Բիրգիտ Ֆիշեր (գերմաներեն՝ Birgit Fischer, փետրվարի 25, 1962(1962-02-25)[3], Հաֆելի Բրանդենբուրգ, Potsdam District, Արևելյան Գերմանիա[4][5][6]), գերմանացի նշանավոր մարզուհի (բայդարկաներով թիավարություն), օլիմպիական խաղերի ութակի, աշխարհի առաջնությունների քսանութակի չեմպիոնուհի. առավելագույն տիտղոսներ նվաճած մարզիկներից մեկը սպորտի պատմության մեջ։ Մինչև 1990 թվականը մրցումներում ներկայացրել է Արևելյան Գերմանիան (Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը), այնուհետև՝ միավորված Գերմանիան՝ նվաճելով բազմաթիվ մրցանակներ[7]։

Բիրգիտ Ֆիշեր
Birgit Fischer.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական[1][2]
Մասնագիտացում՝թեթևատլետ և kayaker
Երկիր՝Flag of Germany.svg Գերմանիա և Flag of East Germany.svg Արևելյան Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 25, 1962(1962-02-25)[3] (60 տարեկան)
Ծննդավայր՝Հաֆելի Բրանդենբուրգ, Potsdam District, Արևելյան Գերմանիա[4][5][6]

ԿենսագրությունԽմբագրել

Բիրգիտը ծնվել է Արևելյան Գերմանիայում՝ Հավելի Բրանդենբուրգ քաղաքում[8]։ Հաճախել է Պոտսդամի բանակի մարզական ակումբի թիավարության խմբակի պարապմունքներին, հետագայում ծառայել է ազգային ժողովրդական բանակում որպես մարզական հրահանգիչ՝ հասնելով մայորի սպայական կոչման։

1980-2004 թթ. միջակայքում մասնակցել է վեց ամառային օլիմպիական խաղերի, որոնցում ընդհանուր առմամբ նվաճել է տասներկու մեդալ՝ ութ ոսկե և չորս արծաթե[7][1]: 1979-ից մինչև 2005 թվականն անցկացված աշխարհի առաջնություններում վաստակել է 38, Եվրոպայի 2000-2005 թթ. առաջնություններում՝ 9 մեդալ[7]։

Ի մի բերելով մարզական ողջ կարիերայի ընթացքում Բիրգիտ Ֆիշերի ձեռք բերած նվաճումները՝ ուսումնասիրողներն արձանագրել են հետևյալ առավել ակնառու ցուցանիշները.

  • գերմանացի բոլոր մարզիկների (թե՛ կին, թե՛ տղամարդ) շարքում նա առաջին տեղն է գրավում օլիմպիական իր մեդալների քանակով.
  • հունգարացի Ալադար Գերևիչի և գերմանացի Հանս Գյունտեր Վինկլերի հետ ռեկորդակիր է համարվում այն օլիմպիադաներին մասնկցության թվով (6), որոնցում մրցանակների է արժանացել։ Ընդ որում՝ Բիրգիտը օլիմպիական խաղերի պատմության մեջ միակն է, ով հինգ օլիմպիադաներում նվաճել է առնվազն երկու մեդալ (յուրաքանչյուրում).
  • Բ. Ֆիշերը միակ մարզուհին է, ում հաջողվել է օլիմպիական մեդալներ նվաճել 24 տարի ձգված ժամանակահատվածում.
  • թիավարող մարզիկների մեջ (թե՛ կին, թե՛ տղամարդ) ամենաշատ օլիմպիական մեդալներն է նաճել (12).
  • եղել է ամենաերիտասարդ (18 տարեկան - 1980 թվականին) և ամենատարեց (42 տարեկան - 2004 թվականին) օլիմպիական չեմպիոնուհին բայդարկաներով և կանոեներով թիավարության ասպարեզում.
  • 2004 թվականին ճանաչվել է Գերմանիայի «Տարվա մարզուհի»։

Բիրգիտ Ֆիշերը միաժամանակ վարպետ լուսանկարիչ է. նրա լուսանկարչական լավագույն աշխատանքները ներկայացված են «Օլիմպիականների արվեստը» («Art of the Olympians») անվանումով հայտնի ամերիկյան թանգարանում ու վերջինիս կազմակերպած շրջիկ ցուցահանդեսներում[9]։

Թիավարության բնագավառում մարզական նվաճումներով աչքի են ընկել նաև նրա մտերիմներից զարմուհին՝ Ֆաննին, որը 2008 թվականին Պեկինում անցկացված ամառային օլիմպիական խաղերում ոսկե մեդալ է նվաճել K-4 500 մ մրցաձևում, և եղբայրը՝ Ֆրանկը, ով 1981-1986 թթ. միջակայքում անցկացված աշխարհի առաջնություններում վաստակել է ինը մեդալ։

