Մեխելեն (հոլ.՝ Mechelen, ֆր.՝ Malines), քաղաք և մունիցիպալիտետ Բելգիայի Անտվերպեն նահանգում։ Բացի բուն քաղաքի կազմից, նրա կազմի մեջ են մտնում նաև համայնքի ավաններ՝ Հեֆֆեն (Heffen), Հոմբեկ (Hombeek), Լեստ (Leest), Մեյզեն (Muizen) և Վալեմ (Walem)։ Համայնքի ընդհանուր բնակչությունը կազմում է 80 176 բնակիչ, մակերեսը - 65,19 կմ (2008 թվականի դրությամբ)։ Մեխելենը գտնվում է Դեյլե գետի վրա։

Քաղաք, մունիցիպալիտետ
Մեխելեն
Mechelen
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲելգիա Բելգիա
Առաջին հիշատակում12 Դեկտեմբերի 1008
Մակերես65,80 կմ²
Պաշտոնական լեզուհոլանդերեն
Խոսվող լեզուներՀոլանդերեն
Բնակչություն79 503 մարդ (2008)
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ015 - 03
Փոստային դասիչ2800[1], 2801[1], 2811[1] և 2812[1]
Պաշտոնական կայքmechelen.be
Մեխելեն (Բելգիա)##
Մեխելեն (Բելգիա)

Տեղագրություն Խմբագրել

Պատմականորեն Մեխելենը եղել է ճահճուտ տեղանքում։ Դրա մասին վկայող շատ փողոցներ ու թաղամասեր կան որոնք կրում են հենց այդ ճահճուտ տեղանքի հիշողությունները[2]։

Տասնվեցերորդ դարում Մեխելենում կար տասներեք կղզիներ և երեք կամուրջներ։

Պատմություն Խմբագրել

Առաջին բնակավայրը Մեխելենում եղել է դեռ հին ժամանակներից։ III-IV դարերում Մեխելենի տեղում ապրել են գերմանական հեթանոսական ցեղեր, որոնք հետագայում դարձի են եկել դեպի քրիստոնեություն։ Քաղաքի մասին առաջին հիշատակումը եղել է 1008 թվականին։

XVI դարի առաջին կեսին բարձր էր Մեխելենի քաղաքական դերը։ Այս ընթացքում Մեխելենը նույնիսկ եղել է Իսպանական Նիդեռլանդների մայրաքաղաք։

Սակայն, սկսած XV դարից, քաղաք դերը սկսել է նվազել։ Այնուամենայնիվ, մեծ է եղել քաղաքի դերը կրոնական ոլորտում։ Այսպես, 1559 թվականին Մեխելենը թեմի կենտրոն էր, բայց 1961 թվականից նա կիսում է իր տիտղոսը Բրյուսելի հետ (այսպիսով, թեմը ունի երկու կենտրոն)։

XIX դարում սկսեց զարգանալ քաղաքի արդյունաբերությունը։ 1835 թվականին բացվեց Մեխելեն-Բրյուսել երկաթուղին։ Սա եղել է Բելգիայի առաջին երկաթուղին։ Մի քանի տարի անց կառուցվել է նաև Բելգիայի երկրորդ երկաթուղին Մեխելեն-Դենդերմոնդ-Գենտ։

 

Թանգարաններ Խմբագրել

Մեխելենում կան բազմաթիվ թանգարններ։ Այստեղ ներկայացված են ամենահայտնիները

  • Բրյուսելի դարպասի թանգարան (Stedelijk Museum Brusselpoort)
  • Խաղալիքների թանգարան (Speelgoedmuseum)[3])
  • Երկաթուղային թանգարան (Spoorwegmuseum De Mijlpaal vzw)
  • Հնագիտական թանգարան (Archeologisch Museum)
  • Գարեջրատուն-թանգարան «Het Anker»[4]

Հայտնի բնակիչներ Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Crossroads Bank for Enterprises
  2. Foncke et al. Mechelen de heerlijke, 1947
  3. Speelgoedmuseum
  4. Joods Museum van deportatie en verzet Archived 2011-02-26 at the Wayback Machine.

Արտաքին հղումներ Խմբագրել