Վարուժան Սուքիասյան

հայ ֆուտբոլիստ, ֆուտբոլային մարզիչ

Վարուժան Գարսևանի Սուքիասյան (օգոստոսի 5, 1956(1956-08-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի ֆուտբոլային մարզիչ, նախկին ֆուտբոլիստ[2]։ 2015 թվականի դեկտեմբերի 10-ից- 2016 թվականը եղել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ[3]։

Վարուժան Գարսևանի Սուքիասյան
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Վարուժան Գարսևանի Սուքիասյան
Քաղաքացիությունը  Հայաստան և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 5, 1956 (67 տարեկան)
Ծննդավայր Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Երևան, Հայկական ԽՍՀ
Հասակ 181 սանտիմետր
Դիրք Հարձակվող
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1978-1987 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Կոտայք 183 (66)[1]
Մարզչական կարիերա
1988 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Կոտայք մարզիչ
1989—1990 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լոռի
1992—1994 Հայաստան Բանանց
1995 Հայաստան Վան
1996—1997 Հայաստան Կոտայք մարզիչ-խորհրդատու
1997 Լիբանան Հոմենմեն
1998—1999 Հայաստան Ցեմենտ
1998—1999 Հայաստան Հայաստան (մինչև 21)
2000 Հայաստան Արաքս
2000—2001 Հայաստան Հայաստան
2001 Հայաստան Սպարտակ (Երևան)
2003—2005 Լիբանան Հոմենմեն
2006—2007 Հայաստան Արարատ (Երևան)
2007—2008 Հայաստան Հայաստան (մինչև 21)
2008 Հայաստան Արարատ (Երևան)
2009—2010 Հայաստան Իմպուլս փոխնախագահ
2009—2010 Հայաստան Իմպուլս սելեկցիոներ
2010 Հայաստան Իմպուլս
2014—2015 Հայաստան Ալաշկերտ փոխնախագահ
2015 Հայաստան Արարատ (Երևան)
2015—2016 Հայաստան Հայաստան
2018 Հայաստան Ալաշկերտ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

1978-1987 թվականներին խաղացել է «Կոտայք» ֆուտբոլային ակումբում, 2015 թվականի ապրիլի 28-ից եղել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի մարզիչ։ Ֆուտբոլիստ Երվանդ Սուքիասյանի եղբայրն է։

Ակումբային կարիերա խմբագրել

1978 թվականից մինչև 1987 թվականը Վարուժան Սուքիասյանը խաղացել է «Կոտայք» ֆուտբոլային ակումբում։ Թիմի հետ նա երկրորդ լիգայից անցել է առաջին լիգա, որտեղ անցկացրել է մի քանի մրցաշրջան։

Հանդես է եկել հարձակվողի դիրքում։ 1983 թվականին 21 գոլով ճանաչվել է թիմի լավագույն ռմբարկու։

Մարզչական կարիերա խմբագրել

1988 թվականին Վարուժան Սուքիասյանն անցել է մարզչական գործունեության։ Սկզբում գլխավորել է «Կոտայքը», ապա «Լոռին», որը հանդես էր գալիս ԽՍՀՄ երկրորդ լիգայում։

1992 թվականին դարձել է նորաստեղծ «Բանանց» ակումբի գլխավոր մարզիչ։ Թիմի հետ միասին նա առաջին իսկ մրցաշրջանում նվաճել է արծաթե մեդալ առաջնությունում և դարձել Հայաստանի գավաթակիր։ Հաջորդ մրցաշրջանում թիմը վաստակել է բրոնզե մեդալ։ Մեկ տարի անց՝ առաջնության ավարտից հետո, որում ակումբն զբաղեցրել է 5-րդ տեղը, «Բանանցը» դադարեցրել է իր գոյությունը՝ ձուլվելով «Կոտայքին», իսկ Սուքիասյանը մնացել է առանց աշխատանքի[4]։

