Հովհաննես Համբարձումյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Համբարձումյան (այլ կիրառումներ)
Հովհաննես Համբարձումյան (հոկտեմբերի 4, 1990[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, ով խաղում է մակեդոնական Վարդար ակումբում և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում։
![]() | ||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||
Ամբողջական անուն | Հովհաննես Սարգիսի Համբարձումյան | |||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 4, 1990 (34 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր |
Երևան, ![]() | |||||||||||
Հասակ | 179 սմ | |||||||||||
Քաշ | 79 կգ | |||||||||||
Դիրք | Պաշտպան | |||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||
Համար | 19 | |||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերա
խմբագրելՀամբարձումյանը իր ֆուտբոլային կարիերան սկսել է Բանանց ֆուտբոլային ակումբում։ Սկզբից նա խաղում էր Բանանցի երկրորդ թիմում՝ Բանանց 2 թիմում։ 2008 թվականին, նա Բանանցի կազմում խաղաց իր խաղերից մեկը Հայաստանի առաջնությունում։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 23-ին Արարատի դեմ խաղում, որտեղ Բանանցը պարտվեց 1-0 հաշվով։ Համբարձումյանը խաղադաշտ մտավ 84-րդ րոպեին[3]՝ փոխարինելով Սեվեն Մուրադյանին։ Հաջորդ մրցաշրջանում Համբարձումյանը մասնակցում էր թիմի հանդիպումներին թե Հայաստանի առաջնությունում, թե Հայաստանի գավաթում։ Բանանցը մասնակցեց Հայաստանի գավաթի եզրափակչին 2008, 2009 և 2010 թվականներին։ 2014 թվականի, հուլիսի 18-ին Համբարձումյանը պայմանագիր կնքեց մակեդոնական Վարդարի հետ[4]։
Միջազգային կարիերա
խմբագրելՀամբարձումյանը Հայաստանի ազգային հավաքական կանչվեց Եվրո 2012-ի որակավորման փուլի խաղերի ընթացքում։ Առաջին խաղը Իռլանդիայի դեմ էր, որտեղ Համբարձումյանը խաղադաշտ դուրս եկավ 74-րդ րոպեին՝ փոխարինելով Արտակ Եդիգարյանին[5]։ Համբարձումյանը առաջին անգամ մեկնարկային կազմում դուրս եկավ Իրանի հավաքականի դեմ, որտեղ Հայաստանի հավաքականը պարտություն կրեց, իսկ Համբարձումյանը փոխարինվեց 76-րդ րոպեին[6]։
Տիտղոսներ
խմբագրել- Հայաստանի չեմպիոն - 2013-14
- Հայաստանի գավաթի եզրափակչի մասնակից - 2008, 2009, 2010
- Հայաստանի սուպերգավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 2008, 2010
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ FBref.com(բազմ․)
- ↑ Բանաց-Արարատ
- ↑ Համբարձումյանը տեղափոխվեց Մակեդոնիա
- ↑ Հայաստան-Իռլանդիա 0-1
- ↑ Հայաստան-Իրան 1-3