Ուրարտու ՖԱ

հայկական ֆուտբոլային ակումբ
(Վերահղված է Բանանց ՖԱից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս Ուրարտու (այլ կիրառումներ) և Բանանց (այլ կիրառումներ):

«Ուրարտու» (նախկինում՝ «Բանանց»), հայկական ֆուտբոլային ակումբ Երևանից։ Ակումբը ստեղծվել է 1992 թվականին և ներկայումս խաղում է Բարձրագույն խմբում։ «Ուրարտուն» հաղթել է Հայաստանի գավաթը 4 անգամ՝ 1992, 2007, 2016 և 2023 թվականներին։ 2013-2014 մրցաշրջանում առաջին անգամ հաղթել է Հայաստանի առաջնությունը։

Ուրարտու
Ամբողջական անուն Ուրարտու Ֆուտբոլային Ակումբ
Մականուն(ներ) Առյուծներ
Գույներ Մանուշակագույն, ծիրանագույն
Հիմնադրում հունվարի 20, 1992
Երկիր  Հայաստան
Քաղաք Երևան
Մարզադաշտ Ուրարտու մարզադաշտ
Տարողունակություն 4,860
Տեր Ռուսաստան Ջևան Չելոյանց
Ռուսաստան Օլեգ Մկրտչյան
Նախագահ Հայաստան Գոհար Վարդանյան
Մարզիչ Հայաստան Դմիտրի Գունկո
Կայք
Լիգա Պրեմիեր լիգա
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

2016 թվականի սկզբին ռուսաստանաբնակ հայ բիզնեսմեն Ջևան Չելոյանցը դարձավ «Բանանցի» համասեփականատերը։

Պատմություն

խմբագրել

Բանանց Կոտայք

խմբագրել

Ուրարտու ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է Սարգիս Իսրայելյանի կողմից 1992 թվականի հունվարի 21-ին Կոտայք գյուղում։ Նա անվանեց ակումբը իր հայրենի գյուղի՝ Քարհատի շրջանի Բանանցի պատվին[1]։ 1992 թվականից 1995-ը թիմը կոչվել է Բանանց Կոտայք։

1992 թվականին Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ Բանանցը գրավեց 3-րդ հորիզոնականը առաջնությունում և հաղթեց Հայաստանի գավաթը՝ դառնալով գավաթի առաջին գավաթակիրը։ Թիմի հարձակվող Աշոտ Բարսեղյանը դարձավ Բարձրագույն խմբի լավագույն ռմբարկու՝ 34 գոլով։

1995 թվականի մրցաշրջանից հետո ակումբը ընկավ ֆինանսական ճգնաժամի մեջ։ Ակումբի տերերը որոշեցին միաձուլվել Աբովյանի Կոտայք ֆուտբոլային ակումբի հետ։ 2001 թվականին Բանանցը դադարեցրեց համագործակցությունը Կոտայքի հետ և տեղափոխվեց Աբովյանից Երևան։

Բանանց Երևան

խմբագրել

2001 թվականին Բանանցը տեղափոխվեց Երևան։ 2003 թվականի սկզբում Բանանցը միաձուլվեց Սպարտակ Երևան ֆուտբոլային ակումբի հետ՝ պահպանելով նախկին անվանումը։ Սպարտակը դարձավ Բանանցի երիտասարդական ակադեմիան՝ վերանվանվելով Բանանց-2։ Միավորվելուց հետո Բանանցը վերցրեց որոշ Սպարտակի ֆուտբոլիստների, որոնցից էր Սամվել Մելքոնյանը, ով հետագայում դարձավ Բանանցի պատմության ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը։

2005 թվականին Էդուարդ Գրիգորյանի անվան ֆուտբոլի մարզադպրոցը անցավ Բանանցին, այսպիսով՝ թիմը ձեռք բերեց իր մարզաբազան[2]։ 2010 թվականին ստեղծվեց թիմի ֆան ակումբը, որը կոչվեց «Հպարտ Արծիվներ»։

2007 թվականին Բանանցը երկրորդ անգամ հաղթեց Հայաստանի գավաթը՝ եզրափակչում 3-1 հաշվով պարտության մատնելով Արարատին։ 2013-14 մրցաշրջանում թիմը իր պատմության մեջ առաջին անգամ հաղթեց Հայաստանի առաջնությունը՝ մրցաշրջանի 28 տուրում վաստակելով 50 միավոր[3]։ 2014 թվականին Բանանցը հաղթեց Հայաստանի սուպերգավաթը՝ եզրափակչում 3-0 հաշվով պարտության մատնելով Փյունիկին[4]։ 2015-16 մրցաշրջանում եզրափակչում 2-0 հաշվով հաղթելով Միկային՝ Բանանցը 3-րդ անգամ նվաճեց Հայաստանի գավաթը[5]։

