Տիգրան Եսայան (նկարիչ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Եսայան (այլ կիրառումներ)
Տիգրան Եսայան (հոկտեմբերի 11, 1874, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - օգոստոսի 10, 1921, Փարիզ, Ֆրանսիա), հայ նկարիչ։
Տիգրան Եսայան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1874 հոկտեմբերի 11 |
Ծննդավայր | Կ. Պոլիս |
Վախճանվել է | օգոստոսի 10, 1921 | (տարիքը 46)
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
Ամուսին | Զապել Եսայան |
Զապել Եսայանի ամուսինը։
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Կ. Պոլսում։ Մասնագիտական կրթությունն ստացել է Պոլսի գեղարվեստների վարժարանում։ Երիտասարդ հասակից եղել է գծագրության ուսուցիչ Ղալաթիայի Կենտրոնական վարժարանում։ 1896-ին անցնելով Փարիզ, կատարելագործել է արվեստը, հետևել Գեղարվեստի ազգային վարժարանի դասընթացներին՝ աշակերտելով Ժան Պոլ Լորանին, սովորել Ժյուլիան ակադեմիայում։
Հեղինակ է դիմանկարների, բնանկարների և թեմատիկ պատկերների՝ «Դպրոցի մոտ։ Ստամբուլ» (1902-1905), «Զապել Եսայանի մոր դիմանկարը» (1919), «Փողոց Փարիզում» (1910-1921)։ Նրա ուշագրավ նկարներից են «Բյուզանդական գերեզմանատունը», «Սկյուտարի սեմին վրա», «Պոլսի փողոցներից մեկը», «Արևելյան պեյզաժ» և այլն։ Հեղինակ է նաև գրքի ձևավորումների, թարգմանությունների։
Զբաղվել է նաև քանդակագործությամբ։ Գեղարվեստի վերաբերյալ հոդվածներով աշխատակցել է «Ծաղիկ» (Արշակ Չոպանյան), «Անահիտ», «Արևելյան մամուլ», «Ազդակ» և այլ պարբերականների։ Ֆրանսերեն և թուրքերեն հոդվածներ է տպագրել երիտթուրքերի արտասահմանյան մամուլում («Մեշվերեթ», «Շուռայի յումեթ»)՝ Միհրան ծածկանունով։
Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների։ 1935 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում։
Մի քանի տասնյակ գործեր պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[1]։
1900 թվականին Փարիզում ամուսնացել է Զապել Եսայանի հետ։ Մահացել է Փարիզում[2]։
ՄատենագրությունԽմբագրել
- Կատալոգ Տ. Եսայանի ցուցահանդեսի, Երևան, 1935 թ.։
- Բնանկարն ու հայ նկարիչները։ Երևան, 1958
ԱղբյուրներԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 523)։ |