Քարհատ
Այս հոդվածը առաջարկվել է անվանափոխել
Վիքիպեդիայի մեկ կամ մի քանի մասնակիցներ առաջարկել են այս հոդվածը անվանափոխել։ (Որպես պատճառ նշվում է հետևյալը. «Դաշքեսան»)
Ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջադրվող պատճառներին, ինչպես նաև ձեր տեսակետը հայտնելու համար, այցելեք Անվանափոխման առաջադրված հոդվածներ։
Ուշադրություն նախքան վերոհիշյալ քննարկման էջում համաձայնության գալը, պետք չէ հեռացնել այս կաղապարը։
Հիշեցում. եթե դուք եք տեղադրել այս կաղապարը, ապա մի մոռացեք անվանափոխման առաջադրված հոդվածանվանումն ավելացնել Անվանափոխման առաջադրված հոդվածներ քննարկման էջում, մեկ կամ երկու տողով նշելով անվանափոխման առաջադրելու ձեր պատճառաբանությունը։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քարհատ (այլ կիրառումներ)
Քարհատ (ադրբեջանական պաշտոնական անունը՝ Դաշքեսան, ադրբ.՝ Daşkəsən), քաղաք ներկայիս Ադրբեջանի Հանրապետության Դաշկեսանի շրջանում[2]։ Բնակչությունը՝ 10 566 մարդ (2009)[1]։
Քաղաք | ||
---|---|---|
Քարհատ | ||
Դաշքեսան/ ադրբ.՝ Daşkəsən | ||
![]() Քարհատ քաղաքի բնակելի շենքերի համայնապատկեր | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Քարհատի շրջան | |
Տվյալ կարգավիճակում | 1948 թվականից | |
Բնակչություն | 10 566 մարդ (2009)[1] | |
Ազգային կազմ | ադրբեջանցիներ | |
Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | |
Հեռախոսային կոդ | +994-2-16 | |
| ||
ԱնունԽմբագրել
Բնակավայրի ադրբեջանական պաշտոնական անունը Դաշքեսան է, որը ադրբեջաներենից թարգմանաբար նշանակում է «կտրող քար» (Daş – քար, kəsən – կտրել, հատել)։ Քաղաքի հյուսիս-արևելքում և հարավում են գտնվում նախկին հայկական Վերին Քարհատ և Ներքին Քարհատ գյուղերը, որոնց ադրբեջանական անվանումը Յուխարի Դաշքեսան (Yuxarı Daşkəsən) և Աշաղի Դաշքեսան (Aşağı Daşkəsən) է։
ԱշխարհագրությունԽմբագրել
Բնակավայրը գտնվում է Արթինաջուր գետի ափին՝ ծովի մակարդակից 1550-1700 մ բարձրության վրա։ Գանձակ քաղաքից հեռու է 28 կմ դեպի հարավ-արևմուտք[2]։
ՊատմությունԽմբագրել
Քարհատը ձևավորվել է Խորհրդային տարիներին հարևանությամբ գտնվող համանուն բնակավայրի հիման վրա որպես երկաթի հանքաքարի արդյունահանման կենտրոն։ 1948 թվականի մարտի 16-ին ստացել է քաղաքի կարգավիճակ[2]։
ԲնակչությունԽմբագրել
Բնակավայրը մինչև 1970-ական թվականները հիմնականում հայաբնակ էր։ Դրանից հետո քաղաքում աստիճանաբար ավելացել են ադրբեջանցիների թվաքանակը[2]։ Քաղաքից հայ բնակչությունն ամբողջությամբ հեռացել է 1988-1989 թվականներին Խորհրդային Ադրբեջանից հայ ազգաբնակչության բռնագաղթի հետևանքով[2]։
ՏնտեսությունԽմբագրել
Քարհատի հիմնադրումից ի վեր քաղաքի տնտեսության հիմնական ճյուղը հանդիսանում է երկաթի հանքաքարի արդյունահանումը։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 http://web2.anl.az:81/read/page.php?bibid=149514&pno=45
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004 թվական, (էլեկտրոնային տարբերակ)։