավյան և եվրոպական նախկին կոմունիստական երկրներ ամուսնական բռնաբարությունն անօրինական գործողություն են ճանաչել մինչև 1970 թվականը, սակայն արևմտյան շատ երկրներ այն քրեականացրել են միայն 1980-ականներին և 1990-ականներին։ Աշխարհի շատ մասերում ամուսնական բռնաբարության դեմ օրենքները նոր են և սկսել են կիրակվել 2000-ական թվականներից։

Կանադայում ամուսնական բռնաբարությունն անօրինական է ճանաչվել 1983 թվականին, երբ որոշ փոփոխություններ են արվել օրենքում՝ ներառյալ բռնաբարության կարգավիճակի փոխումը սեռական հանցագործության և օրենքները գենդերապես չեզոք դարձնելը[76][77][78]։ Իռլանդիայում ամուսնական բռնաբարությունը սկսել է օրենքի սահմաններից դուրս համարվել 1990 թվականից[79]։ Միացյալ Նահանգներում ամուսնական բռնաբարության քրեականացումը սկսել է 1970-ական թվականների կեսերից, և 1993 թվականին Հյուսիսային Կառոլինա նահանգը վերջինն էր, որ այս երևույթը ճանաչեց անօրինական[80]։ Անգլիայում և Ուելսում ամուսնական բռնաբարությունը ճանաչվել է անօրինական 1991 թվականին։ Ըստ 1736 թվականի «The History of the Pleas of the Crown» տրակտատում հրապարակված իրավագետ Սըր Մեթյու Հեյլի հայացքների՝ ամուսինը չի կարող մեղավոր լինել իր օրինական կնոջը բռնաբարելու համար, քանի որ նրանք ամուսնացել են փոխադարձ համաձայնությամբ։ Անգլիայում և Ուելսում այս պնդումն ավելի քան 250 տարի օրենքի ուժ ուներ մինչև Լորդերի պալատի Բողոքարկման հանձնաժողովը 1991 թվականին վերացրեց այն՝ «R ընդդեմ R» դատավարության շրջանակներում[81]։ Նիդեռլանդներում ամուսնական բռնաբարությունը ևս անօրինական է ճանաչվել 1991 թվականին[82]։ Արևմտյան վերջին երկրներից մեկը, որը քրեականացրեց այս երևույթը, Գերմանիան էր՝ 1997 թվականին[83]։

Որոշ կրոնների (քրիստոնեություն և իսլամ) վերաբերմունքն ամուսնական բռնաբարություններին հակասական է։ Աստվածաշնչի Ա Կորնթացիների գրքի 7:3-5-ում ասվում է, որ անձի «ամուսնական պարտականությունն է» սեռական հարաբերություններ ունենալ ամուսնու հետ (ի հակադրություն ամուսնությունից դուրս սեռական հարաբերություն ունենալուն, որը մեղք է համարվում)․ «Թող մարդը կնոջ հանդէպ իր պարտքը կատարի, նոյն ձեւով եւ կինը՝ իր մարդու հանդէպ. որովհետեւ կինն իր մարմնի տէրը չէ, այլ՝ մարդը։ Նոյնպէս եւ՝ մարդը իր մարմնի տէրը չէ, այլ՝ կինը։ Մի՛ զրկէք միմեանց․․․»[84][85]։ Որոշ պահպանողական կրոնական գործիչներ սա մեկնաբանում են՝ իբրև ամուսնության մեջ չի կարող բռնաբարություն լինել[86]։ Իսլամը ևս անդրադառնում է ամուսնության մեջ սեռական հարաբերություններին․ «Ալլահի մարգարեն ասել է․ «Եթե ամուսինը կնոջն իր անկողին է կանչում» և վերջինս մերժում է, որի պատճառով ամուսինը քնում է բարկացած, հրեշտակները կնոջը մինչ առավոտ կանիծեն»[87]։ Ամուսնական բռնաբարության վերաբերյալ մուսուլման կրոնական առաջնորդների որոշ մեկնաբանություններ քննադատության են ենթարկվել[88][89]։

