Նիկոլայ Կոստով
Նիկոլայ Կոստով (բուլղար․՝ Николай Костов, հուլիսի 2, 1963[1][2], Դոբրիչ, Բուլղարիա), բուլղարացի ֆուտբոլիստ և մարզիչ։
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 2, 1963[1][2] (61 տարեկան) | ||
Ծննդավայր | Դոբրիչ, Բուլղարիա | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Խաղացողի կարիերա
խմբագրելՈրպես խաղացող պրոֆեսիոնալ խաղացել է 1981-1994 թվականներին։ 1989 թվականին խաղացել է սՍոֆիայի «Սլավիա» թիմում, իսկ 1990-1993 թվականներին «Անորտոսիս» թիմի կազմում հանդես է եկել Կիպրոոսի առաջին դիվիզիոնում։ 1994 թվականին «Սպարտակ» ակումբում ավարտել է կարիերան։
Մարզիչի կարիերա
խմբագրելՄարզչի կարիերան սկսել է 1996 թվականին Դոբրուջա քաղաքի համանուն ակումբում, այդ ժամանակ ակումբը հանդես էր գալիս Բուլղարիայի Պրեմիեր լիգայում։ Այնուհետև մարզիչ է աշխատել Կիպրոսի մի շարք ակումբներում, «Անորտոսիսում», «Օլիմպիակոսում» և ԱԵԿ-ում։ 2007-2008 թվականներին եղել է Հայաստանի «Ուրարտու» ակումբի գլխավոր մարզիչը։
2008 թվականի ապրիլին Նիկոլայ Կոստովը ներկայացվել է որպես Դոնեցկի «Մետալուրգի» գլխավոր մարզիչ[3]։ Նոր մարզչի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված էր մեկ տարով։ 2009 թվականի հունիսին պայմանագրի ժամկետը «մետալուրգի» հետ երկարացվել է երեք տարով[4], ինչի համար Կոստովը դարձել է «Մետալուրգի» առաջին մարզիչը, ով երկարացրել է պայմանագրի ժամկետը[5]՝ միառժամանակ թիմի հետ հանդես գալով Եվրոպայի Լիգայում։
2010 թվականի նոյեմբերի 13-ին պաշտոնապես ընդունվել է Նիկոլայ Կոստովի հրաժարականը[6]։ Գլխավոր մարզիչի պաշտոնակատար է նշանակվել Վլադիմիր Պյատենկոն
2012 թվականի հուլիսի վերջին Նիկոլայ Կոստովը համաձայնագիր է կնքել ուկրաինական «Կարպատի» ակումբի հետ[7]։ 2014 թվականի հունվարի սկզբին դարձել է Սիմֆերոպոլի «Տավրիա» ակումբի գլխավոր մարզիչ[8]։ 2014 թվականի մայիսին պայմանագրի ավարտից հետո լքել է «Տավրիան»[9]։
Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 2014-2015 թվականների առաջնության առաջին շրջանում մարզել է «Տոսնո» ռուսական ակումբին։
2015-2016 թվականների մրցաշրջանում վերադառձել է Բուլղարիա և աշխատում «Բոտև» ակումբում։
2015-2016 թվականների մրցաշրջանն անցկացրել է Ուկրաինայում, մարզել է «Ստալ» ակումբին։
2018 թվականի հուլիսին՝ մրցաշրջանի կեսերին, գլխավորել է Ղազախստանի «Շախտյոր» ակումբը[10] և հանել ակումբին «դուրս մնալու գոտուց»՝ բարձրացնելով նրան 8-րդ հորիզոնական[11]։
Ձեռքբերումներ
խմբագրել- Կիպրոսի գավաթի հաղթող՝ 2001-2002
- ՈՒկրաինայիգավաթի ֆինալիստ՝ 2009-2010
Անձնական կյանք
խմբագրել2012 թվականի մարտի դրությամբ Կոստովի կինը աշխատում էր Վառնայում, դուստրը՝ Ժենյան, սովորում էր Մանչեստրում[12]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Николай Костов — главный тренер донецкого «Металлурга»» (ռուսերեն). UA-Футбол. 2008 թ․ ապրիլի 3. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Николай Костов продлил контракт с донецким «Металлургом»» (ռուսերեն). UA-Футбол. 2009 թ․ հունիսի 15. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Николай Костов: «Удивить болельщиков!»» (ռուսերեն). UA-Футбол. 2009 թ․ հուլիսի 1. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Официально: Костов покинул «Металлург»» (ռուսերեն). Football.ua. 2010 թ․ նոյեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «Ніколай Костов очолив «Карпати»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Таврия»: Костов представлен команде Արխիվացված 2014-06-26 Wayback Machine Football.ua
- ↑ Костов: «Мой контракт закончился» Արխիվացված 2014-07-19 Wayback Machine Football.ua
- ↑ «Николай Костов возглавит «Шахтёр»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Николай Костов: «Я думаю, что в следующем году „Шахтёр" не будет так сильно опускаться»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Николай Костов: «Будет хорошая игра — будут зрители»» (ռուսերեն). UA-Футбол. 2008 թ․ մայիսի 19. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 21-ին.