Շուտով Վարուժան Սուքիասյանն ընդունել է Երևանի «Վան» ակումբի հրավերը, որտեղ աշխատել է մեկ տարի։ Բաց թողնելով մեկ մրցաշրջան՝ Սուքիասյանը վերադարձել է Աբովյան, որտեղ զբաղեցրել է մարզիչ-խորհրդատուի պաշտոն տեղի «Կոտայք» ակումբում։ Նույն թվականին նա մեկնել է Լիբանան՝ մարզելու հայկական սփյուռքի «Օմենմեն» ակումբը[5]։

1998 թվականին Վարուժան Սուքիասյանը գլխավորել է «Ցեմենտ» ֆուտբոլային ակումբը, որի հետ կատարել է դուբլ։ Միաժամանակ նա դարձել է Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ[5]։ Հավաքականի հեը նա բարձր արդյունքների չի հասել, փոխարենը ակումբը խաղացել է շատ հաջող։ «Ցեմենտ» ակումբի հետ Սուքիասյանը նվաճել է նախ Գավաթը, ապա Հայաստանի առաջնության ոսկե մեդալներ, ինչն առաջինն էր և՛ ակումբի, և՛ մարզչի համար։ Հաջորդ տարի ակումբը կատարվել է հերթական դուբլը՝ հաղթելով Հայաստանի գավաթի խաղարկությունում և Սուպերգավաթի եզրափակչում առաջ անցնելով «Շիրակից» հետխաղյա 11 մետրանոցների շնորհիվ։ Առաջնությունում թիմը հանդես է եկել պակաս հաջողությամբ՝ նվաճելով բրոնզե մեդալ։ Սակայն Սուքիասյանը հեռացել է թիմից մրցաշրջանի ավարտից երկու ամիս առաջ։

Վարուժան Սուքիասյանը վերադարձել է 2000 թվականին։ Նրա գլխավորությամբ թիմը, որն արդեն կոչվում էր «Արաքս», կրկին նվաճել է ոսկե մեդալ Հայաստանի առաջնությունում։ Նույն թվականին Սուքիասյանը դարձել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ՝ այդ պաշտոնն զբաղեցնելով գրեթե երկու տարի։ Սակայն հավաքականի հետ նա առանձին ձեռքբերումներ չի ունեցել և 2001 թվականի հոկտեմբերին Նորվեգիայի հավաքականի դեմ տնային խաղում կրած պարտությունից հետո հեռացել է պաշտոնից[6]։

2001 թվականի ապրիլին Վարուժան Սուքիասյանը վերադարձել է ակումբ, որն այդ ժամանակ արդեն կոչվում էր «Սպարտակ», և որի հետ նվաճել էր իր մարզչական կարիերայի հիմնական տիտղոսներն։ Չորս ամիս գլխավոր մարզչի պաշտոնն զբաղեցնելուց հետո Սուքիասյանը հեռացել է ակումբից։ 2003 թվականին նա կրկին գլխավորել է լիբանանյան «Օմենմենը»[5]։

2006 թվականին Սուքիասյանը դարձել է Երևանի «Արարատ» ակումբի գլխավոր մարզիչ։ Սուքիասյանի գալուց հետո ակումբի խաղը փեխվել է, դարձել տեխնիկական, գրագետ։ Թիմը հասել է երկար սպասված հաջողությունների։ 2007 թվականին ակումբը հասել է Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ ավելացված ժամանակում պարտվել է «Բանանցին»։ Ամռանը, երբ «Արարատը» Հայաստանի առաջնությունում զբաղեցնում էր երկրորդ տեղը, Սուքիասյանը հեռացել է ակումբից ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Դրանով նա իր դժգոհությունն է հայտնել ղեկավարության գործողություններից, որն ակումբ էր հրավիրել սերբ Դուշան Միյիչին։ Վերջինս էլ արդյունքում փոխարինել է Սուքիասյանին[7][8]։

Մեկ տարուց քիչ ժամանակում գլխավորել է Հայաստանի երիտասարդական հավաքականը։ 2008 թվականի մարտին վերադարձել է «Արարատ»։ Նրա գլխավորությամբ ակումբը դարձել է Հայաստանի գավաթակիր, իսկ առաջնության եզրափակչում պարտվել է ավելացված ժամանակում[7][9]։ Հանդիպումից հետո մամուլում տպագրվել է Սուքիասյանի խոսքը, որում նա խղի գլխավոր մարզիչ մեղադրել է հանդիպումից հետո իր նկատմամբ ֆիզիկական ուժ կիրառելու մեջ[փա՞ստ]։ Տարվա վերջին Սուքիասյանը հեռացել է «Արարարտից» ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։

2009 թվականի փետրվարի 3-ին հայկական մարզական մամուլում լուրեր են տարածվել «Իմպուլս» ակումբի վերստեղծման վերաբերյալ։ Ակումբի փոխնախագահ և մարզչական շտաբի ղեկավար է դարձել Վարուժան Սուքիասյանը, որը հետագայում դարձել է նաև ակումբի սելեկցիոներ։ Նրա օգնությամբ Դիլիջանի ակումբը նվաճել է փոքր ոսկե մեդալներ Հայաաստանի առաջին լիգայի առաջնությունում։ 2010 թվականի սկզբին Սուքիասյանը դարձել է «Իմպուլսի» գլխավոր մարզիչ։ Նրա գլխավորությամբ ակումբը կատարել է իր նորամուտը Հայաստանի գավաթի խաղարկությունում և Պրեմիեր լիգայում։ Սակայն գավաթի խաղարկությունում երկու անգամ նվազագույն հաշվով պարտվել է «Փյունիկին», որը շարունակել է պայքարը[10], իսկ առաջնությունում կրել է երկու խոշոր պարտություն[11]։ Առաջնության սկզբում կրած անհաջողությունից հետո ակումբը շտկել է դրությունը, սակայն ընդհանուր առմամբ եղել են բազմաթիվ խնդիրներ։ Առաջատարների դեմ խաղերում ակումբի հաջողություն չի ունեցել։ Ակումբի ղեկավարությունը որոշել է Վարուժան Սուքիասյանին հեռացնել գլխավոր մարզչի պաշտոնից և նրա փոխարեն նշանակել Արմեն Գյուլբուդաղյանցին[12][13]։ Հուլիսի վերջին հայտնի է դարձել, որ Սուքիասյանը հեռանում է ֆուտբոլից։ Նա աշխատանքի է անցել Երևանի քաղաքապետարանում։

2014 թվականի հունիսի 10-ին Վարուժան Սուքիասյանը նշանակվել է «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի փոխնախագահ։

2015 թվականի ապրիլի 28-ին դարձել է «Արարատ» (Երևան) ակումբի գլխավոր մարզիչ։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին դարձել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ։

Ձեռքբերումներ խմբագրել


Ծանոթագրություն խմբագրել

  1. 1982-1987 մրցաշրջանների արդյունքները։ Մյուս մրցաշրջանների մասին տվյալներ չկան։
  2. «Վարուժան Սուքիասյան, 05/08/1956». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.
  3. Վարուժան Սուքիասյանը նշանակվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում
  4. История ФК «Бананц» Արխիվացված 2018-09-26 Wayback Machine(ռուս.)
  5. 5,0 5,1 5,2 Варужан Сукиасян: мы не фавориты Արխիվացված 2016-06-02 Wayback Machine(ռուս.)
  6. Профиль Варужана Сукиасяна на armfootball.tripod.com(անգլ.)
  7. 7,0 7,1 Сукиасян покидает «Арарат»(ռուս.)
  8. ТОВАРИЩЕСКИЕ МАТЧИ Արխիվացված 2022-06-30 Wayback Machine(ռուս.)
  9. Соперник «Рубина» по Кубку Содружества остался без тренера(ռուս.)
  10. Кубок Армении 2010(ռուս.)
  11. Армения. Высшая лига(ռուս.)
  12. Варужана Сукиасяна заменил Армен Гюлбудагянц Արխիվացված 2010-06-14 Wayback Machine(ռուս.)
  13. Армен Гюльбудагянц назначен главным тренером «Импульса» Արխիվացված 2014-01-08 Wayback Machine(ռուս.)

Արտաքին հղումներ խմբագրել