Ընտանեկան բռնություն

խմբագրել
 
Հակաընտանեկան բռնության ցուցանակ Լիբերիայում։

Կանայք հիմնականում դառնում են այն մարդկանց զոհը, ում հետ կենակցում են։ Այդպիսի մարդկանց կողմից բռնության ենթարկվելու դեպքում տուժողները սովորաբար չեն դիմում ոստիկանությանը, այդ պատճառով էլ, ըստ փորձագետների, խնդրի իրական ծավալը դժվար է գնահատել[90]։ Կանայք ավելի շատ են դառնում իրենց զուգընկերների զոհ, քան տղամարդիկ։ 2005 թվականին Միացյալ Նահանգներում 1181 կին և 329 տղամարդ է սպանվել իրենց զուգընկերոջ կողմից[91][92]։ Անգլիայում և Ուելսում յուրաքանչյուր տարի մոտ 100 կին և 2010 թվականի տվյալներով 21 տղամարդ է սպանվել իր զուգընկերոջ կողմից[93]։ 2008 թվականին Ֆրանսիայում 156 կին և 27 տղամարդ է սպանվել համանման ձևով[94]։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ կանանց սպանությունների 38%-ը կատարել են իրենց զուգընկերները[95]։ Ըստ ՄԱԿ-ի զեկույցի, որը կազմվել է ամենաքիչը 71 երկրներում կատարված ուսումնասիրությունների հիման վրա, կանանց նկատմամբ ընտանեկան բռնություններն ամենաշատը տարածված են Եթովպիայում[96]։

Արևմտյան Եվրոպայում կանանց նկատմամբ բռնության հանդեպ իր վերաբերմունքի համար միջազգայնորեն ամենաշատ քննադատված երկիրը Ֆինլանդիան է․ քննադատողները մատնանշում են, որ հանրային ոլորտում կանանց հավասարության բարձր մակարդակը երբեք չպետք է նույնականացնել կանանց կյանքի մնացած ոլորտների հավասարությանը[97][98][99]։

Համաամերիկյան առողջապահական կազմակերպությունն ուսումնասիրություններ է անց կացրել 12 Լատինաամերիկյան երկրներում և պարզել, որ ընտանեկան բռնության ամենաբարձր ցուցանիշը Բոլիվիայում է[100]։

Թեև այս տեսակ բռնությունը հաճախ հանդիպում է հետերոսեքսուալ հարաբերություններում, այն կարող է նաև հանդիպել լեսբուհիների[101], մայր-դուստր, սենյակակիցների և ընտանեկան այլ հարաբերություններում, որտեղ 2 կին կան։ Լեսբիական հարաբերություններում կանանց նկատմամբ բռնությունը նույնքան հնարավոր երևույթ է, որքան հետերոսեքսուալ հարաբերություններում[102]։

