Քարկոծում (լատին․՝ lapidatio - լապիդացիա), մահապատժի տեսակ, ծանոթ դեռևս հին հրեաների և հույների շրջանում։

Քարտեզ, որտեղ ներկայացված են այն երկրները, որտեղ հասարակական քարկոծումը պատժի դատական կամ արտադատական ձև է: Նիգերիայում և Մալայզիայում կիրառվում է այն շրջաններում, որտեղ մուսուլմանները գերակշռում են։
Ռեմբրանդտի «Սուրբ Ստեփանոսի քարկոծումը» կտավ 1625 թ.

Նկարագրություն խմբագրել

Լիազորված մարմնի՝ դատարանի կամ թագավորի վճռից հետո հավաքվում էր քաղաքացիների ամբոխը, որը սպանում էր մեղավորին մեծ քարեր շպրտելու միջոցով։ Հրեական իրավունքում քարկոծման ենթարկում էին ընդամենը 18 տեսակի հանցանքների համար, որոնց համար Աստվածաշնչում անմիջապես նշված էր այդ պատժի տեսակը։ Այնուամենայնիվ, Թալմուդում քարկոծումը փոխարինվեց դատապարտյալին քարերի վրա գցելով։ Թալմուդի համաձայն, դատապարտյալին պետք է գցեին այնպիսի բարձրությունից, որպեսզի մահը միանգամից լինի, բայց մարմինը չայլանդակվի։

Քարկոծումը հետևյալ կերպ էր տեղի ունենում՝ դատապարտյալը թրմեցնող բույսերով խմիչք էր խմում, որպես ցավազրկող։ Դրանից հետո նրան հրում էին ժայռից ու եթե նա չէր մահանում դրանից, նրա վրա վերևից մեծ քար էին գլորում։ Իրանի քրեական օրեսգրքի 119 հոդվածի համաձայն՝ քարկոծման դեպքում քարերը չպետք է լինեին այքան մեծ, որ դատապարտյալը մահանար մեկ կամ մի քանի հարվածներից, ինչպես նաև ոչ այնքան փոքր, որ անհնարին լիներ դրանք անվանել քար։ Որպես կանոն, դատապարտյալին մինչև ծնկները թաղում էին հողի մեջ և ծածկում էին ծածկոցով։ Քարերը բռունցքից մեծ չպետք է լինեին, որպեսզի զոհը շատ արագ չմահանար։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարկոծում» հոդվածին։