Դմիտրի Գունկո

ռուս ֆուտբոլիստ

Դմիտրի Իվանովիչ Գունկո (ռուս.՝ Дми́трий Ива́нович Гунько́, մարտի 1, 1976(1976-03-01)[2], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, պաշտպան և մարզիչ։ Իր մարզչական կարիերայի մեծ մասն անցկացրել է Մոսկվայի «Սպարտակում»։

Դմիտրի Գունկո
Քաղաքացիությունը  Ռուսաստան և  Հայաստան[1]
Ծննդյան ամսաթիվ մարտի 1, 1976(1976-03-01)[2] (48 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Դիրք պաշտպան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1976 թվականի մարտի 1-ին Մոսկվայում։ Հայրը՝ Իվան Գունկոն, Նարտկալայից է։ Հոր նախնիներն ուկրաինացիներ էին Դոնի կազակներից։ Մայրը հայ է, արմատներով Արարատ քաղաքից։ Մոր օրիորդական ազգանունը Գևորգյան է։ 2023 թվականին իր հայկական արմատների շնորհիվ պարզեցված ծրագրով ստացել է Հայաստանի քաղաքացիություն[3]։

Ակումբային կարիերա խմբագրել

Եղել է Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային դպրոցի սան, սակայն մշտական վնասվածքների պատճառով ոչ մի հանդիպում չի անցկացրել հարազատ ակումբի կազմում։ 1996 թվականին փոխարինողները մեծ խմբով տեղափոխվել են հիմնական թիմ։ Այդ տարին Գունկոն բաց է թողել՝ ինն ամիս չխաղալով աճուկային օղակների հետ կապված խնդիրների պատճառով։ Ըստ Գունկոյի՝ բաց է թողնվել բարձր մակարդակի հասնելու միակ հնարավորությունը[4]։ Միայն 1997-1998 թվականներին «Սպարտակում» փոխարինման համար նա սկսել է կայուն խաղալ։ Դրանից հետո նա խաղացել է «Տյումեն», «Սպարտակ-Չուկոտկա», «Վլադիմիր Տորպեդո», «Տուլա Արսենալ» ակումբներում։

Մարզչական կարիերա խմբագրել

Իր խաղային կարիերան ավարտելուց հետո նա ուժերը փորձել է լրագրության մեջ. գրել է «Սովետական սպորտ» սպորտային պաբերականի համար, բայց ի վերջո անցել է մարզչական աշխատանքի։

2006 թվականին սկսել է աշխատել Մոսկվայի «Սպարտակի» ակադեմիայում։ 2008-2012 թվականներին եղել է «Սպարտակի» երիտասարդական կազմի գլխավոր մարզիչ։ Այս ընթացքում թիմը դարձել է կրկնակի չեմպիոն։ Երիտասարդական թիմը գլխավորել է 2012-2013 մրցաշրջանի առաջին կեսում, որի ավարտին իր փոխարինողի՝ Վասիլի Կուլկովի հետ ստացել է երրորդ ոսկե մեդալը՝ որպես հաղթողների մարզիչ[5]։ 2013 թվականի հունվարի 10-ին ընդգրկվել է առաջին թիմի մարզչական շտաբում՝ դառնալով Վալերի Կարպինի ասիստենտը[6]։ 2013 թվականի հուլիսի 25-ին՝ Կուլկովի հրաժարականից հետո, Գունկոն նշանակվել է «Սպարտակի» երիտասարդական թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատար մինչև նոր մարզչի նշանակումը։ Հուլիսի 29-ին՝ գլխավոր մարզիչ Անդրեյ Պյատնիցկու հաստատումից հետո, դարձել է «Սպարտակի» բոլոր երիտասարդական թիմերի հսկիչը[7]։

2014 թվականի մարտի 18-ին Վալերի Կարպինի հեռացումից հետո նշանակվել է «Սպարտակի» գլխավոր մարզչի պաշտոնակատար[8]։ Այդ կարգավիճակում թիմը ղեկավարել է երկու արտագնա խաղերում՝ «Կրասնոդարի» (0։ 4) և «Լոկոմոտիվի» (0:0) հետ։ Ապրիլի 2-ին նշանակվել է գլխավոր մարզիչ[9]։ Մինչև մրցաշրջանի ավարտը Դմիտրի Գունկոյի «Սպարտակը» տարել է երեք հաղթանակ և կրել չորս պարտություն։ Մայիսի 31-ին Գունկոյի պայմանագիրն ակումբի հետ ավարտվել է[10][11]։

«Սպարտակի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուց հետո աշխատել է որպես «Սպարտակի» ակադեմիայի մարզական տնօրեն, որն այդ ժամանակ անվանակոչվել էր Ֆյոդոր Չերենկովի անունով, իսկ 2015 թվականի դեկտեմբերի 24-ին կրկին գլխավորել է երիտասարդական թիմը[12]։

