Արամ Հայրապետյան
Արամ Յուրիի Հայրապետյանը (ռուս.՝ Арам Юрьевич Айрапетян, նոյեմբերի 22, 1986 թվական, Ադլեր, Կրասնոդարի երկրամաս, ՌԽԴՍՀ), ռուսաստանյան ծագումով հայ ֆուտբոլային դարպասապահ է, ով ներկայացնում է Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության Բանանց ակումբը[3]։
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Արամ Յուրիի Հայրապետյան | ||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
Ռուսաստան Հայաստան | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 22, 1986[1][2] (37 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Ադլեր, ՌԽԴՍՀ | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 192 սմ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | Դարպասապահ | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Բանանց | ||||||||||||||||||||||||||
Համար | 70 | ||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կենսագրություն խմբագրել
Արամ Հայրապետյանը ծնվել է 1986 թվականի նոյեմբերի 22-ին Կրասնոդարի երկրամասի Ադլեր քաղաքում, որտեղ էլ սկսել է զբաղվել ֆուտբոլով[3][4]։ Հայրապետյանը սերում է Էջմիածին քաղաքից[5]։
Կարիերա խմբագրել
Արամ Հայրապետյանն սկսել է ֆուտբոլով զբաղվել Ադլեր քաղաքում[4]։ Հետագայում Հայրապետյանը սիրողական առաջնությունում սկսել է ներկայացնել Կոստրոմայի Սպարտակի երկրորդ թիմը։ 2008 թվականին ֆուտբոլիստը տեղափոխվել է Ռուսաստանի երկրորդ լիգայում հանդես եկող Սոչի-04։ Հաջորդ մրցաշրջանում հանդես է եկել սիրողական Ադլեր ակումբի կազմում։ 2010—2012 թվականներին պաշտպանել է Կեմերովոյի Կուզբաս, իսկ 2012—2014 թվականներին` Ամուրի Կոմսոմոլսկի Սմենա ակումբի դարպասը[6]։
Արամ Հայրապետյանը 2014 թվականին տեղափոխվել է Հայաստան և սկսել է հանդես գալ Բանանց ակումբում։ Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում իր առաջին խաղը Հայրապետյանն անցկացրել է 2014 թվականի օգոստոսի 17-ին Արարատ ակումբի դեմ խաղում[7]։ Ակումբի կազմում ֆուտբոլիստը դարձել է Հայաստանի սուպերգավաթակիր։ Խաղաշրջանի կեսից Հայրապետյանը տեղափոխվել է Արարատ։ Այդտեղ նա անցկացրել է երկու տարի և եղել է թիմի ավագը[8]։ 2017 թվականին ֆուտբոլիստը վերադարձել է Բանանց։ 2016/17 մրցաշրջանում Արամ հայրապետյանը հետ է մղել 3 տասնմեկ մետրանոց հարված[9]։
Արամ Հայրապետյանը Հայաստանի հավաքականի կազմում առաջին անգամ հայտարարագրվել է 2017 թվականի հունիսի 4-ի Սենթ Քիթս և Նևիսի հավաքականի դեմ խաղում, սակայն հավաքականի կազմում որևէ խաղ չի անցկացրել[10]։
Մրցանակներ և տիտղոսներ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 https://www.transfermarkt.com/aram-airapetyan/profil/spieler/334029
- ↑ 4,0 4,1 https://www.vivaronews.com/ru/vmesto-yurchenko-v-sbornuyu-armenii-vyzvan-vospitannik-adlerskoj-futbolnoj-shkoly
- ↑ Արամ Հայրապետյան. Հայաստանի հավաքականից հրավեր ստանալը գլխավոր նպատակս է
- ↑ «Арам Айрапетян: Во второй части сезона «Арарат» будет играть намного лучше». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 19-ին.
- ↑ Բանանց 3:0 Արարատ
- ↑ Արամ Հայրապետյան. Մրցաշրջանի երկրորդ կեսում «Արարատը» շատ ավելի լավ է հանդես գալու(չաշխատող հղում)
- ↑ «Արամ Հայրապետյան. 4 հաղթած մենամարտ 11-մետրանոցներում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 19-ին.
- ↑ Հայաստան-Սենթ Քիթս և Նևիս՝ 5:0 (լուսանկարներ, տեսանյութ)