Գևորգ Սուրենի Նռանյան (մարտի 9, 1986(1986-03-09)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, «Արարատ» ակումբի, հարձակվող։

Football pictogram.svg
Գևորգ Նռանյան
Gevorg Nranyan.jpg
Անձնական տվյալներ
Ազգությունը հայ
Քաղաքացիությունը Flag of Armenia.svg Հայաստան
Ծննդյան ամսաթիվ մարտի 9, 1986(1986-03-09)[1] (35 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 183 սմ
Քաշ 78 կգ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Արարատ
Համար 9
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002-2004 Հայաստան Փյունիկ 1 (0)
2002   Հայաստան Փյունիկ-3 24 (7)
2003-2004   Հայաստան Փյունիկ-2 32 (29)
2005 Հայաստան Արարատ (Երևան) 15 (1)
2006 Հայաստան Ուլիս 9 (0)
2007-2009 Հայաստան Արարատ (Երևան) 57 (7)
2010 Հայաստան Իմպուլս 17 (2)
2011-2012 Հայաստան Ուլիս 18 (1)
2012-2014 Հայաստան Արարատ (Երևան) 48 (14)
2014-2015 Հայաստան Բանանց 25 (7)
2015-2017 Հայաստան Արարատ (Երևան) 28 (5)
2017-մ.հ. Հայաստան Ալաշկերտ (Երևան) 28 (5)
Ազգային հավաքական
2002-? Հայաստան Հայաստան (մինչև 17)]] 2 (0)
Հայաստան Հայաստան (մինչև 19) 4 (0)
2007-2008 Հայաստան Հայաստան (մինչև 21) 6 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 28 սեպտեմբերի, 2016:

ԿենսագրությունԽմբագրել

Գևորգ Նռանյանը «Փյունիկի» ֆուտբոլային դպրոցի սան է։ Պատանեկան թիմի կազմում 2002 թվականին մասնակցել է առաջին լիգային, իսկ հաջորդ 2 տարիներին՝ երիտասարդական թիմի կազմում։ 2004 թվականի դարձել է թիմի լավագույն ռմբարկու, իսկ ընդհանուր հաշվով առաջնությունում զբաղեցրել է 2-րդ տեղը. 18 խաղերում նա խփել էր 26 գոլ։ Սակայն հիմնական թիմի կազմում Նռանյանն անցկացրել է 1 խաղ։ «Արարատ» ակումբը Նռանյանի հետ կնքել է պայմանագիր, սակայն իր անցկացրած 15 խաղերում նա խփել է միայն 1 գոլ։ Հաջորդ մրցաշրջանը նա անցկացրել է «Ուլիս» ակումբում, սակայն 9 խաղում ոչ մի գոլ չի խփել։ Մեկ մրցաշրջան հետո հա վերադարձել է «Արարատ», որտեղ պարբերաբար հանդես է եկել հիմնական կազմում։ «Արարատի» կազում Նռանյանը 2007 թվականի հոկտեմբերի 23-ին նշել է իր դեբյուտը եվրագավաթներում՝ մասնակցելով Սոլիգորսկի «Շախտյոր» ակումբի դեմ խաղին, որ անցկացվում էր Ինտերտոտոյի գավաթի խաղարկության շրջանակներում[2]։ 2009 թվականի մրցաշրջանի արդյունքներով «Արարատը» լքել Պրեմիեր լիգան։ Այդ պատճառով ակումբի մի շարք խաղացողներ որոշեցին տեղափեխվել այլ ակումբներ։ Դրանցից մեկն էր Գևորգ Նռանյանը, որը 2010 թվականի հունվարին տեղափոխվում է Դիլիջանի «Իմպուլս»[3]։ Մրցաշրջանի ավարտի ժամանակ լքել է ակումբը։ Այդ ժամանակ «Ուլիսում»որոնում էին նոր հարձակվողներ։ Իմանալով ֆուտբոլիստի հնարավորությունները՝ պայմանագիր կնքեցին Նռանյանի հետ[4]։ 5-րդ փուլում Նռանյաննը անցկացրել է 100-րդ խաղը Հայաստանի առաջնությունում։ Այդ իրադարձությունը Նռանյանը նշեց իր խփած գոլով[5]։ 2012 թվականի հունիսի սկզբին ակումբը հրաժարվել է ֆուտբոլիստի ծառայություններից [6]։ Մեկ ամիս անց Նռանյանը պայմանագիր է կնքել «Արարատի» հետ, ուր տեղափոխվեցին նաև Հայկ Մկրտչյանը և Արսեն Պետրսյանը[7].:

ՁեռքբերումներԽմբագրել

«Արարատ» (Երևան)
  • Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր - 2008
  • Հայաստանի գավաթակիր - 2008
  • Հայաստանի սուպերգավաթակիր-2009
«Ուլիս»
  • Հայաստանի չեմպիոն-2011

ՎիճակագրությունԽմբագրել

2012 թվականի մայիսի 20-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթներ Եվրագավաթներ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Փյունիկ 2004 1 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 1 0 0 0 0 0 1 0
Արարատ 2005 15 1 ? ? 0 0 15 1
Ընդհանուր 15 1 ? ? 0 0 15 1
Ուլիս 2006 9 0 ? ? 0 0 9 0
Ընդհանուր 9 0 ? ? 0 0 9 0
Արարատ 2007 14 3 1 0 1 0 16 3
2008 20 2 4 1 2 0 26 3
2009 23 2 2 0 0 0 25 2
Ընդհանուր 57 7 7 1 3 0 67 8
Իմպուլս 2010 17 2 2 0 0 0 19 2
Ընդհանուր 17 2 2 0 0 0 19 2
Ուլիս 2011 14 1 3 1 2 0 19 2
2012/13 4 0 0 0 0 0 4 0
Ընդհանուր 18 1 3 1 2 0 23 2
Արարատ 2012/13 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր կարիերայում 117 24 12 2 5 0 132 13

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Профиль игрока» (ռուսերեն)։ UEFA.com։ Արխիվացված օրիգինալից 2012-08-13-ին։ Վերցված է 6.7.2011 
  3. «Геворг Нранян и Аркадий Чилингарян перешли в «Импульс»» (ռուսերեն)։ Armfootball.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-27-ին։ Վերցված է 6.7.2011 
  4. «Геворк Нранян перешел в «Улисс»» (ռուսերեն)։ Armsport.am։ Վերցված է 6.7.2011 
  5. «5-й тур. Цифры и факты» (ռուսերեն)։ Armsport.am։ Վերցված է 6.7.2011 
  6. «Красовский самовольно покинул «Улисс»» (ռուսերեն)։ Armfootball.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-13-ին։ Վերցված է 04.06.2012 
  7. «Арсен Петросян продолжит карьеру в «Арарате»» (ռուսերեն)։ Armfootball.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-08-ին։ Վերցված է 20.07.2012 

Արտաքին հղումներԽմբագրել