2017 թվականի հունվարին Եվգենի Բուշմանովի՝ Ռուսաստանի երիտասարդական հավաքականից հեռանալուց հետո նշանակվել է «Սպարտակ-2»-ի գլխավոր մարզիչ[13], որտեղ աշխատել է մինչև 2017-2018 մրցաշրջանի ավարտը[14]։

2018 թվականի հունիսի 22-ին հայտարարվել է, որ Գունկոն նշանակվել է Ֆ․ Ֆ․ Չերնկովի անվան «Սպարտակ» ֆուտբոլի ակադեմիայի գլխավոր մարզիչ[15]։

2020 թվականի օգոստոսի 1-ին նշանակվել է մերձմոսկովյան «Խիմկիի» գլխավոր մարզիչ[16], սակայն արդեն սեպտեմբերի 21-ին հեռացել է զբաղեցրած պաշտոնից Ռուսաստանի առաջնությունում անցկացրած 8 խաղից հետո. «Խիմկին» զբաղեցրել է նախավերջին տեղը՝ վաստակելով 3 միավոր, իսկ 8-րդ խաղաշրջանում 2:7 հաշվով պարտվել է «Կրասնոդարին»[17]։

2020 թվականի նոյեմբերի 5-ին գլխավորել է Հայաստանի առաջնության «Նոա» ակումբը[18]։ 2020-2021 թվականների մրցաշրջանում ակումբը նվաճել է առաջնության արծաթե մեդալ։ 2021 թվականի հունիսի 9-ին հեռացել է «Նոա»-ից՝ փոխադարձ համաձայնությամբ խզելով պայմանագիրը[19]։ 2021 թվականի հունիսի 5-ին գլխավորել է «Արարատ-Արմենիա» ակումբը[20]։ 2022 թվականի մայիսի 30-ին՝ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո, հեռացել է ակումբից[21]։ Գունկոյի գլխավորությամբ թիմը 2021-2022 մրցաշրջանում վաստակելով 74 միավոր և մեկ միավոր զիջելով «Փյունիկին»՝ զբաղեցրել է երկրորդ տեղը։

2022 թվականի հունիսի 27-ին գլխավորել է «Ուրարտուն»[22]։ 2023 թվականի մարտին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում ստացել է Հայաստանի անձնագիր[23]։ 2023 թվականի մայիսի 13-ին «Ուրարտուի» հետ հաղթել է Հայաստանի Գավաթը, եզրափակչում հաղթել է «Շիրակին» (2:1)[24]։ 2023 թվականի հունիսի 2-ին՝ փուլի ավարտից առաջ, ակումբի հետ դարձել է Հայաստանի չեմպիոն[25]։ 2023 թվականի հուլիսի 3-ին ճանաչվել է Հայաստանի առաջնության 2022-2023 մրցաշրջանի լավագույն մարզիչ[26]։

Նվաճումներ խմբագրել

Որպես խաղացող խմբագրել

«Արսենալ» (Տուլա)

  • Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի երկրորդ դիվիզիոնի հաղթող․ 2003 («Արևմուտք» գոտի)

«Տորպեդո» (Վլադիմիր)

  • Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի երկրորդ դիվիզիոնի հաղթող․ 2004 («Արևմուտք» գոտի)

Որպես մրցավար խմբագրել

«Սպարտակ» (Մոսկվա)

  • Ռուսաստանի երիտասարդական առաջնության հաղթող (3)․ 2008, 2010, 2012-2013

«Նոա» (Երևան)

«Արարատ-Արմենիա» (Երևան)

  • Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր․ 2021-2022

«Ուրարտու» (Երևան)

  • Հայաստանի Չեմպիոն․ 2022-2023
  • Հայաստանի Գավաթակիր․ 2022-2023

Անձնական խմբագրել

  • Հայաստանի առաջնության մրցաշրջանի լավագույն մարզիչ․ 2022-2023[26]

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթներ Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սպարտակ-2 (Մոսկվա) 1997 35 0 - - 35 0
1998 35 2 - - 35 2
Ընդամենը 70 2 - - 70 2
Տյումեն 1999 42 0 - - 42 0
Ընդամենը 42 0 0 0 42 0
Սպարտակ-Չուկոտկա 2000 13 0 - - 13 0
Ընդամենը 13 0 0 0 13 0
Արսենալ (Տուլա) 2001 8 0 - - 8 0
2002 33 2 - - 33 2
2003 30 0 - - 30 0
Ընդամենը 71 2 0 0 71 2
Տորպեդո (Վլադիմիր) 2004 23 0 - - 23 0
2005 12 0 - - 12 0
Ընդամենը 35 0 - - 35 0
Ընդհանուր կարիերայի ընթացքում 251 4 0 0 251 4

