Փյունիկ ՖԱ
Այս հոդվածը ֆուտբոլի ակումբի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Փյունիկ (այլ կիրառումներ)։
«Փյունիկ» Ֆուտբոլային Ակումբ, պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Երևանում, որը հանդես է գալիս Հայաստանի Բարձրագույն խմբում։
Փյունիկ | |||
![]() | |||
Ամբողջական անուն | «Փյունիկ» Ֆուտբոլային Ակումբ | ||
---|---|---|---|
Գույներ | Կապույտ - Սպիտակ | ||
Հիմնադրում | 1992 | ||
Սեփականատեր | ![]() | ||
Երկիր | ![]() | ||
Մարզադաշտ | Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ | ||
Մարզիչ | ![]() | ||
Ավագ | ![]() | ||
Կայք | |||
Լիգա | Բարձրագույն խումբ | ||
2019/20 | 8-րդ | ||
|
ՊատմությունԽմբագրել
«Փյունիկ» ՖԱ-ն պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է, որը հիմնադրվել է Երևանում 1992 թվականին։ Մինչև անվանափոխվելն ակումբը կրել է «Հոմենեթմեն» անվանումը։ 1995-96թթ.-ի մրցաշրջանից ակումբը վերանվանվում է «Փյունիկ»։
Փյունիկը հին հունական դիցաբանության մեջ առասպելական թռչուն է, որը, զգալով իր վախճանն, այրվում է և վեր հառնում մոխրից՝ իբրև նոր, երիտասարդ թռչուն։ «Փյունիկը» Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբն է. 14 անգամ դարձել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հաղթող, 8 անգամ Հայաստանի Գավաթակիր և 9 անգամ էլ՝ Սուպերգավաթակիր։ Առաջին անգամ աշուն-գարուն մրցակարգով անցկացված 1995/96 թթ. առաջնությունու նաև այն, որ թիմն առաջնությունում ոչ մի պարտություն չկրեց, իսկ «Փյունիկի»՝ ռեկորդային այդ անպարտելիության շարքը Հայաստանի առաջնություններում 59 խաղ կազմեց:
1996 թ.-ին՝ «Փյունիկը» հաղթանակով նշեց իր նորամուտը նաև եվրոգավաթներում. Հայաստանի չեմպիոնը՝ «Փյունիկը» գերազանց հանդես եկավ և արժանիորեն հռչակվեց Հայաստանի չեմպիոն: Դա էր վկայում Հրազդան» մարզադաշտում 3-1 հաշվով փայլուն հաղթանակ տարավ ֆիննական «ՀԻԿ»-ի նկատմամբ: Ներքին առաջնությունում «Փյունիկ» ևս շարունակում էր մրցակցությունից դուրս մնալ: Արդյունքը եղավ այն, որ թիմը 1996-97 թթ. մրցաշրջանում երկրորդ տարին անընդմեջ դարձավ Հայաստանի չեմպիոն:
1997 թ.-ին «Փյունիկը» իր նորամուտը նշեց նաև Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում, որտեղ զիջեց Բուդապեշտի ՄՏԿ-ին: 1997 թ.-ին՝ Հայաստանի առաջնությունում «Փյունիկը« դուրս մնաց մրցանակային տեղերից, ինչից հետո թիմն աստիճանաբար զիջեց իր դիրքերը: 1998 թ.-ի առաջնության ընթացքում «Փյունիկը» հայտնվեց ֆինանսական ծանր կացության մեջ, քանի որ ակումբը ֆինանսավորող Ռուբեն Հայրապետյանը հեռացավ ֆուտբոլից: Թիմի մի շարք առաջատար խաղացողներ լքեցին ակումբը: Դա հանգեցրեց նրան, որ «Փյունիկը» առաջնությունը դժվարությամբ ավարտեց 6-րդ տեղում, իսկ հետո ընդհանրապես դադարեցրեց իր գոյությունը: «Փյունիկի» վերածնունդը կայացավ 3 տարի անց, երբ Խորեն Հովհաննիսյանն ու Ռուբեն Հայրապետյանը վերադարձան ֆուտբոլ: Աշտարակի «Միկայի» դուստր թիմի՝ «Արմենիկումի» հիման վրա, որը նախորդ տարվա Առաջին խմբի առաջնությունում ուժեղագույնների խմբում հանդես գալու ուղեգիր էր նվաճել՝ կազմավորվեց «Փյունիկը»: Վերաբացված «Փյունիկի» սեփականատերն է դառնում գործարար Ռուբեն Հայրապետյանը (հետագայում՝ ՀՖՖ նախագահ) և սկսում է թիմի զարգացման գործընթացը։