Ախտորոշման ծրագրում

խմբագրել

Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի պլանային և հետազոտական հանձնաժողովները DSM-5-ի (Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ուղեցույց) համար (2013) հավաքագրել են հարաբերությունների մի շարք խանգարումներ, որոնց մեջ են մտնում «Առանց բռնության ամուսնական կոնֆլիկտ» խանգարումը կամ Ամուսնական չարաշահման խանգարումը («Բռնությամբ ուղեկցված ամուսնական կոնֆլիկտ» խանգարում)։ Ամուսնական խանգարումներով զույգերը երբեմն իրենց նախաձեռնությամբ կամ առողջապահական աշխատակցի խորհրդով հայտնվում են կլինիկական օգնության ուշադրության կենտրոնում․ պատճառը հետևյալն է՝ զույգը գիտակցում է իրենց ամուսնությունից երկար ժամանակ դժգոհ լինելու փաստը։ Բացի այդ, ամուսնության մեջ հնարավոր է լուրջ բռնություն՝ «հիմնականում տղամարդը ծեծում է կնոջը»։ Նման դեպքերում շտապօգնության բաժանմունքը կամ իրավապահ մարմիններն անհապաղ հայտնում են բժշկին։ Ամենակարևորն այն է, որ բռնությունն ամուսնության մեջ լուրջ վնասվածք ստանալու և նույնիսկ մահվան հանգեցնող հիմնական ռիսկային գործոնն է, իսկ բռնություն տիրող ամուսնություններում կանայք վնասվածք ստանալու կամ մահանալու ավելի շատ ռիսկի են ենթարկվում (Կանանց նկատմամբ բռնությունների ազգային խորհրդատվական խորհուրդ, 2000)։ Այս ուսումնասիրության հեղինակներն ավելացնում են․ «Ներկայումս շատ հակասություններ կան այն բանի մասին, թե արդյոք տղամարդ-կին ամուսնական բռնությունը պետք է դիտարկել որպես տղամարդու մոտ հոգեկան հիվանդության և վերահսկման դրսևորում թե արդյոք էմպիրիկ հիմք և կլինիկական շահավետություն կա այս դեպքերը դիտարկելու որպես հարաբերությունային»։

Ամուսնական հարաբերությունների խանգարմամբ զբաղվող բժիշկները պետք է գնահատեն նաև առկա կամ «հնարավոր» բռնությունը տղամարդկանց կողմից նույնքան պարբերաբար, որքան որ գնահատում են ընկճախտով տառապող հիվանդների մոտ ինքնասպանության հնարավորությունը։ Ավելին, «բժիշկները չպետք է թուլացնեն իրենց աչալրջությունը այն բանից հետո, երբ բռնության ենթարկվող կինն ամուսնալուծվում է ամուսնուց, որովհետև ըստ որոշ տվյալների՝ ամուսնալուծությանը հաջորդող ժամանակահատվածն ամենառիսկայինն է կնոջ համար։ Շատ տղամարդիկ հետապնդում և ծեծում են իրենց նախկին կանանց՝ փորձելով ետ վերադարձնել վերջիններիս կամ էլ պատժել՝ իրենց լքելու համար։ Ամուսնության մեջ հնարավոր բռնություն լինելու փաստի նախնական գնահատում կատարվում է ստանդարտ հարցումներով և հարցաքննությամբ, որոնք վստահելի և վավերական միջոցներ են ամուսնական բռնություններն ավելի համակարգված ուսումնասիրելու համար»։

Ելնելով բռնությամբ ուղեկցվող ամուսնությունների վերաբերյալ նոր տվյալներից՝ հեղինակները եզրակացնում են, որ «ժամանակի ընթացքում ամուսնու ծեծը կարող է հանդարտվել, սակայն հնարավոր է այն պատճառով, որ նրան հաջողվել է վախեցնել կնոջը։ Կրկին բռնության ենթարկվելու ռիսկը սակայն դեռ պահպանվում է։ Այսպիսով, այստեղ հույժ կարևոր է բուժումը․ բժիշկը չի կարող ուղղակի սպասել և նայել»։ Ամենահրատապ կլինիկական առաջնայնությունը կնոջ պաշտպանությունն է, որովհետև հենց նա է ամենահաճախը ենթարկվում բռնության, և բժիշկները պետք է իմանան, որ ծեծի ենթարկվող կնոջ համառությանն աջակցելը կարող է հանգեցնել հետագա ծեծերի կամ նույնիսկ մահվան։

