Էդուարդ Գրիգորյան (մարզիչ)

հայազգի խորհրդային ֆուտբոլիստ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Էդուարդ Գրիգորի Գրիգորյան (ռուս.՝ Эдуард Григорьевич Григорян մայիսի 25, 1929(1929-05-25), Կրասնոդար, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 11, 1988(1988-06-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), ՀԽՍՀ, հայազգի խորհրդային ֆուտբոլիստ, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, Հայաստանի ֆուտբոլի հանրապետական դպրոցի, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի տնօրեն։

Էդուարդ Գրիգորյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 25, 1929(1929-05-25)
ԾննդավայրԿրասնոդար, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 11, 1988(1988-06-11) (59 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
Մասնագիտությունֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ
Պարգևներ և
մրցանակներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան և «Պատվո նշան» շքանշան
 Eduard Grigoryan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էդուարդ Գրիգորյանը ծնվել է 1925 թվականին Կրասնոդար քաղաքում, հայի ընտանիքում։ Նրա ծնվելուց կարճ ժամանակ անց ծնողները բնակության նպատակով տեղափոխվում են Երևան։

Ֆուտբոլային կարիերա խմբագրել

Էդուարդը վաղ տարիքից զբաղվել է ֆուտբոլով։ Բակում ֆուտբոլ խաղալու ժամանակ նա իր հասակակիցներից այնքան էր առանձնանում, որ 15 տարեկանում ընդգրկվեց Երևանի «Դինամոյի» (հետագայում՝ Երևանի «Արարատ») կազմում։ «Դինամոյի» կազմում Գրիգորյանը խաղաց 8 տարի՝ 1944-1952 թվականները։ Նրա լավագույն մրցաշրջանը հանդիսանում է 1949 թվականի մրցաշրջանը։ Այդ ժամանակ նա դարձավ «Դինամոյի» 42 խփած գոլից 28-ի հեղինակը։ Նրան այդ ժամանակ կնքեցին հայկական Բոբրով՝ ի պատիվ հանրահայտ ֆուտբոլիստ և հոկեյիստ, ֆուտբոլի ռմբարկու[3] Վսևոլոդ Բոբրովի։

Մարզչական կարիերա խմբագրել

Երևանի Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտն ավարտելուց հետո Էդուարդը հրաժեշտ է տվել ֆուտբոլին և անցել մարզչական աշխատանքների։ Որպես մարզիչ աշխատանքի է անցել Վորոշիլովի քաղաքային ֆուտբոլի դպրոցում։ Մի քանի տարի հետո նա էր ղեկավարում դպրոցի աշխատանքները։ 1960 թվականին Համամիութենական դպրոցականների սպարտակիադայում նրա թիմը ոսկե մեդալ նվաճեց։

«Արարատ» խմբագրել

1968 թվականին Էդուարդ Գրիգորյանն ստանձնեց Երևանի «Արարատի» գլխավոր մարզչի և թիմի պետի պաշտոնը։ Այդ տարիներին թիմում հանդես էին գալիս Լևոն Իշտոյանը, Նազար Պետրոսյանը, Էդուարդ Մարգարովը, Արկադի Անդրեասյանը, Ալյոշա Աբրահամյանը։ Նրա ղեկավարման տարիներին թիմը 1971 թվականին ԽՍՀՄ-ի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ։

Կարիերան «Արարատից հետո» խմբագրել

1976 թվականին Էդուարդ Գրիգորյանը նշանակվել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի տնօրեն։ 1985 թվականին մասնակցել է երիտասարդ թիմերի աշխարհի առաջնության խաղերի կազմակերպմանը։

Պարգևներ խմբագրել

 
Գրություն ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեի պատվո գրքից

1965 թվականին Գրիգորյանը ստացել է ՀԽՍՀ վաստակավոր մարզչի, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կոչումներ։ Պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամության» և «Պատվո նշան» շքանշաններով։ Նրա անունը տեղ է գտել ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեի պատվո գրքում։ Իր ներդրած ավանդի համար Հայաստանի Ֆուտբոլի մասնագիտացված Մանկապատանեկան մարզադպրոց կոչվել է իր անվամբ[4]։ 2005 թվականից դպրոցի տարածքներից մեկում իր մարզումներն է անց կացնում «Բանանց» ֆուտբոլային ակումբը։

Ծանոթագրություններ խմբագրել