Այլ ակումբներից թիմ է հրավիրում՝ այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք էին Արտավազդ Քարամյանն ու Արման Քարամյանը։ Թիմ են հրավիրվում նաև ֆուտբոլիստներ և մարզիչներ Մալիից, Կամերունից, Արգենտինայից և հետագայում նաև Ռումինիայից։ Նրանք օգնում են ակումբին արագորեն լավ արդյունքի հասնել։ 2002 թ.-ին թիմը դառնում է և´ առաջնության հաղթող, և´ գավաթակիր։ Թիմը հանդես եկավ Չեմպիոնների լիգայում և կարողացավ ևս մեկ փայլուն նվաճման հասնել. «Փյունիկ» մրցակցի հարկի տակ՝ խոշոր 4-0, ապա պատասխան խաղում՝ 2-0 հաշվով հաղթեց Ֆինլանդիայի չեմպիոն «Տամպերե Յունայթեդին» և հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջինը հաղթահարեց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլը: Հատկապես պատասխան հանդիպումը մեծ իրարանցում էր առաջացրել մեր հանրապետությունում և «Հանրապետական» մարզադաշտը լեփ-լեցուն էր հանդիսականներով: Երկրպագուների հոսքը դեպի մարզադաշտ այնքան մեծ էր, որ շատերը հնարավորություն չունեցան սեփական աչքերով դիտել խաղը:
Հետագա տարիներին «Փյունիկը» ևս մի քանի անգամ հաղթահարեց Չեմպիոնների լիգայի որակովորման առաջին փուլը, բայց ամեն անգամ երկրորդ փուլում նրան բաժին էին հասնում եվրոպական բարձրակարգ ակումբներ, ի դեմս՝ Կիևի «Դինամոյի», Դոնեցկի «Շախտյորի» և Զագրեբի «Դինամոյի»: Փոխարենը՝ երկար տարիներ շարունակվեց «Փյունիկի գերիշխանությունը Հայաստանի առաջնությունում. թիմը 10 տարի անընդմեջ դարձավ Հայաստանի չեմպիոն: Այդ ընթացքում «Փյունիկում» որպես ֆուտբոլիստ են ձևավորվել Ռոբերտ Արզումանյանը, Էդգար Մանուչարյանը, Հենրիխ Մխիթարյանը, Գեւորգ Ղազարյանը, Կառլեն Մկրտչյանը, Դավիթ Մանոյանը, Էդգար Մալաքյանը և այլոք, ովքեր հանդիսանում էին ակումբի սաները: 2009 թ.-ին ակումբի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանը վաճառում է «Փյունիկը» գործարար Սամվել Ալեքսանյանին։ 2012 թ.-ին «Փյունիկի» նոր նախագահ է դառնում Ռուբեն Հայրապետյանի որդին՝ Ռաֆիկ Հայրապետյանը:
2017թ.-ին ակումբը ձեռք է բերում ռուսաստանցի գործարար Արթուր Սողոմոնյանը: Ակումբի նոր սեփականատերը թիմի ղեկը վստահում է ռուս մասնագետ Ալեքսեյ Երյոմենկոյին: Վերջինս առաջնության առաջին հատվածում ոչ բավարար արդյունքների համար հրաժարական է տալիս: Նրան փոխարինած Արմեն Գյուլբուդաղյացի գլխավորությամբ՝ «Փյունիկը» առաջնությունն ավարտում է 5-րդ տեղում, սակայն իրավունք է ստանում է որակազրկված Գյումրիի «Շիրակի» փոխարեն հանդես գալ Եվրոպա լիգայի գավաթի խաղարկությունում: Ի սկզբանե, ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի որոշում է կայացնում է եվրագավաթների հանդիպումներից հետո «Փյունիկ» ակումբը վերանվանել «Երևան», սակայն որոշ իրադարձություններ խոչընդոտ են հանդիսանում դրա իրագործմանը:
Նոր մրցաշրջանից առաջ՝ թիմի գլխավոր մարզիչ է հրավիրվում ռուս մասնագետ Անդրեյ Տալալաևը: Վերջինս «Փյունիկ» է հրավիրում ռուս խաղացողների, որոնցից շատերի հետ նա աշխատել էր իրա նախկին թիմում՝ «Տամբովում»: Տալալաևին հաջողվում է կարճ ժամանակում հաջողություններ գրանցել թիմի ղեկին: Ռուս մասնագետի գլխավորությամբ՝ «Փյունիկին» հաջողվում է հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ դուրս գալ եվրոգավաթների երրորդ փուլ: «Փյունիկը» առաջին երկու փուլերում պայքարից դուրս է թողնում համապատասխանաբար՝ մակեդոնական «Վարդարին» ու ղազախական «Տոբոլին», իսկ երրորդ փուլում երկու խաղերի արդյունքով համառ պայքարում զիջում է Թել-Ավիվի «Մաքքաբիին»:
ՆվաճումներԽմբագրել
Եվրոգավաթների վիճակագրությունԽմբագրել
Մրցաշար | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ |
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա | 34 | 8 | 7 | 19 | 30 | 57 | -27 |
ՈՒԵՖԱ Գավաթ | 20 | 7 | 3 | 10 | 20 | 36 | -16 |
Ընդհանուր | 54 | 15 | 10 | 29 | 50 | 93 | -43 |
Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն
Մրցաշրջան | Մրցաշար | Փուլ | Մրցակից | 1-ին խաղ | 2-րդ խաղ | Ամբողջական հաշիվ | |
1996-97 | ՈՒԵՖԱ-ի Գավաթ | 1Ո | ՀԻԿ Հելսինկի | 3 - 1 | 2 - 5 | 5 - 6 | |
