Ստևիցա Կուզմանովսկի (մակեդոներեն՝ Стевица Кузмановски, նոյեմբերի 11, 1962(1962-11-11) կամ նոյեմբերի 16, 1962(1962-11-16)[1], Տետովո, ՀՍՖՀ), հարավսլավացի և մակեդոնացի ֆուտբոլիստ (պաշտպան), ապա մարզիչ։

Ստևիցա Կուզմանովսկի
Քաղաքացիությունը  ՀՍՖՀ և  Հյուսիսային Մակեդոնիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 11, 1962(1962-11-11) (61 տարեկան) կամ նոյեմբերի 16, 1962(1962-11-16)[1] (61 տարեկան)
Ծննդավայր Տետովո, ՀՍՖՀ
Դիրք պաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

Բելգրադի «Պարտիզանի» խաղացող եղած ժամանակ դարձել է Հարավսլավիայի չեմպիոն՝ մրցաշրջանում անցկացնելով ընդամենը 2 հանդիպում և Հարավսլավիայի գավաթակիր։ Մինչև 1991 թվականը Կուզմանովսկին հանդես էր գալիս Հարավսլավիայի տարբեր ակումբներում։ 1992 թվականից հանդես է եկել թուրքական ակումբներում։ Առանձնահատուկ նվաճումների չի հասել և 1997 թվականին վերադարձել է նախկին Հարավսլավիա։ Երեք տարի անց Կուզմանովսկին ավարտեց կարիերան։ Կուզմանովսկին հանդես է եկել պատանեկան և երիտասարդական հավաքականում։ Երիտասարդական թիմի կազմում անցկացրել է 48 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ։

Մարզչական կարիերա խմբագրել

Մարզչական գործունեությունը սկսել է Միտրովիցայի «Ստրեմ Ստրեմսկ»-ում։ 2000 թվականին ասիստենտի կարգավիճակով աշխատել է Բելգրադի ՕՖԿ-ում։ 3 տարի անց գլխավորում է ակումբը։ Մրցաշրջանի ավարտից հետո Պետրիչից տեղափոխվում է բուլղարական «Բելասիցա»։ 2009 թվականի դեկտեմբերին Կուզմանովսկին ժամանեց Երևան՝ բանակցելու «Բանանց» ակումբի ղեկավարության հետ[2]։ 2010 թվականի հունվարին Կուզմանովսկին պայմանագիր կնքեց երևանյան ակումբի հետ և ամսի 11-ից սկսեց ղեկավարել թիմը[3]։ «Բանանցի» հետ հասել Է Գավաթի եզրափակիչ, որտեղ պարտվել է Հայաստանի չեմպիոն «Փյունիկին»՝ 0:4[4]: Գործող չեմպիոնին «Բանանցը» պարտվեց նաև Սուպերգավաթում, իսկ Հայաստանի առաջնությունում, երկարատև առաջատարությունից հետո, առաջնության ավարտից մի քանի տուր առաջ, առերես պայքարում պարտվեց նույն «Փյունիկին»՝ 0:1, Ընդ որում գնդակը բաց էր թողնվել ավելացված ժամանակում՝ 92-րդ րոպեին։ Այս պարտությունն իրականում վճռեց ոսկե մեդալների ճակատագիրը։ Հաջորդ հանդիպումներում մրցակիցները հաղթեցին, և նրանց միջև մեկ միավորով հանդիկապը պահպանվեց։ Այսպիսով,«Բանանցը»առաջնությունում էլ առաջ բաց թողեց «Փյունիկին»։ Հաջորդ առաջնության առաջին քառորդում «Բանանցի» հանդես եկավ ցածր ցուցանիշներով՝ 7 տուրից հետո 3 միավորով զբաղեցնելով 7-րդ տեղը։ Սա վատագույն արդյունքն է ակումբի պատմության մեջ։ Այս հանգամանքների պատճառով ակումբի ղեկավարությունը որոշեց հեռացնել Կուզմանովսկուն զբաղեցրած պաշտոնից[5]։

Նվաճումներ խմբագրել

  • Խաղացող.
    • Հարավսլավիայի չեմպիոն՝ 1982-1983
    • Հարավսլավիայի գավաթակիր՝ 1982-1983
  • Մարզիչ.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 worldfootball.net(բազմ․)
  2. Стевица Кузмановски прибыл в Ереван и может возглавить «Бананц»(չաշխատող հղում)(ռուս.)
  3. Стевица Кузмановски возглавил «Бананц»(չաշխատող հղում)(ռուս.)
  4. Кузмановски: Должны восстановиться после этого удара Արխիվացված 2010-05-12 Wayback Machine(ռուս.)
  5. «Тренер «Бананца» отстранен от работы». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել