Պողոս առաքյալի առաջին նամակը Կորնթացիներին
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պողոս Առաքյալի առաջին նամակը Կորնթացիներին (նաև՝ Պողոս Առաքյալի Ա թուղթը կորնթացիներին, կրճատ՝ Ա Կորնթացիներ), Աստվածաշունչ մատյանի Նոր Կտակարան բաժնի հերթականությամբ յոթերորդ գիրքը։ Իրենից ներկայացնում է Պողոս առաքյալի նամակը Կորնթոսի քրիստոնյա համայնքին։ Պողոս առաքյալի հեղինակ լինելը ուսումնասիրողների մեծամասնության կողմից չի վիճարկվում։
Հայտնի մեջբերումներԽմբագրել
- Եղայ տկարների հետ ինչպէս տկար, որպէսզի շահեմ տկարներին։ Բոլորի հետ ամէն ինչ եղայ, որպէսզի թերեւս փրկեմ ոմանց։ (9.22)
- Եւ եթէ մարգարէութիւն անելու շնորհ ունենամ եւ հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտութիւնը, եւ եթէ ունենամ ամբողջ հաւատը՝ մինչեւ իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սէր չունենամ, ոչինչ եմ։ (13.2)
- Այժմ տեսնում ենք աղօտ, ինչպէս պատկերը հայելու մէջ. իսկ այն ժամանակ պիտի լինի դէմառդէմ։ Այժմ շատից քիչը գիտեմ, իսկ այն ժամանակ կը գիտենամ՝ ինչպէս որ Նա ճանաչեց ինձ։ (13.12)