Սպանություններ պատվի համար

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Russo, Nancy Felipe; Angela Pirlott (2006). «Gender-Based Violence: Concepts, Methods, and Findings». Annals of the New York Academy of Sciences. 1087: 178–205. doi:10.1196/annals.1385.024.
  2. ««Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայով սահմանված չափանիշների տեսանկյունից ՀՀ քրեական օրենսդրության վերլուծություն». Եվրոպայի խորհուրդ. հոկտեմբեր, 2017. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. Angelari, Marguerite (1997). «Hate Crime Statutes: A Promising Tool for Fighting Violence Against Women». In Karen J. Maschke (ed.). Pornography, sex work, and hate speech. Taylor & Francis.
  4. Gerstenfeld, Phyllis B. (2013). Hate Crimes: Causes, Controls, and Controversies. Sage.
  5. McPhail, Beverly (2003). «Gender-Bias Hate Crimes: A Review». In Barbara Perry (ed.). Hate and bias crime: a reader. Psychology Press.
  6. «A/RES/48/104 - Declaration on the Elimination of Violence against Women». United Nations General Assembly. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.
  7. Moradian, Azad (2010 թ․ սեպտեմբերի 10). «Domestic Violence against Single and Married Women in Iranian Society». Tolerancy.org. The Chicago School of Professional Psychology. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 1-ին.
  8. 8,0 8,1 Prügl, E. (Director) (25 November 2013). Violence Against Women. Gender and International Affairs Class 2013. Lecture conducted from The Graduate Institute of International and Development Studies (IHEID), Geneva, Switzerland.
  9. (1997). Violence against women: Definition and scope of the problem. World Health Organization, 1, 1-3. Retrieved 30 November 2013.
  10. Directive 2002/73/EC - equal treatment of 23 September 2002 amending Council Directive 76/207/EEC on the implementation of the principle of equal treatment for men and women as regards access to employment, vocational training and promotion, and working conditions [1]
  11. «"Directive 2011/36/EU of the European Parliament and of the Council of 5 April 2011 on preventing and combating trafficking in human beings and protecting its victims, and replacing Council Framework Decision 2002/629/JH"» (PDF). Official Journal of the European Union. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.
  12. «Details of Treaty No.210: Council of Europe Convention on preventing and combating violence against women and domestic violence». Council of Europe. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
  13. Եվրախորհուրդ (11.05.2011). «Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին».
  14. «General recommendations adopted by the Committee on the Elimination of Discrimination against Women». United Nations. 2003 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
  15. «Vienna Declaration and Programme of Action». refworld. 1993 թ․ հուլիսի 12. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
  16. «What We Do: Ending Violence against Women: Global Norms and Standards». UN Women. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
  17. «Inter-American Convention On The Prevention, Punishment And Eradication Of Violence Against Women "Convention Of Belem Do Para"». Organization of American States. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
  18. «Protocol to the African Charter on Human and Peoples' Rights on the Rights of Women in Africa» (PDF). African Commission on Human and Peoples' Rights. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
  19. Richters, J. M. (1994). Women, Culture and Violence; a Development, Health and Human Rights Issue.Women Autonomy Centre (VENA), 1, 1-205.
  20. 20,0 20,1 Krantz, G.; Garcia-Moreno, C. (2005). «Violence against Women». Journal of Epidemiology and Community Health. 59 (10): 818–821. doi:10.1136/jech.2004.022756. JSTOR 25570854. PMC 1732916. PMID 16166351.
  21. Sen, P. (1998). «Development Practice and Violence against Women». Gender and Development. 6 (3): 7–16. doi:10.1080/741922827. JSTOR 4030497.
  22. «Council of Europe Committee of Ministers: Recommendation 2002(5)». hrlibrary.umn.edu. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 10-ին.
  23. «Recommendations of the Committee of Ministers to member states on the protection of women against violence» (PDF). Council of Europe Committee of Ministers. 2002 թ․ ապրիլի 30. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