Միջազգային նվաճումներԽմբագրել

Ներկայացրել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը
Օլիմպիական խաղեր
Տարին Մրցավայրը Մեդալները Մրցաձևը
1980 Մոսկվա (  ԽՍՀՄ) 1 ոսկե K1 500 մ
1988 Սեուլ (  Հարավային Կորեա) 2 արծաթե K1 500 մ
1988 Սեուլ (  Հարավային Կորեա) 1 ոսկե K2 500 մ
1988 Սեուլ (  Հարավային Կորեա) 1 ոսկե K4 500 մ
Աշխարհի առաջնություններ
Տարին Մրցավայրը Մեդալները Մրցաձևը
1979 Դույսբուրգ ( ) 1 ոսկե K4 500 մ
1981 Նոթինգհեմ (  Մեծ Բրիտանիա) 1 ոսկե K1 500 m
1981 Նոթինգհեմ (  Մեծ Բրիտանիա) 1 ոսկե K2 500 մ
1981 Նոթինգհեմ (  Մեծ Բրիտանիա) 1 ոսկե K4 500 մ
1982 Բելգրադ (  Հարավսլավիա) 1 ոսկե K1 500 մ
1982 Բելգրադ (  Հարավսլավիա) 1 ոսկե K2 500 m
1982 Բելգրադ (  Հարավսլավիա) 1 ոսկե K4 500 m
1983 Տամպերե (  Ֆինլանդիա) 1 ոսկե K1 500 մ
1983 Տամպերե (  Ֆինլանդիա) 1 ոսկե K2 500 մ
1983 Տամպերե (  Ֆինլանդիա) 1 ոսկե K4 500 մ
1985 Մեխելեն (  Բելգիա) 1 ոսկե K1 500 մ
1985 Մեխելեն (  Բելգիա) 1 ոսկե K2 500 մ
1985 Մեխելեն (  Բելգիա) 1 ոսկե K4 500 մ
1987 Դույսբուրգ ( ) 1 ոսկե K1 500 մ
1987 Դույսբուրգ ( ) 1 ոսկե K2 500 մ
1987 Դույսբուրգ ( ) 1 ոսկե K4 500 մ
Ներկայացրել է   Գերմանիան
Օլիմպիական խաղեր
Տարին Մրցավայրը Մեդալները Մրցաձևը
1992 Բարսելոն (  Իսպանիա) 1 ոսկե K1 500 մ
1992 Բարսելոն (  Իսպանիա) 2 արծաթե K4 500 մ
1996 Ատլանտա (  ԱՄՆ) 2 արծաթե K2 500 մ
1996 Ատլանտա (  ԱՄՆ) 1 ոսկե K4 500 մ
2000 Սիդնեյ (  Ավստրալիա) 1 ոսկե K2 500 մ
2000 Սիդնեյ (  Ավստրալիա) 1 ոսկե K4 500 մ
2004 Աթենք (  Հունաստան) 2 արծաթե K2 500 մ
2004 Աթենք (  Հունաստան) 1 ոսկե K4 500 մ
Աշխարհի առաջնություններ
Տարին Մրցավայրը Մեդալները Մրցաձևը
1993 Կոպենհագեն (  Դանիա) 1 ոսկե K1 500 մ
1993 Կոպենհագեն (  Դանիա) 3 բրոնզե K1 5000 մ
1993 Կոպենհագեն (  Դանիա) 1 ոսկե K4 500 մ
1994 Մեխիկո (  Մեքսիկա) 1 ոսկե K1 500 մ
1994 Մեխիկո (  Մեքսիկա) 2 արծաթե K2 200 մ
1994 Մեխիկո (  Մեքսիկա) 3 բրոնզե K2 500 մ
1994 Մեխիկո (  Մեքսիկա) 2 արծաթե K4 200 մ
1994 Մեխիկո (  Մեքսիկա) 1 ոսկե K4 500 մ
1995 Դույսբուրգ (  Գերմանիա) 2 արծաթե K4 200 մ
1995 Դույսբուրգ (  Գերմանիա) 1 ոսկե K4 500 մ
1997 Դարթմըդ (  Կանադա) 1 ոսկե K2 200 մ
1997 Դարթմըդ (  Կանադա) 1 ոսկե K2 500 մ
1997 Դարթմըդ (  Կանադա) 1 ոսկե K2 1000 m
1997 Դարթմըդ (  Կանադա) 1 ոսկե K4 200 մ
1997 Դարթմըդ (  Կանադա) 1 ոսկե K4 500 մ
1998 Սեգեդ (  Հունգարիա) 2 արծաթե K2 500 մ
1998 Սեգեդ (  Հունգարիա) 2 արծաթե K2 1000 մ
1998 Սեգեդ (  Հունգարիա) 1 ոսկե K4 500 m
1999 Միլան (  Իտալիա) 2 արծաթե K4 500 մ
2005 Զագրեբ (  Խորվաթիա) 3 բրոնզե K2 200 մ
2005 Զագրեբ (  Խորվաթիա) 3 բրոնզե K4 1000 մ
Եվրոպայի առաջնություններ
Տարին Մրցավայրը Մեդալները Մրցաձևը
2000 Պոզնան (  Լեհաստան) 2 արծաթե K2 200 մ
2000 Պոզնան (  Լեհաստան) 3 բրոնզե K2 500 մ
2000 Պոզնան (  Լեհաստան) 1 ոսկե K2 1000 մ
2000 Պոզնան (  Լեհաստան) 2 արծաթե K4 200 մ
2000 Պոզնան (  Լեհաստան) 1 ոսկե K4 500 մ
2004 Պոզնան (  Լեհաստան) 3 բրոնզե K2 200 մ
2004 Պոզնան (  Լեհաստան) 2 արծաթե K2 500 մ
2005 Պոզնան (  Լեհաստան) 3 բրոնզե K2 200 մ
2005 Պոզնան (  Լեհաստան) 2 արծաթե K4 1000 մ

ԾանոթագրություններԽմբագրել