1997-98 | ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա | 1Ո | ՄՏԿ Հունգարիա | 0 - 2 | 3 - 4 | 3 - 6 | |
2002-03 | ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա | 1Ո | Տամպերե Յունայթեդ | 4 - 0 | 2 - 0 | 6 - 0 | |
2Ո | Դինամո Կիև | 0 - 4 | 2 - 2 | 2 - 6 | |||
2003-04 | ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա | 1Ո | ԿՌ Ռեյկյավիկ | 1 - 0 | 1 - 1 | 2 - 1 | |
2Ո | ԲԿՄԱ Սոֆիա | 0 - 2 | 0 - 1 | 0 - 3 | |||
2004-05 | ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա | 1Ո | Պոբեդա | 3 - 1 | 1 - 1 | 4 - 2 | |
2Ո | Շախտյոր Դոնեցկ | 1 - 3 | 0 - 1 | 1 - 4 | |||
2005-06 | ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա | 1Ո | Հակա | 0 - 1 | 2 - 2 | 2 - 3 | |
2006-07 | ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա | 1Ո | Շերիֆ | 0 - 0 | 0 - 2 | 0 - 2 | |
2007-08 | ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա | 1Ո | Դերրի Սիթի | 0 - 0 | 2 - 0 | 2 - 0 | |
2Ո | Շախտյոր Դոնեցկ | 0 - 2 | 1 - 2 | 1 - 4 | |||
2008-09 | ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա | 1Ո | Անորտոսիս | 0 - 1 | 0 - 2 | 0 - 3 | |
2009-10 | ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա | 2Ո | Դինամո Զագրեբ | 0 - 0 | 0 - 3 | 0 - 3 | |
2010-11 | ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա | 2Ո | Պարտիզան Բելգրադ | 1 - 3 | 0 - 1 | 1 - 4 | |
2011-12 | ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա | 2Ո | Վիկտորիա Պլզեն | 0 - 4 | 1 - 5 | 1 - 9 | |
2012-13 | ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգա | 1Ո | Զետա | 0 - 3 | 2 - 1 | 2 - 4 | |
2013-14 | ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգա | 1Ո | Տետեքս | 1 - 1 | 1 - 0 | 2 - 1 | |
2Ո | Ժալգիրիս | 0 - 2 | 2 - 2 | 2 - 4 | |||
2014-15 | ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգա | 1Ո | Աստանա | 1 - 4 | 0 - 2 | 1 - 6 | |
2015-16 | ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա | 1Ո | Ֆոլգորե | 2 - 1 | 2 - 1 | 4 - 2 | |
2Ո | Մոլդե | 0 - 5 | 1 - 0 | 1 - 5 | |||
2016-17 | ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգա | 1Ո | Եվրոպա | 0 - 2 | 2 - 1 | 2 - 3 | |
2017-18 | ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգա | 1Ո | Սլովան Բրատիսլավա | 1 - 4 | 0 - 5 | 1 - 9 | |
2018-19 | ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգա | 1Ո | Վարդար | 1 - 0 | 2 - 0 | 3 - 0 | |
2Ո | Տոբոլ | 1 - 2 | 1 - 0 | 2 - 2 | |||
3Ո | Մաքքաբի Թել Ավիվ | 0 - 0 | 1 - 2 | 1 - 2 |
Սեփական խաղադաշտում անցկացրած խաղերի հաշիվները թավատառ են։
Տեղափոխություններ 2018/2019Խմբագրել
Ամառ 2018Խմբագրել
Եկել ենԽմբագրել
Հեռացել ենԽմբագրել
* Վարձավճարով
** Վերադարձել է վարձավճարից
*** Հեռացել է «ազատ գործակալի» կարգավիճակով
Մրցաշրջանի ընթացքումԽմբագրել
Եկել ենԽմբագրել
Դիրքը | Խաղացողը | Ամսաթիվը | Նոր ակումբը |
---|
Հեռացել ենԽմբագրել
Դիրքը | Խաղացողը | Նոր ակումբը |
---|---|---|
Պաշտպան | Եգոր Տարականով | առանց ակումբ |
Կիսապաշտպան | Դենիս Վոյնով | առանց ակումբ |
Հարձակվող | Ռուսլան Կորյան | առանց ակումբ |
Պաշտպան | Եգոր Տարականով | առանց ակումբ |
* Վարձավճարով
** Վերադարձել է վարձավճարից
*** Հեռացել է «ազատ գործակալի» կարգավիճակով
Ներկա կազմԽմբագրել
Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:
|
|
ԱղբյուրներԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- «Փյունիկ» ՖԱ-ի պաշտոնական կայք
- «Փյունիկ» ՖԱ-ի բաժինը ՀՖՖ-ի պաշտոնական կայքէջում (հայ.), (անգլ.), (ռուս.)