Ուրարտու Երևան

խմբագրել

2019 թվականի օգոստոսի 1-ին Բանանց ակումբը անվանափոխվեց և ստացավ «Ուրարտու» անվանումը[6][7]։

Ուրարտուի գլխամասային գրասենյակը գտնվում է Երևանում՝ Ջիվանի 2 հասցեում[8]։ Իր մարզումները թիմը անցկացնում է մարզական կենտրոնում, որը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

Նվաճումներ

խմբագրել

Վիճակագրություն

խմբագրել
Մրցաշար Դ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ Առաջնության ռմբարկու Գավաթ
1992 Հայաստանի Բարձրագույն խումբ 2 34 28 3 3 125 34 +91 59   Աշոտ Բարսեղյան (34) Հ
1993 Հայաստանի Բարձրագույն խումբ 3 28 23 2 3 111 21 +90 48   Անդրանիկ Հովսեփյան (26) 1/2
1994 Հայաստանի Բարձրագույն խումբ 5 28 17 1 10 95 56 +39 35 1/2
1995 - 2000 թիմն առաջնությանը չի մասնակցել
2001 Հայաստանի Բարձրագույն խումբ 7 22 10 4 8 46 28 +18 34   Մկրտիչ Հովհաննիսյան (11) 1/8
2002 Հայաստանի Բարձրագույն խումբ 3 22 16 2 4 43 15 +28 50   Տիգրան Եսայան (11) 1/4
2003 Հայաստանի Բարձրագույն խումբ 2 28 21 3 4 89 15 +74 66   Արա Հակոբյան (45) Ե
2004 Հայաստանի Բարձրագույն խումբ 3 28 12 7 9 40 39 +1 43   Սամվել Մելքոնյան (8) Ե
2005 Հայաստանի Բարձրագույն խումբ 3 26 15 6 5 49 31 +18 51   Արամ Հակոբյան (11) 1/2
2006 Հայաստանի Բարձրագույն խումբ 2 28 18 3 7 67 26 +41 57   Արամ Հակոբյան (25) 1/2
2007 Հայաստանի Բարձրագույն խումբ 2 28 16 4 8 56 26 +30 52   Արսեն Բալաբեկյան (15) Հ
2008 Հայաստանի Բարձրագույն խումբ 5 28 11 8 9 34 25 +9 41   Արսեն Բալաբեկյան (8) Ե
2009 Հայաստանի Բարձրագույն խումբ 4 28 13 5 10 40 29 +11 44   Սամվել Մելքոնյան (12) Ե
2010 Հայաստանի Բարձրագույն խումբ 2 28 20 4 4 58 24 +34 64   Դու Բալա (11) Ե
2011 Հայաստանի Բարձրագույն խումբ 4 28 12 8 8 42 30 +12 44   Բրունո Կորեա (16) 1/2
2012-13 Հայաստանի Բարձրագույն խումբ 8 42 5 16 21 37 64 -27 31   Հովհաննես Համբարձումյան (7) 1/8
2013-14 Հայաստանի Բարձրագույն խումբ 1 28 14 8 6 38 23 +15 50   Գևորգ Կարապետյան (5) 1/2
2014-15 Հայաստանի Բարձրագույն խումբ 6 28 8 8 12 42 46 -4 32   Գևորգ Նռանյան (6) 1/2
2015-16 Հայաստանի Բարձրագույն խումբ 6 28 7 12 9 36 34 +2 33   Լաերսիո (10) Հ
2016-17 Հայաստանի Բարձրագույն խումբ 5 30 5 6 19 18 44 -26 21   Լաերսիո (3) 1/2
2017-18 Հայաստանի Բարձրագույն խումբ 2 30 11 11 8 42 34 +8 44   Ռումյան Հովսեփյան (8) 1/2
Դ = Դիրք; Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն; Մ = Միավոր

Եվրոգավաթների վիճակագրություն

խմբագրել

[10]

Մրցաշար Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ
ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգա 2 1 0 1 3 3 0
ՈՒԵՖԱ Գավաթ 14 2 2 10 11 35 -24
ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա 10 1 1 8 4 18 -14
Ընդհանուր 26 4 3 19 18 56 -38

Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն

Մրցաշրջան Մրցաշար Փուլ Մրցակից 1-ին խաղ 2-րդ խաղ Ընդհանուր հաշիվ
2003-04 ՈՒԵՖԱ Գավաթ Ո   Հապոել Թել-Ավիվ 1 - 1 1 - 2 2 - 3  
2004-05 ՈՒԵՖԱ Գավաթ   Մարիուպոլ 0 - 2 0 - 2 0 - 4  
2005-06 ՈՒԵՖԱ Գավաթ   Լոկոմոտիվ Թբիլիսի 2 - 3 2 - 0 4 - 3  
  Դնեպր Դնեպրոպետրովսկ 2 - 4 0 - 4 2 - 8  
2006-07 ՈՒԵՖԱ Գավաթ   Ամերի Թբիլիսի 1 - 0 1 - 2 2 - 2  
2007-08 ՈՒԵՖԱ Գավաթ   Յանգ Բոյզ Բեռն 1 - 1 0 - 4 1 - 5  
2008-09 ՈՒԵՖԱ Գավաթ   Ռեդ Բուլ Զալցբուրգ 0 - 7 0 - 3 0 - 10  
2009-10 ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգա   Շիրոկի Բրիեգ 0 - 2 1 - 0 1 - 2  
2010-11 ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգա   Անորտոսիս 0 - 3 0 - 1 0 - 4  
2011-12 ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգա   Մետալուրգ Ռուսթավի 0 - 1 1 - 1 1 - 2  
2014-15 ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա   Սանտա Կոլոմա 0 - 1 3 - 2 3 - 3  
2016-17 ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգա   Օմոնիա Նիկոսիա 0 - 1 1 - 4 1 - 5  
2018-19 ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգա   Սարաևո 1 - 2 0 - 3 1 - 5  

Տանը անցկացրած խաղերի հաշիվները թավատառ են։

Ներկա կազմ

խմբագրել

2018 թվականի հունվարի 16-ի դրությամբ[11]

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող
2   ՊՇ Հակոբ Համբարձումյան
3   ՊՇ Գևորգ Խուլոյան
4   ԿՊ Ալեքսանդր Հովհաննիսյան
5   ԿՊ Հակոբ Հակոբյան
6   ՊՇ Բորիսլավ Յովանովիչ
7   ՊՇ Արամ Բարեղամյան  
8   ԿՊ Ռումյան Հովսեփյան
9   ԿՊ Օգնեն Կրասիչ
10   ՀՐ Նորայր Գյոզալյան
11   ՀՐ Ղուկաս Պողոսյան
12   ՀՐ Նենադ Ինյաց
13   ԿՊ Արամ Խամոյան
14   ԿՊ Էմիլ Եղիազարյան
15   ՊՇ Գևորգ Հովհաննիսյան
16   ՊՇ Մարտին Գրիգորյան
Դիրք Խաղացող
17   ՀՐ Ալեքսանդր Ջոկովիչ
18   ԿՊ Վահագն Այվազյան
19   ԿՊ Վալ
20   ՀՐ Հայկ Ոսկանյան
21   ՊՇ Արթուր Ավագյան
22   ԿՊ Ստեփան Ղազարյան  
23   ԴՊ Նարեկ Պետրոսյան
24   ՊՇ Գագիկ Մաղաքյան
25   ՊՇ Ժիրայր Մարգարյան
55   ՊՇ Մատվեյ Գույգանով
70   ԴՊ Արամ Հայրապետյան
77   ԿՊ Արամ Լոռեցյան
90   ԿՊ Կուասի Սիբո
91   ԴՊ Հենրի Ավագյան
  ՊՇ Հայկ Սարգսյան

Մարզիչներ

խմբագրել

2018 թվականի սեպտեմբերի 25-ի դրությամբ

Մարզիչ Սկիզբ Ավարտ Նվաճումներ
1.   Վարուժան Սուքիասյան 1992 1994 1 Հայաստանի Գավաթ
2.   Արմեն Գյուլբուդաղյանց 2001 Ապրիլ 2003
3.   Վազգեն Հայրապետյան Մայիս 2003 Մայիս 2003
4.   Հովհաննես Զանազանյան Մայիս 2003 2005
5.   Աշոտ Բարսեղյան 2005 2006
6.   Նիկոլայ Կիսելյով 2006 2007
7.   Յան Պոշտուլկա 2007 2007 1 Հայաստանի Գավաթ
8.   Նիկոլայ Կոստով 2007 2008
9.   Նեդելչո Մատուշև Ապրիլ 2008 Օգոստոս 2008
10.   Կիմ Սպլիտսբոյել Օգոստոս 2008 Հոկտեմբեր 2008
11.   Արմեն Գյուլբուդաղյանց Հոկտեմբեր 2008 Նոյեմբեր 2009
12.   Ստևիցա Կուզմանովսկի Հունվար 2010 Ապրիլ 2011
13.   Ռաֆայել Նազարյան Ապրիլ 2011 Հուլիս 2013
14.   Ժոլտ Հոռնյակ Հուլիս 2013 Հունիս 2015 1 Հայաստանի Բարձրագույն խումբ
15.   Արամ Ոսկանյան Հունիս 2015 Հոկտեմբեր 2015
16.   Տիտո Ռամալյո Հոկտեմբեր 2015 Հոկտեմբեր 2016 1 Հայաստանի Գավաթ
17   Արթուր Ոսկանյան Հոկտեմբեր 2016 Մարտ 2017
18   Արամ Ոսկանյան Մարտ 2017 Օգոստոս 2018
19   Իլշատ Ֆայզուլին Սեպտեմբեր 2018

Մարզչական կազմ

խմբագրել
Պաշտոն Անուն
Գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկո
Մարզիչ Նիկոլայ Տյունին
Մարզիչ Դմիտրի Կուդրյաշով
Ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Լուրուենյա Լոբո
Մարզիչ վերլուծաբան Ֆրանցիսկո Կոմպան
Դարպասապահների մարզիչ Ստեփան Ղազարյան
Բժիշկ Արսեն Համբարյան
Ֆիզիոթերապևտ Կարեն Ղարիբյան
Ֆիզիոթերապևտ Վաիլ Էլ Գարտիտ
Ֆիզիոթերապևտ Կարապետ Իսրայելյան
Թիմի պետ Դավիթ Շախբագյան
Ադմինիստրատոր Հարություն Ջանգչյան
Թարգմանիչ Արեգ Հարությունյան
«Ուրարտու-2»-ի գլխ․ մարզիչ Իգոր Պադերին

Ղեկավար կազմ

խմբագրել
Պաշտոն Անուն
Նախագահ Ջևան Չելոյանց
Գլխավոր տնօրեն Գոհար Վարդանյան
Գործադիր տնօրեն Դավիթ Մարտիրոսյան
Իրավաբան Համլետ Պետրոսյան
Մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյան

Ռեկորդներ

խմբագրել

Ամենախոշոր հաշվով հաղթանակ առաջնությունում

Ամենախոշոր հաշվով հաղթանակ գավաթում

Ամենախոշոր հաշվով հաղթանակ եվրոգավաթներում

Ամենախոշոր հաշվով պարտություն առաջնությունում

Ամենախոշոր հաշվով պարտություն գավաթում

Ամենախոշոր հաշվով պարտություն եվրոգավաներում

Մրցաշրջանի լավագույն ռմբարկուներ

Տարվա լավագույն ֆուտբոլիստներ

Տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

Տարվա հայտնություն

Ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստ

Ամենաշատ գոլեր խփած ֆուտբոլիստ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. One, Studio. «Սար­գիս Իս­րա­յել­յան. «Բա­նան­ցը ձգտում է կա­տար­յա­լին» - - df.am». DeFacto. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին. {{cite web}}: soft hyphen character in |title= at position 4 (օգնություն)
  2. ««Բանանց»-ի Պատմությունը». fcbanants.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.(չաշխատող հղում)
  3. «Բանանցը՝ Հայաստանի չեմպիոն. Փյունիկ-Բանանց՝ 0-1». asekose.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
  4. «Բանանց–Փյունիկ` 3:0. Հոռնյակի թիմի ջախջախիչ հաղթանակն ու առաջին սուպերգավաթը - Սպորտային լուրեր». www.armsport.am. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
  5. ««Բանանցը»՝ Հայաստանի գավաթակիր». fcbanants.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.(չաշխատող հղում)
  6. «Բանանցը պաշտոնապես հայտարարեց անվանափոխման և նոր կայքի գործարկման մասին». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին.
  7. ՀՖՖ Գործկոմը հաստատել է «Բանանց» ակումբի թիմերի անվանափոխությունը
  8. «Clubs». www.ffa.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 ««Բանանցի» տիտղոսները». fcbanants.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.(չաշխատող հղում)
  10. uefa.com. «Banants – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
  11. ««ԲԱՆԱՆՑ»-Ի Կազմը». fcbanants.am (ամհարերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրարտու ՖԱ» հոդվածին։