Ժոլտ Հոռնյակ (սլովակ.՝ Zsolt Hornyák, մայիսի 1, 1973(1973-05-01), Նովե Զամկի, Western Slovakia, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն)՝ սլովակ ֆուտբոլիստ և մարզիչ։ Խաղացել է ձախ պաշտպանի դիրքում։ 2007 թվականից անցել է մարզչական աշխատանքի։ Ներկայումս մարզում է «Բանանց» ֆուտբոլային ակումբի առաջին թիմը, որը հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբում։

Ժոլտ Հոռնյակ
Քաղաքացիությունը  Սլովակիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 1, 1973(1973-05-01) (50 տարեկան)
Ծննդավայր Նովե Զամկի, Western Slovakia, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն
Դիրք պաշտպան

Ժոլտ Հոռնյակը 2000-2001 թթ. 3 հանդիպում է անցկացրել Սլովակիայի ազգային հավաքականի կազմում։ Հանդես է եկել Սլովակիայի «Սլովան», «Կոշիցե», «Ինտեր», ռուսաստանյան «Դինամո» Մոսկվա, կիպրոսյան ԱԵՊ Պաֆոս թիմերում։

2007-ից մինչև 2011 թվականը մարզել է չեխական «Հլուչին» և սլովակական «Սլովան» ակումբների պատանեկան թիմերը։ 2011 թվականից աշխատում է Հայաստանում։ 2011-ին «Միկայում» օգնել է գլխավոր մարզիչ սլովակ Յոզեֆ Բուբենկոյին, իսկ 2012-ից գլխավորել է «Միկան»։ 2013-2014 թթ. մրցաշրջանում «Միկան» Հորնյակի գլխավորությամբ նվաճել է Հայաստանի առաջնության արծաթե մեդալները և Հայաստանի Սուպերգավաթը։ 2013-ից գլխավորում է «Բանանցը»։ 2013-2014 թթ. մրցաշրջանում թիմը նվաճել է չեմպիոնի կոչումը, 2014-ին՝ Հայաստանի Սուպերգավաթը։ «Բանանցի» համար դա առաջին չեմպիոնական կոչումն էր։