  24. Ertürk, Y. (2009). «Towards a Post-Patriarchal Gender Order: Confronting the universality and the particularity of violence against women». Sociologisk Forskning. 46 (4): 61–70. JSTOR 20853687.
  25. Visaria, L. (2000). «Violence against Women: A Field Study». Economic and Political Weekly. 35 (20): 1742–1751. JSTOR 4409296.
  26. Michau, L. (2007). «Approaching Old Problems in New Ways: Community Mobilisation as a Primary Prevention Strategy to Combat Violence against Women». Gender and Development. 15 (1): 95–109. doi:10.1080/13552070601179144. JSTOR 20461184.
  27. 27,0 27,1 27,2 Krug, Etienne G; Mercy, James A; Dahlberg, Linda L; Zwi, Anthony B (2002 թ․ հոկտեմբեր). «The world report on violence and health». The Lancet. 360 (9339): 1083–1088. doi:10.1016/S0140-6736(02)11133-0.
  28. 28,0 28,1 28,2 Watts, Charlotte; Zimmerman, Cathy (2002 թ․ ապրիլ). «Violence against women: global scope and magnitude». The Lancet. 359 (9313): 1232–1237. doi:10.1016/S0140-6736(02)08221-1. PMID 11955557.
  29. 29,0 29,1 29,2 29,3 29,4 29,5 29,6 29,7 29,8 «In-depth study on all forms of violence against women. Report of the Secretary-General». United Nations General Assembly. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 2-ին.
  30. 30,0 30,1 Ireland, Patricia. «Script». No Safe Place: Violence Against Women. PBS. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 2-ին.
  31. Stedman, Berne (1917 թ․ օգոստոս). «Right of Husband to Chastise Wife». Virginia Law Register. 3 (4): 241. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 2-ին.
  32. Penelope Harvey & Peter Gow Sex and violence : issues in representation and experience (1994) p. 36 Routledge 0-415-05734-5
  33. A/RES/48/104. Declaration on the Elimination of Violence against Women. United Nations.
  34. Addressing Gender-Based Violence: Advancing Human Rights Արխիվացված 2014-10-21 Wayback Machine. UNFPA.
  35. «Papua New Guinea: Police Cite Bride Price Major Factor in Marital Violence». Violence is not our Culture. 2011 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.
  36. «An Exploratory Study of Bride Price and Domestic Violence in Bundibugyo District, Uganda» (PDF). Centre for Human Rights Advancement (Cehura). 2012 թ․ ապրիլ. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.
  37. «The Face of Honour Based Crimes: Global Concerns and Solutions» (PDF). International Journal of Criminal Justice Sciences. 6 (1 & 2). 2011. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.
  38. Before 1981, Art. 587 read: He who causes the death of a spouse, daughter, or sister upon discovering her in illegitimate carnal relations and in the heat of passion caused by the offence to his honour or that of his family will be sentenced to three to seven years. The same sentence shall apply to whom, in the above circumstances, causes the death of the person involved in illegitimate carnal relations with his spouse, daughter, or sister. [2]
  39. Uma Narayan, Cross‐Cultural Connections, Border‐Crossings, and "Death by Culture": Thinking about Dowry-Murders in India and Domestic‐Violence Murders in the United States. In Dislocating Cultures: Identities, Traditions and Third World Feminism (New York: Routledge, 1997): 83–117.
  40. Calvert R (1974). «Criminal and civil liability in husband-wife assaults». In Steinmetz S, Straus M (eds.). Violence in the family. New York: Harper & Row. էջեր 88–91.
  41. 41,0 41,1 U.S. Department of Justice, Office of Violence Against Women (OVM). «The History of the Violence Against Women Act» (PDF). U.S. Department of Justice. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 2-ին.
  42. R. v. Jackson [1891]. 1 Q.B. 671
  43. Encyclopædia Britannica Eleventh Edition, 1911. Article Corporal punishment
  44. 44,0 44,1 44,2 44,3 44,4 Venis, Sarah; Horton, Richard (2002 թ․ ապրիլ). «Violence against women: a global burden». The Lancet. 359 (9313): 1172. doi:10.1016/S0140-6736(02)08251-X.
  45. 45,0 45,1 45,2 45,3 45,4 45,5 «Global Norms and Standards: Ending Violence against Women». UN Women. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 2-ին.
  46. 46,0 46,1 Garcia-Moreno, Claudia (2005). WHO Multi-country Study on Women's Health and Domestic Violence against Women (PDF). Switzerland: WHO. ISBN 924159358X. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.
  47. Fried, Susana T. "Violence against Women". Health and Human Rights 6.2 (2003): 88.
  48. «Protection of Women Human Rights Defenders». The Norway Post. 2013 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.
  49. «UN adopts landmark resolution on Protecting Women Human Rights Defenders». AWID. 2013 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.
  50. Kohlman, Cindy. "Inceptia Institute Violence Against Women Act (VAWA) New Reporting Requirements Effective July 1, 2015 – Are You Ready? Inceptia Institute, 9 June 2015.
  51. "Tribal Justice: Prosecuting Non-Natives for Sexual Assault on Reservations". PBS. 5 September 2015.
  52. Fawole (2003). «Interventions for Violence Prevention among Young Female Hawkers in Motor Parks in South-Western Nigeria: A Review of Effectiveness». African Journal of Reproductive Health. 7: 71–82. doi:10.2307/3583347. JSTOR 3583347.
  53. «Violence against women». WHO. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 2-ին.
  54. Fried, S. T. (2003). «Violence against Women». Health and Human Rights. 6 (2): 88–111. doi:10.2307/4065431. JSTOR 4065431.
  55. 55,0 55,1 55,2 Fried, S. T. (2003). «Violence against Women». Health and Human Rights. 6 (2): 88–111 [91]. doi:10.2307/4065431. JSTOR 4065431.
  56. Colarossi, L. (2005). «A Response to Danis & Lockhart: What Guides Social Work Knowledge about Violence Against Women?». Journal of Social Work Education. 41 (1): 147–159. doi:10.5175/jswe.2005.200400418. JSTOR 23044038.
  57. "Violence against women". World Health Organization (1 September 2011).
  58. Maffly, Brian (21 March 2009). "BYU study links women's safety, nation's peace" Արխիվացված 2010-02-02 Wayback Machine. The Salt Lake Tribune
  59. «The Great Divide: Revealing Differences in the Islamic World Regarding the Status of Women and its Impact on International Peace» (PDF). 2007. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.
  60. «Violence against women: Definition and scope of the problem» (PDF). World Health Organization. 1997 թ․ հունիս. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  61. «Rosche, D., & Dawe, A. (2013). Ending Violence Against Women: the Case for a Comprehensive International Action Plan. Oxfam Briefing Note, 1, 1-10» (PDF). Oxfam. էջ 2. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 29-ին.
  62. «International Day for the Elimination of Violence against Women». United Nations. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
  63. "Rape at the National Level, number of police recorded offenses". United Nations Office on Drugs and Crime.
  64. American Medical Association (1995) Sexual Assault in America. AMA.
  65. «A gap or a chasm? Attrition in reported rape cases» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 31-ին.
  66. Abbey, A.; BeShears, R.; Clinton-Sherrod, A. M.; McAuslan, P. (2004). «Similarities and differences in women's sexual assault experiences based on tactics used by the perpetrator» (PDF). Psychology of Women Quarterly. 28: 323–332. doi:10.1111/j.1471-6402.2004.00149.x. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունվարի 8-ին.
  67. «Statistics». Rape, Abuse & Incest National Network. Վերցված է 2008 թ․ հունվարի 1-ին.
  68. Alberto R. Gonzales et al. Extent, Nature, and Consequences of Rape Victimization: Findings From the National Violence Against Women Survey. U.S. Department of Justice Office of Justice Programs. January 2006
  69. «Sexual Assault in Australia: A Statistical Overview, 2004». Abs.gov.au. 2006 թ․ դեկտեմբերի 8.
  70. «Rape and sexual assault of women: findings from the British Crime Survey» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 31-ին.
  71. «Post Traumatic Stress Disorder in Rape Survivors». The American Academy of Experts in Traumatic Stress. 1995. Վերցված է 2013 թ․ ապրիլի 30-ին.
  72. «Rape victim threatened to withdraw case in UP». zeenews.india.com. Press Trust of India. 2011 թ․ մարտի 19. Վերցված է 2013 թ․ փետրվարի 3-ին.
  73. «Stigmatization of rape & honor killings». WISE Muslim Women. 2002 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 3-ին.
  74. Harter, Pascale (2011 թ․ հունիսի 14). «Libya rape victims 'face honour killings'». BBC News. Վերցված է 2013 թ․ փետրվարի 3-ին.
  75. «Morocco protest after raped Amina Filali kills herself». BBC News. 2012 թ․ մարտի 15.
