Աշոտ Բարսեղյան
Աշոտ Յակովի Բարսեղյան (մայիսի 5, 1964, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային հայ ֆուտբոլիստ, ֆուտբոլային մարզիչ։ Ներկայում «Գանձասար» ակումբի գլխավոր մարզիչն է։ Ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանի հայրն է։
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը |
![]() ![]() | |||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 5, 1964 (59 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||||||||
Հասակ | 176 սանտիմետր | |||||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերա Խմբագրել
Աշոտ Բարսեղյանը «Բանանցում» հանդես գալու ընթացքում դարձել է Հայաստանի բարձրագույն լիգայի առաջին ֆուտբոլիստը, որ խփել է 50 գոլ։ Իր 50-րդ գոլը նա հեղինակել է 1993 թվականի հունիսի 14-ին Էջմիածնի «Վաղարշապատ» ակումբի դեմ խաղում։ Հայաստանի առաջնությունում անցկացնելով մեկուկես մրցաշրջան և 43 հանդիպումներում խփելով 54 գոլ՝ Բարսեղյանը սահմանել է հանդիպման արդյունավետության ռեկորդ՝ 1,25 գոլ մեկ խաղում[1]։
Հետագայում Բարսեղյանը ֆուտբոլիստի կարիերան շարունակել է Լիբանանում[1]։ Հաջորդ մրցաշրջանում տեղափոխվել է Բեյրութի «Օմենետմեն»։
Մարզչական կարիերա Խմբագրել
2003 թվականից Աշոտ Բարեղյանն սկսել է աշխատել որպես մարզչի օգնական «Բանանցում»։ 2005 թվականին գլխավոր մարզիչ Հովհաննես Զանազանյանի հեռանալուց հետո Բարսեղյանն զբաղեցրել է թափուր մնացած պաշտոնը։ Մեկ մրցաշրջան աշխատելուց հետո հեռացել է ակումբից։ 2006 թվականի մայիսի վերջին գլխավորել է Երևանի «Կիլիկիան»՝ տոնելով հաղթական նորամուտն ընդդեմ «Գանձասարի»[2]։ Բայց այդտեղ էլ Բարսեղյանը երկար չի մնացել՝ հեռանալով ակումբի 2007 թվականին։ Նույն թվականին նա վերադարձել է «Բանանց» որպես մարզչի օգնական և մնացել մինչև 2009 թվականի աշուն[3]։ Արմեն Գյուլբուդաղյանցի՝ պաշտոնից հեռացվելուց հետո Բարսեղյանը դարձել է գլխավոր մարզչի պաշտոնակատար[4]։ 2010 թվականի հունվարին գլխավոր մարզիչ է դարձել Ստևիցա Կուզմանովսկին, ինչից հետո Բարսեղյանը նորից զբաղեցրել է մարզչի օգնականի պաշտոնը[5]։ Հետագայում Բարսեղյանը գլխավորել է «Բանաց-2»-ը, որը հանդես էր գալիս Առաջին լիգայում, ինչից հետո ազատվել է մարզչի օգնականի պաշտոնից և ամբողջովին կենտրոնացել է «Բանանցի» ֆարմ-ակումբում իր աշխատանքի վրա[6]։ 2011 թվականի մայիսին «Բանանցի» ղեկավարության որոշմամբ Աշոտ Բարսեղյանը հեռացվել է «Բանանց-2»-ի գլխավոր մարզչի պաշտոնից[7]։
Ձեռքբերումներ Խմբագրել
- «Բանանց»
- որպես խաղացող՝
- Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր – 1992
- Հայաստանի գավաթակիր – 1992
- որպե մարզիչ՝
- Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր – 2003, 2006, 2007
- Հայաստանի գավաթակիր – 2007
- Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 2003, 2004, 2008, 2009
- Հայաստանի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 2005, 2008
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 «Самвел Мелконян забил 50-й гол в чемпионатах Армении»։ ArmSport.am։ ООО «Медиа Стайл»։ 2010-05-10։ Արխիվացված է օրիգինալից 2010-05-13-ին։ Վերցված է 2010-09-25
- ↑ «АРМЕНИЯ. Чемпионат. 7-й тур»։ «Спорт-Экспресс»։ 2006-05-29։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-25-ին։ Վերցված է 2010-09-25
- ↑ «Ереванский «Бананц» сменил тренера»։ «Спорт-Экспресс»։ 2007-08-28։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-25-ին։ Վերցված է 2010-09-25
- ↑ «ФУТБОЛ - "ПАС ИЗ-ЗА ГРАНИЦЫ"»։ «Спорт-Экспресс»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-25-ին։ Վերցված է 2010-09-25
- ↑ «Кузмановски пришёл в «Бананц»»։ Hayinfo.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-25-ին։ Վերցված է 2010-09-25
- ↑ Арам Угуджян (2010-05-05)։ «Стевица Кузмановски: уверен, что финал Кубка станет футбольным праздником»։ Armfootball.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-25-ին։ Վերցված է 2010-09-25
- ↑ «Тигран Есаян возглавил «Бананц-2»»։ ArmSport.am։ ООО «Медиа Стайл»։ 2011-05-12։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-14-ին։ Վերցված է 2011-05-14