Մարզչական վիճակագրություն խմբագրել

Ակումբ Աշխատանքի սկիզբ Աշխատանքի ավարտ Արդյունքներ
Խաղեր Հաղթանակներ Ոչ-ոքի Պարտություններ Խփած գոլեր Բաց թողած գնդակներ Գնդակի տարբերություններ % հաղթանակ
Սպարտակ (Մոսկվա) 2014 թվականի մարտի 18 2014 թվականի մայիսի 31 9 3 1 5 7 13 −6 33,33
Սպարտակ երիտ․ (Մոսկվա) 2015 թվականի դեկտեմբերի 24 2017 թվականի հունվարի 24 29 17 5 7 55 27 +28 58,62
Սպարտակ-2(Մոսկվա) 2017 թվականի հունվարի 24 2018 թվականի մայիսի 31 52 16 14 22 67 79 −12 30,77
Խիմկի 2020 թվականի օգոստոսի 1 2020 թվականի սեպտեմբերի 21 9 1 3 5 8 18 −10 11,11
Նոա 2020 թվականի նոյեմբերի 5 2021 թվականի հունիսի 9 21 9 6 6 27 20 +7 42,86
Արարատ-Արմենիա 2021 թվականի հունիսի 15 2022 թվականի հունիսի 2 35 24 6 5 59 23 +36 68,57
Ուրարտու 2022 թվականի հունիսի 27 38 29 4 5 77 25 +52 76,32
Ընդամենը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Бывший тренер «Спартака» Гунько получил армянский паспорт — 2023.
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. «Гунько: мама — армянка, фамилия — украинская. Все мы родом из СССР». www.championat.com (ռուսերեն). 2023 թ․ հունիսի 13. Վերցված է 2023 թ․ հունիսի 15-ին.
  4. «Гунько: «Мне повезло, что не стал футболистом»». Sports.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
  5. «Дублёрам вручили золотые медали». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 31-ին.
  6. «Валерий Карпин: «В тренерском штабе будет одно изменение — Гунько будет исполнять функции второго тренера»». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 12-ին.
  7. «Пятницкий назначен главным тренером дубля». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 31-ին.
  8. ««Спартак» уволил Карпина». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 18-ին.
  9. ««Спартак» заявил Гунько как главного тренера». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 2-ին.
  10. «Дмитрий Гунько: «Моё будущее в „Спартаке" прояснится в середине июня»». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին.
  11. «Гунько: готов рассмотреть предложения от других клубов». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 8-ին.
  12. «Гунько возглавил молодежку «Спартака»». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 24-ին.
  13. Гунько возглавил «Спартак-2» Արխիվացված 2017-04-04 Wayback Machine, Sportbox.ru (24 января 2017)
  14. «ГУНЬКО ПРЕДЛОЖЕНО СТАТЬ ГЛАВНЫМ ТРЕНЕРОМ СПАРТАКОВСКОЙ АКАДЕМИИ». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
  15. «Гунько возвращается в Академию». spartak.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
  16. «Дмитрий Гунько - главный тренер «Химок»». fckhimki.com. «Химки». 2020 թ․ օգոստոսի 1. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  17. «Гунько объявил об уходе из «Химок»». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 21-ին.
  18. «Армянский клуб «Ноа» объявил о назначении Дмитрия Гунько на пост главного тренера». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 5-ին.
  19. «Дмитрий Гунько покинул пост главного тренера «Ноа»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 10-ին.
  20. «Дмитрий Гунько возглавил «Арарат-Армению»». www.championat.com. «Чемпионат». 2021 թ․ հունիսի 14. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 15-ին.
  21. «Дмитрий Гунько: Контракт с «Арарат-Арменией» закончился. Есть желание работать в России». bookmaker-ratings.ru. 2022 թ․ մայիսի 30. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 30-ին.
  22. «Дмитрий Гунько — новый главный тренер «Урарту»». fcurartu.am (ռուսերեն). 2022 թ․ հունիսի 27. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 28-ին.
  23. «Тренер ФК «Урарту», экс-наставник московского «Спартака» Дмитрий Гунько получил паспорт Армении» (ռուսերեն). newsarmenia.am. 2023 թ․ մարտի 21. Վերցված է 2023 թ․ մարտի 22-ին.
  24. ««Урарту» Дмитрия Гунько выиграл Кубок Армении». matchtv (ռուսերեն). 2023 թ․ մայիսի 13. Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
  25. «Бывший тренер «Спартака» Гунько стал чемпионом Армении с «Урарту»». sport-express.ru (ռուսերեն). 2023 թ․ հունիսի 2. Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
  26. 26,0 26,1 «Дмитрий Гунько признан лучшим тренером сезона в чемпионате Армении». www.matchtv.ru. 2023 թ․ հուլիսի 3. Վերցված է 2023 թ․ հուլիսի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Գունկո» հոդվածին։