  76. O'Grady William (2011). Crime in Canadian Context: debates and controversies. Oxford University Press 0195433785.
  77. «Canadian Centre for Justice Statistics Profile Series» (PDF). Statistics Canada. 2010 թ․ մայիսի 17. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.
  78. «Sexual Assault in Canada: What Do We Know?» (PDF). The Sex Information and Education Council of Canada. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.
  79. Jennifer Temkin, Rape and the legal process, Oxford University Press, 2002 0198763549, p. 86.
  80. «N.C. the last state to outlaw marital rape». The Daily Gazette. 1993 թ․ հուլիսի 2. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.
  81. «R v R [1991] UKHL 12 (23 October 1991)». British and Irish Legal Information Institute. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.
  82. Zeegers, Nicolle. «What Epistemology Would Serve Criminal Law Best in Finding the Truth about Rape?» (PDF). Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.(չաշխատող հղում)
  83. Kieler, Marita. «Tatbestandsprobleme der sexuellen Nötigung, Vergewaltigung sowie des sexuellen Mißbrauchs widerstandsunfähiger Personen» (PDF). Tenea. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.
  84. «1 Կորնթացիներ». www.armenianchurchlibrary.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
  85. «1 corinthians 7:3-7:5 NKJV». Bible Gateway. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.
  86. «Valley paper criticized over pastor's column on spousal rape». Alaska Dispatch. 2011 թ․ հուլիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.
  87. «Hadith 4:460». Sacred-texts.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.
  88. Josh Halliday (2010 թ․ նոյեմբերի 8). «Islam Channel censured by Ofcom». The Guardian. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.
  89. «Cleric 'must deny' views on rape». BBC News. 2009 թ․ հունվարի 22.
  90. «Intimate partner violence: overview». Centers for Disease Control and Prevention. 2006. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 4-ին.
  91. «Injury prevention & control: division of violence prevention: Intimate partner violence: consequences». Centers for Disease Control and Prevention.
  92. «Wheel gallery». The Duluth Model. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 28-ին.
  93. «All domestic abuse deaths to have multi-agency review». BBC news. 2011 թ․ ապրիլի 13. Վերցված է 2011 թ․ ապրիլի 14-ին.
  94. L'action du ministère dans le cadre des violences au sein du couple / Aide aux victimes: présentation des différents dispositifs (PDF) (French). Ministère de l'Intérieur. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  95. «Violence against women». World Health Organization. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.
  96. «Ethiopian women are most abused». BBC News. 2006 թ․ հոկտեմբերի 11.
  97. Clarke, Kris (2011 թ․ օգոստոս). «The paradoxical approach to intimate partner violence in Finland». International Perspectives in Victimology. Tokiwa University via The Press at California State University. 6 (1): 9–19. doi:10.5364/ipiv.6.1.19. Available through academia.edu.
  98. McKie, Linda; Hearn, Jeff (2004 թ․ օգոստոս). «Gender-neutrality and gender equality: comparing and contrasting policy responses to 'domestic violence' in Finland and Scotland». Scottish Affairs. Edinburgh University Press. 48 (1): 85–107. doi:10.3366/scot.2004.0043. Pdf.
  99. Case Closed: Rape and Human Rights in the Nordic Countries (PDF) (Report). Amnesty International. 2008 թ․ սեպտեմբեր. էջեր 89–91.{{cite report}}: CS1 սպաս․ postscript (link)
  100. Bott, Sarah; Guedes, Alessandra; Goodwin, Mary; Mendoza, Jennifer Adams (2012). Violence against women in Latin America and the Caribbean: a comparative analysis of population-based data from 12 countries. Centers for Disease Control and Prevention and the Pan American Health Organization. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին. English pdf. Արխիվացված 4 Փետրվար 2016 Wayback Machine Spanish pdf. Արխիվացված 8 Ապրիլ 2015 Wayback Machine
  101. Girshick, Lori B. (2002 թ․ դեկտեմբեր). «No sugar, no spice: reflections on research on woman-to-woman sexual violence». Violence Against Women. Sage. 8 (12): 1500–1520. doi:10.1177/107780102237967.
  102. Rose, Suzana. «Lesbian partner violence fact sheet». Medical University of South Carolina.

Գրականություն

խմբագրել
  • Durham, Meenakshi G. (2013 թ․ փետրվար). «Vicious assault shakes Texas town: the politics of gender violence in The New York Times' coverage of a schoolgirl's gang rape». Journalism Studies. Taylor & Francis Online. 14 (1): 1–12. doi:10.1080/1461670X.2012.657907.
  • Bellemare, Marc F. New Working Paper: Explaining the Persistence of Female Genital Cutting in The Gambia 17 June 2013.
  • Gerry Mackie, Female Genital Cutting: A harmless Practice? Արխիվացված 2013-05-09 Wayback Machine Medical Anthropology Quarterly. 135-158p.
  • Jacqui True, "The Political Economy of Violence against Women". USA. 2012. 978-0-19-975591-2
  • James, S.M. (1998). «Shades of Othering: Reflections on Female Circumcision/Genital Mutilation». Signs. 23 (4): 1031–1048. doi:10.1086/495300.
  • Jones, H.; Diop, N.; Askew, I.; Kabore, I. (1999). «Female Genital Cutting Practices in Burkina Faso and Mali and Their Negative Health Outcomes». Studies in Family Planning. 30 (3): 219–230. doi:10.1111/j.1728-4465.1999.00219.x.
  • Jones, W.K.; Smith, B. Kieke Jr.; Wilcox, L. (1997). «Female Genital Mutilation/Female Circumcision: Who Is at Risk in the US?». Public Health Reports. 112 (5): 368–377.
  • Kwame Anthony Appiah, Convincing Other Cultures to Change. 21 September 2010, Big Think.
  • Kelly, Liz (4–5 December 2005). «Inside Outsiders: Mainstreaming violence against women into human rights discourse and practice». International Feminist Journal of Politics: 451–495.
  • Lori L. Heise, Jacqueline Pitanguy and Adrienne Germain, "Violence against Women (World Bank, 1994): The Hidden Health Burden". World Bank Discussion Paper No. 255. The World Bank Washington, D.C.
  • Nora Almosaed (2004), Violence against women: a cross-cultural perspective. Published online: 23 Jan, 2007. Journal of Muslim Minority Affairs.
  • Shell-Duncan, B.; Hernlund, Y. (2006). «Are there 'Stages of Change' in the Practice of Female Genital Cutting? Qualitative Research Findings from Senegal and the Gambia». African Journal of Reproductive Health. 10 (2): 56–71.
  • Skaine, R. (2005), Female Genital Mutilation: Legal, Cultural and Medical Issues, Jefferson, NC: McFarland & Company, Inc.
  • Wagner, N. (2013), "Why Female Genital Cutting Persist?", Working Paper, University of Rotterdam.
  • Wakabi, W (2007). «Africa Battles to Make Female Genital Mutilation History». The Lancet. 369 (9567): 1069–70. doi:10.1016/s0140-6736(07)60508-x. PMID 17405200.
  • Williams, L.; Sobieszczyk, T. (1997). «Attitudes Surrounding the Continuation of Female Circumcision in the Sudan: Passing the Tradition to the Next Generation». Journal of Marriage and the Family. 59 (4): 966–981. doi:10.2307/353796.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բռնություն կանանց նկատմամբ» հոդվածին։